041.0307.180401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2001 թվականի N 307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 30-ի «Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`
ա) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Գ. Նիկողոսյանին (հանձնաժողովի նախագահ).
բ) նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության գլխավոր մասնագետ Ա. Ալբերտյանին: