Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ Կ ...

 

 

041.1073.130818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2018 թվականի N 1073-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 11-րդ մասը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել`

1) հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 13-ի

N 1073-Լ որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հանձնաժողովի նախագահ    ՀՀ փոխվարչապետ

 

Հանձնաժողովի անդամներ  ՀՀ վարչապետի խորհրդական

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ արդարադատության նախարար

 

ՀՀ արտաքին գործերի նախարար

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարար

 

ՀՀ պաշտպանության նախարար

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի

գլխավոր հանձնակատար

 

Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

(համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 18.07.2019 թիվ 967-Լ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 13-ի

N 1073-Լ որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթները, գործունեության կազմակերպման, աշխատակարգային որոշումների և խորհրդատվական եզրակացությունների ընդունման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

3. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի` պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու նախաձեռնության և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված անձանց կամ մարմինների կողմից ներկայացված պետական պարգևների կամ պատվավոր կոչումների շնորհման առաջարկությունների վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն:

4. Հանձնաժողովի անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահը, իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

3) ստորագրում է հանձնաժողովի աշխատակարգային որոշումները և խորհրդատվական եզրակացությունները.

4) հանձնաժողովի նիստերին հրավիրում է այլ անձանց.

5) անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ է ուղղում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և անձանց.

6) իրականացնում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարմանն ուղղված այլ գործառույթներ:

6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես հանձնաժողովի նախագահի ձայն:

7. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և դրանցում անցկացվող քվեարկությանը.

2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ զեկուցում է հարցը և քվեարկության ներկայացնում խորհրդատվական եզրակացության նախագիծը.

3) կատարում է սույն աշխատակարգով նախատեսված այլ գործողություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են և խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնաժողովին դիմելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով, որում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

11. Նիստի օրակարգն անհրաժեշտ նյութերով հանձնաժողովի անդամներին է ներկայացվում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնաժողովին դիմելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

12. Օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ նոր նյութեր ստանալու դեպքում դրանք անհապաղ ուղարկվում են հանձնաժողովի անդամներին:

13. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

14. Հանձնաժողովի նախագահի հրավերի հիման վրա հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:

15. Յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովում տեղի է ունենում բաց քվեարկություն: Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: Այլ անձինք չեն կարող ներկա գտնվել տեղի ունեցող քվեարկությանը: Եթե քննարկվող հարցը վերաբերվում է հանձնաժողովի անդամին, ապա տվյալ անձը չի մասնակցում քվեարկությանը:

16. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

17. Հանձնաժողովի նախագահն ընդունված խորհրդատվական եզրակացությունը և նիստի արձանագրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն հրապարակման: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևով կամ պատվավոր կոչումով պարգևատրման առաջադրվող անձի, կոլեկտիվի կամ զորամասի ղեկավարի դիմումի հիման վրա նրան տրամադրում է խորհրդատվական եզրակացությունից քաղվածք:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգային որոշումներ և խորհրդատվական եզրակացություններ:

20. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ լուծվում են հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը:

21. Հանձնաժողովի աշխատակարգային որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

22. Հանձնաժողովի խորհրդատվական եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

23. Ընդունված խորհրդատվական եզրակացությունից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ գրավոր կարծիք: Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստում` այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ և կցվում է արձանագրությանը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

24. Հանձնաժողովի գործունեությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը (այսուհետ` աշխատակազմ):

25. Աշխատակազմը`

1) ապահովում է հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) հանձնաժողովին է ներկայացնում պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացված առաջարկությունները կամ հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնության մասին` փոխանցելով վերաբերելի նյութերը.

3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը և արձանագրությունների պահպանումը.

4) ապահովում է հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության փոխանցումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

5) ապահովում է հանձնաժողովի նիստի օրակարգի և նյութերի փոխանցումը հանձնաժողովի անդամներին.

6) կատարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.08.2018
N 1073-Լ
Որոշում