Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2020 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-55-Ո-122

2019թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Արդարադատության ակադեմիայում դատական ծառայողների 2020 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 1-ի:

2. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2020 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Ս. ՉԻՉՈՅԱՆ

 

2019թ. հուլիսի 29

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2019թ. հուլիսի 29-ի

թիվ ԲԴԽ-55-Ո-122 որոշման

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ընդհանուր մասնագիտական դասընթաց

1. Դատական ծառայության հիմնահարցերը,

2. Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կիրառման առանձնահատկությունները,

3. Ժամանակի կառավարում,

4. Համակարգչային հմտությունների կատարելագործում:

Հատուկ մասնագիտական դասընթաց

1. Կառավարման հմտություններ,

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մեկնաբանման տակտիկա,

3. ՀՀ աշխատանքային իրավունքի արդի հարցերը,

4. Հաշվապահական հաշվառման («ՀԾ» հաշվապահական ծրագիր, հարկային հաշվառման առանձնահատկություններ) և գնումների իրականացման հիմնահարցերը,

5. Բյուջետային գործընթաց, ֆինանսական միջոցների պլանավորման հմտություններ,

6. Արխիվային գործի հիմնահարցերը,

7. ՀՀ դատարանների գործավարության կանոնները («Ֆեմիդա» համակարգչային ծրագիր),

8. «Դատական համակարգ» ծրագրի հմտությունների կատարելագործում,

9. ՀՀ դատական վիճակագրություն, վիճակագրական տվյալների ստացման հմտությունների կատարելագործում:

Քաղաքացիական մասնագիտացում

1. Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման արդի հարցերը,

2. Քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կիրառման արդի հարցերը,

3. ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցերը,

4. Գրավի ինստիտուտի կիրառման հիմնահարցերը,

5. Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը,

6. Գույքի առանձին տեսակների ժառանգության առանձնահատկությունները,

7. Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառած վնասը հատուցելու (կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասը հատուցելու) ինստիտուտի առանձնահատկությունները,

8. Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների կատարման արդի հիմնահարցերը,

9. Աշխատանքային պայմանագրերի տեսակների, լուծման, լուծման կարգի առանձնահատկությունները,

10. Պայմանագրային իրավահարաբերություններից բխող վեճերի քննության առանձնահատկությունները,

11. Գործարքների անվավերության հիմնախնդիրները

12. Հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները աշխատանքային իրավահարաբերություններում,

13. Ոչ նյութական վնասի հատուցման արդի հիմնահարցերը,

14. Պետական տուրքի և դատական ծախսերի հաշվարկման ու գանձման առանձնահատկությունները,

15. Դատական հանձնարարությունների կատարման արդի հիմնախնդիրները,

16. Հաշտարարության ինստիտուտի հիմնախնդիրները,

17. Ապահովագրական իրավահարաբերությունների, սուբրոգացիայի իրավունքի արդի հիմնախնդիրները,

18. Պարտապանի անունից սնանկության կառավարչի կողմից հայց հարուցելու ինստիտուտի առանձնահատկությունները,

19. Հատուկ հայցային վարույթների առանձնահատկությունները,

20. Հատուկ վարույթների առանձնահատկությունները,

21. Պարզեցված ընթացակարգերի առանձնահատկությունները:

Վարչական մասնագիտացում

1. Վարչական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման արդի հարցերը,

2. Վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կիրառման արդի հարցերը,

3. ՀՀ վարչական դատավարության արդի հարցերը,

4. Վարչական դատավարության սկզբունքների կիրառման առանձնահատկությունները,

5. Հայցատեսակների տարբերակման հիմնախնդիրները,

6. Դատաքննության տեսակները վարչական դատավարությունում,

7. Հատուկ վարույթների առանձնահատկությունները,

8. Ընտրական վեճերի արդի հարցերը,

9. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթի արդի հարցերը,

10. Հարկային և մաքսային վեճերի քննության առանձնահատկությունները,

11. Տրանսպորտային միջոցների շահագործումից ծագող վեճերի քննության առանձնահատկությունները,

12. Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի արդի հարցերը,

Քրեական մասնագիտացում

1. Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման արդի հարցերը,

2. Քրեական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կիրառման արդի հարցերը,

3. ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը,

4. Քրեական դատավարության սկզբունքների կիրառման առանձնահատկությունները,

5. Ապացույցները և ապացուցման գործընթացի առանձնահատկությունները քրեական դատավարությունում,

6. Դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման հիմնախնդիրները,

7. Գույքային հարցերի լուծման արդի հիմնախնդիրները քրեական դատավարությունում,

8. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդի հարցերը,

9. Դատական քննության արագացված կարգը քրեական դատավարությունում,

10. Առանձին հանցագործությունների գործերով վարույթի առանձնահատկությունները,

11. Քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ միջազգային փաստաթղթերի կիրառման առանձնահատկությունները:

12. Պատժի կրման հետ կապված դատական վերահսկողությունը:

 

Հավելված 2

Բարձրագույն դատական խորհրդի

2019թ. հուլիսի 29-ի

թիվ ԲԴԽ-55-Ո-122 որոշման

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Դատական կարգադրիչի վարքաբանություն,

2. Առաջին բուժօգնություն,

3. Էթիկետի ծագումը և սահմանումը,

4. Միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, ինքնակառավարման վերահսկողության առանձնահատկությունները և ներազդման հոգեբանությունը,

5. Կառավարման հմտություններ,

6. Իրավաբանական գիր և փաստաթղթերի վարման կանոնները,

7. Շարային պատրաստվածություն,

8. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտությունն ու առանձնահատկությունները,

9. Դատական կարգադրիչների գործողությունները դատարաններում արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակներ առաջանալու դեպքում:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
29.07.2019
N ԲԴԽ-55-Ո-122
Որոշում