ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1503-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից հանել «, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու» բառերը.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցները (այսուհետ` հաստատություն) ֆինանսավորել հետևյալ բանաձևերով`
1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163 սովորող ունեցող հիմնական, մինչև 208 սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները`
Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,
Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների թիվն է,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար` տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է` համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,
ՈւՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում` մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը.
1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցները`
Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,
Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում` մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը:».
3) որոշման 2-րդ կետում`
ա. «ֆինանսների» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
բ. հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ» և «սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը» բառերը, ինչպես նաև «ավագ մակարդակներում» բառերից հետո կետը լրացնել «լրիվ համալրված դպրոցների մասով» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 1
Երևան