Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2019 թվականի N 1180-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. օգոստոսի 23-ի

N 1180-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 25-ի

N 564-Լ որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են` Վարչապետը, փոխվարչապետերը, աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները և օգնականները, վարչապետի խորհրդականները, այդ թվում` գլխավոր խորհրդականները, օգնականները, ռեֆերենտները, մամուլի քարտուղարը, ռեֆերենտների խմբի ղեկավարը, արարողակարգի պատասխանատուն

1. Ազգային ժողովի հետ կապերի վարչությունը

2. Արտաքին կապերի վարչությունը

3. Իրավաբանական վարչությունը

4. Ծրագրերի փորձաքննության վարչությունը

5. Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունը

6. Կարգավորման ազդեցության գնահատման վարչությունը

7. Պետաիրավական վարչությունը

8. Սոցիալական հարցերի վարչությունը

9. Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունը

10. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

11. Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունը

12. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունը

13. Ֆինանսատնտեսագիտական վարչությունը

14. Գործերի կառավարչությունը

15. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը

16. Արարողակարգի բաժինը

17. Արձանագրային բաժինը

18. Առաջին բաժինը

19. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժինը

20. Ընդհանուր բաժինը

21. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը

22. Ներքին աուդիտի բաժինը

23. Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժինը

24. Հանրային խորհրդի քարտուղարությունը

25. Անվտանգության խորհրդի գրասենյակը

26. Քաղաքացիական ծառայության գրասենյակը

27. Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը

28. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը

29. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը

30. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը

31. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.08.2019
N 1180-Լ
Որոշում