ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-69-Ո-158
2019թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 425100 հոդվածին հատկացնել 21 620 000 (քսանմեկ միլիոն վեց հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, այդ թվում`
1) Դատական դեպարտամենտի և «Նեմրութ» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման» թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/06-2» պետական գնման պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 14 710 000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ.
2) Դատական դեպարտամենտի և «Տրիտոն» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման» թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/06-1» ծածկագրով պետական գնման պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 6 910 000 (վեց միլիոն ինը հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. հոկտեմբերի 24
Երևան