(ուժը կորցրել է 22.03.2020 թիվ 325-Ն որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2020 թվականի N 197-Ն
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ներթափանցումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը` թույլատրելով միայն`
1) ցամաքային հաղորդակցության դեպքում`
ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն,
ա1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության տարածքով,
բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,
գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,
դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,
ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը.
զ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց` Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտքը.
է. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքների փոխադրումը` համաձայն հավելվածի: Ընդ որում, սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ: Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից` հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները: Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.
2) օդային հաղորդակցության դեպքում` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-»զ» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը), ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերի մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն օդանավի անձնակազմի մուտքը և ելքը:
(1-ին կետը փոփ. 26.02.2020 թիվ 198-Ն, 02.03.2020 թիվ 233-Ն, 12.03.2020 թիվ 266-Ն, 12.03.2020 թիվ 278-Ն, 17.03.2020 թիվ 301-Ն, 17.03.2020 թիվ 300-Ն, 20.03.2020 թիվ 323-Ն որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի փետրվարի 24-ի
N 197-Ն որոշման
ՑԱՆԿ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Ապրանքների նկարագրությունը |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը|
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական դիմակներ (ռեսպիրատօր) պաշտպանիչ |6307 90-ից |
|ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության,|9020 00 000 0-ից |
|FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի | |
|խտության (ՊԴԿ) | |
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական դիմակներ (ռեսպիրատօր) հակաաէրոզոլային|6307 90-ից |
|FFP3 |9020 00 000 0-ից |
|_______________________________________________|_____________________|
|Պաշտպանիչ ակնոցներ` հերմետիկ |9004 90-ից |
|_______________________________________________|_____________________|
|Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ |6307 90-ից |
|օգտագործվող |9020 00 000 0-ից |
|_______________________________________________|_____________________|
|Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 |8421 39 200 9-ից |
| |8421 39 600 0-ից |
| |8421 39 800 7-ից |
| |8421 99 000 8-ից |
|_______________________________________________|_____________________|
|Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման |3926 20 000 0-ից |
|կոմբինեզոններ |5603-ից |
| |5903-ից |
| |5906-ից |
| |5907 00 000 0-ից |
| |6210-ից |
|_______________________________________________|_____________________|
|Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման |3926 20 000 0-ից |
|կոստյումներ |5603-ից |
| |5903-ից |
| |5906-ից |
| |5907 00 000 0-ից |
| |6210-ից |
|_______________________________________________|_____________________|
|Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի |6211-ից |
|օգտագործման | |
|_______________________________________________|_____________________|
|Առանձնահատուկ ամրության բախիլներ |3926-ից |
|_______________________________________________|_____________________|
|Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն |3005 |
|_______________________________________________|_____________________|
|Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ |3808 94 100 0-ից |
|ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների|3808 94 200 0-ից |
|հիմքով, այլ |3808 94 900 0-ից |
|_______________________________________________|_____________________|
|Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, |4015 11 000 0-ից |
|չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, | |
|ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի | |
|օգտագործման, պաշտպանիչ | |
|_______________________________________________|_____________________|
|Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ` հետազոտման համար,|4015 19 000 0-ից |
|մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ | |
|սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա| |
|կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ | |
|_______________________________________________|_____________________|
|Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից |6307 90 980 0-ից |
|մեկանգամյա կամ բազմակի օգտագործման | |
|_______________________________________________|_____________________|
|Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ |6207-ից |
|բազմակի օգտագործման |6208-ից |
| |6210 10 920 0-ից |
|_______________________________________________|_____________________|
|Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, |6203-ից |
|ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ |6204-ից |
|մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, | |
|պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական | |
|պաշտպանության համար հավաքածու առաջնային | |
|բժշկասանիտարական և առաջին օգնության համար, | |
|սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու | |
|վիրահատարանների համար, բժշկական վիրահատական | |
|կոմբինեզոններ և խալաթներ | |
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, |9020 00 000 0-ից |
|բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց | |
|մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով | |
|_______________________________________________|_____________________|
|Էթիլային սպիրտ |2207 |
|_______________________________________________|_____________________|
|Ախտորոշիչ թեստեր |3822-ից, 3002-ից |
|_______________________________________________|_____________________|
|Քլորիդ ծովի ջուր | 2501|
|_______________________________________________________|_____________|
|Ծծումբ ոչ սուբլիմացված | 2503|
|_______________________________________________________|_____________|
|Ցեմենտի կլինկեր | 252310|
|_______________________________________________________|_____________|
|Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից | 2713|
|ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման | |
|արդյունքում ստացված այլ մնացորդներ | |
|_______________________________________________________|_____________|
|Վառելիք ռեակտիվ շարժիչների համար | 2710192100|
|_______________________________________________________|_____________|
|Հեղուկ քլոր | 2801|
|_______________________________________________________|_____________|
|Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային| 2802|
|_______________________________________________________|_____________|
|Քլորոսուլֆոնային թթու | 2806|
|_______________________________________________________|_____________|
|Ծծմբաթթու, օլեում | 2807|
|_______________________________________________________|_____________|
|Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ | 2808|
|_______________________________________________________|_____________|
|Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ| 2815|
|(կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. | |
|նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) | |
|_______________________________________________________|_____________|
|Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ | 2828|
|_______________________________________________________|_____________|
|Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. | 2832|
|_______________________________________________________|_____________|
|Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) | 2836|
|_______________________________________________________|_____________|
|Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական կազմով | 2849|
|_______________________________________________________|_____________|
|Ածխաջրածնի ածանցյալներ | 2904|
|_______________________________________________________|_____________|
|Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, | 2909|
|եթերասպիրտոֆենոլներ. | |
|սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ | |
|անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց | |
|հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված | |
|ածանցյալները | |
|_______________________________________________________|_____________|
|Բազմակարբոնաթթուներ | 2917|
|_______________________________________________________|_____________|
|Ամոնիումի նիտրատ, այդ թվում` ջրային լուծույթում | 3102 30|
|Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ| |
|_______________________________________________________|_____________|
|խմբից` | 3901-ից 3907|
|_______________________________________________________|_____________|
|Ֆեռոսիլիցիում` 55% զանգվածային բաժնից ավելի սիլիցիում | 72022100|
|պարունակող | |
|_______________________________________________________|_____________|
|Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած |2102 |
|միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային | |
|դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման | |
|պատրաստի փոշիներ | |
|_______________________________________________|_____________________|
|Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |24 |
|_______________________________________________|_____________________|
|Բնական գրաֆիտ |2504 |
|_______________________________________________|_____________________|
|Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ |2505 |
|_______________________________________________|_____________________|
|Կավիճ |2509 |
|_______________________________________________|_____________________|
|Դոլոմիտ` չկալցինացված |2518100000 |
|_______________________________________________|_____________________|
|Գիպս, անհիդրիդ |2520 |
|_______________________________________________|_____________________|
|Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ |2522 |
|_______________________________________________|_____________________|
|Ցեմենտ` սպիտակ, արհեստականորեն ներկած կամ |252321 |
|չներկած | |
|_______________________________________________|_____________________|
|Ստեատիտ` բնական, տալկ |2526 |
|_______________________________________________|_____________________|
|Դիզելային վառելիք |271019 |
|_______________________________________________|_____________________|
|Երկաթի օքսիդ և հիդրօքսիդ, հանքային ներկանյութ |2821 |
|_______________________________________________|_____________________|
|Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ` որոշակի կամ անորոշ |2830 |
|քիմիական կազմով | |
|_______________________________________________|_____________________|
|Ածխաջրածիններ` ցիկլային |2902 |
|_______________________________________________|_____________________|
|Սպիրտներ` ապացիկլային և դրանց ածանցյալներ |2905 |
|_______________________________________________|_____________________|
|Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և |2915 |
|դրանց ածանցյալներ | |
|_______________________________________________|_____________________|
|Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի |2924 |
|ամիդային | |
|_______________________________________________|_____________________|
|Այլ ներկեր և լաքեր` քիմիապես մոդիֆիկացված |32089099 |
|բնական պոլիմերների հիմքով | |
|_______________________________________________|_____________________|
|Պատրաստի չորացիչներ |3211 |
|_______________________________________________|_____________________|
|Փայլաթիթեղ` դրոշմատպման համար |32121000 |
|_______________________________________________|_____________________|
|Տպագրական ներկ |32151990 |
|_______________________________________________|_____________________|
|Լվացող և մաքրող միջոցներ |3402 |
|_______________________________________________|_____________________|
|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ |39202021090 |
|ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ | |
|ուղղվածության | |
|_______________________________________________|_____________________|
|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ |39206939 |
|ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից | |
|_______________________________________________|_____________________|
|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ |39202090 |
|ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից | |
|_______________________________________________|_____________________|
|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ |39209219 |
|ժապավեններ պոլիամիդներից | |
|_______________________________________________|_____________________|
|Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ |48101330 |
|գծագրական այլ նպատակներով օգտագործվող | |
|գլանափաթեթներով | |
|_______________________________________________|_____________________|
|Թեթևաքաշ կավճապատ թուղթ |48102200 |
|_______________________________________________|_____________________|
|Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ |48101930 |
|գծագրական այլ նպատակներով օգտագործվող` | |
|թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից | |
|ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից | |
|ավելի չէ | |
|_______________________________________________|_____________________|
|Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ |5503 |
|սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ | |
|նախապատրաստում չանցած | |
|_______________________________________________|_____________________|
|Արհեստական մանրաթելեր` չմշակված մանելու համար |5504 |
|_______________________________________________|_____________________|
|Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, |5603 |
|պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ | |
|չերկտակված | |
|_______________________________________________|_____________________|
|Պարկեր և տոպրակներ` փաթեթավորման համար |6305 |
|_______________________________________________|_____________________|
|Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով|701820 |
|_______________________________________________|_____________________|
|Երկաթահամահալվածք |7202 |
|_______________________________________________|_____________________|
|Մետաղական տարաներ ներկերի համար` 20 լ |73102910000 |
|տարողությամբ | |
|_______________________________________________|_____________________|
|Ցինկի մանրափոշի, փոշի և թեփուկներ |7903 |
|_______________________________________________|_____________________|
|Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար |84431600 |
|_______________________________________________|_____________________|
|Հեղուկացիր հոտավետ և նման հիգիենիկ հեղուկացիր,|9616 |
|աղվափնջիկ և խծուծ` հարդարման քսուքի | |
._____________________________________________________________________.
(հավելվածը լրաց. 12.03.2020 թիվ 278-Ն, 17.03.2020 թիվ 300-Ն, 20.03.2020 թիվ 323-Ն որոշումներ)