ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 199-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 11-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 102-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 30-րդ կետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետում «Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը» բառերը փոխարինել «մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Հանձնաժողովի նախագահի օգնականը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ Գ. Գևորգյան