ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-8-Ո-15
2020 թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2020 թվականի մարտի 6-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների` Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 6-ի ԲԴԽ-8-Ո-14 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել 2020 թվականի մարտի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020 թ. մարտի 6
Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2020 թ. մարտի 6-ի
թիվ ԲԴԽ-8-Ո-15 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|___|_________________|_____________|____________________|____________|
|1. |ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |1980 թ. |Երևան քաղաքի առաջին|Դատավոր |
| |Աննա Գևորգի |ք. Երևան |ատյանի ընդհանուր | |
| | | |իրավասության դատարան| |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|___|_________________|_____________|____________________|____________|
|1. |ԳԵՎՈՐԳՅԱՆ |1975 թ. |Երևանի պետական |Դեկանի |
| |Կարեն Ալբերտի |ք. Երևան |համալսարանի |տեղակալ, |
| | | |իրավագիտության |դասախոս, |
| | | |ֆակուլտետ |Ի.Գ.Թ., |
| | | | |դոցենտ |
|___|_________________|_____________|____________________|____________|
|2. |ՀԱԿՈԲՅԱՆ |1976 թ. |Վարչական դատարան |Դատավոր |
| |Լիանա Օնիկի |ք. Երևան | | |
|___|_________________|_____________|____________________|____________|
|3. |ՆԱՀԱՊԵՏՅԱՆ |1959 թ. |Վարչական դատարան |Դատավոր |
| |Էդվարդ Թումասի |ք. Գյումրի | | |
._____________________________________________________________________.