ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում կատարել հետևյալ լրացումը`
._________________________________________________________________________.
| |ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |47744.85|
| |նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե | |
|____|___________________________________________________________|________|
|9004|Աջակցություն ավիացիայի բնագավառում| | |
| |վերահսկողության և կանոնակարգման | | |
| |ապահովմանը | | |
|____|__________________________________|________________________|________|
|____|11001|Ավիացիայի բնագավառում |ՀՀ տարածքային կառավարման|47744.85|
| | |վերահսկողության և |և ենթակառուցվածքների | |
| | |կանոնակարգման ապահովում |նախարարության | |
| | | |քաղաքացիական ավիացիայի | |
| | | |կոմիտե | |
|____|_____|____________________________|________________________|________|
| | | |«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ | 2319.05|
|____|_____|____________________________|________________________|________|
| | | |«Ավիաուսումնական | 45425.8|
| | | |կենտրոն» ՓԲԸ | |
._________________________________________________________________________.
«:
2. Թույլատրել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհն ուղղել ուսանողների թռիչքային պատրաստվածության դասընթացների ձեռքբերմանը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, իսկ «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` մայրուղային աերոնավիգացիոն ծառայությունների սպասարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 18
Երևան