(ուժը կորցրել է 25.11.03 թիվ 608-Ն որոշում)
i
041.0349.040501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2001 թվականի N 349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 378 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում`
ա) Ռ. Նազարյանի, Մ. Ստակյանի և Ս. Զաքարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կ. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար Հ. Փոլադյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար).
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Ա. Ներսիսյանին: