ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-88-Ո-216
2019թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 15 282 440 (տասնհինգ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ, այդ թվում`
1) փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով «Կապի ծառայություններ» /421400/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին` 13 000 000 (տասներեք միլիոն) ՀՀ դրամ.
2) Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի էլեկտրական մալուխի վերանորոգման նպատակով «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /423900/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին` 180 000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ.
3) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրի վարչական շենքի կաթսայի ձեռքբերման նպատակով «Վարչական սարքավորումներ» /512200/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին` 1 900 000 (մեկ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ.
4) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի օդափոխիչի շարժիչի ձեռքբերման նպատակով «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» /425200/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին` 202 440 (երկու հարյուր երկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 23
Երևան