ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-64-Ո-146
2019թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԴԻՐՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻ, ԳՈՌ ԹՈՐՈՍՅԱՆԻ, ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱԻԴԱ ԴԱՎԹՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ա. Բադիրյանի, Ա. Փիլոսյանի, Գ. Թորոսյանի, Ն. Ավետիսյանի, Ա. Դավթյանի, Հ. Շահնազարյանի, Տ. Գրիգորյանի և Է. Ավետիսյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Ավետիսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աիդա Դավթյանի և Արմենուհի Բադիրյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի, Գոռ Թորոսյանի և Հովիկ Շահնազարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ:
4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 19
Երևան