ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-45-Ո-106
2019թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2019 թվականի հուլիսի 1-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների` Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 1-ի ԲԴԽ-45-Ո-105 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել 2019 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2019թ. հուլիսի 1
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2019թ. հուլիսի 1-ի թիվ
ԲԴԽ-45-Ո-106 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|___|_________________|_____________|_____________________|___________|
|1. |ԲԵԿԹԱՇՅԱՆ Արմեն |1971թ., |Երևան քաղաքի առաջին |Դատավոր |
| |Ժորայի |ք. Երևան |ատյանի ընդհանուր | |
| | | |իրավասության դատարան | |
._____________________________________________________________________.