ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-17-Ո-35
2020թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 128-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 77.1-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Կարեն Համբարձումյանին առաջարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը` Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. ապրիլի 9
ք. Երևան