ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-21-Ո-49
2020թ.
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԻՎԱՆ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածությունը, դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի համաձայնությունը, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 17-ի թիվ ՆՀ-82-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-9-Ո-19 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 12-ի «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-19 որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանին համարել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված` շարունակելով քննել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. ապրիլի 20
ք. Երևան