ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-9-Ո-20
2020թ.
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ` ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությանը օրենքով սահմանված ժամկետում համաձայնություն չտալու հանգամանքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արայիկ Մելքումյանի` ռեզերվային դատավորի կարգավիճակը սույն թվականի մարտի 16-ից համարել վերացած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. մարտի 16
ք. Երևան