ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-78-Ո-187
2019թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԱՐԵԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քրեական մասնագիտացման թափուր տեղերի առկայությունն ու դրանք համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 5-րդ մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 77.1-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Նարեկ Բեգլարյանին առաջարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քրեական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղերից մեկում իր թեկնածությունը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. նոյեմբերի 14
Երևան