Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0229.260301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2001 թվականի N 229

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման կազմակերպական միջոցառումների մասին» N 152 որոշման 5-րդ կետով նախատեսված միասնական ծրագրի ստեղծման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության

վարչության պետի տեղակալ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վարչության պետ (համաձայնությամբ)

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» փակ բաժնետիրական ընկերության

նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմի համակարգչային կապի և հատուկ համակարգերի

բաժնի պետ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

տեղեկատվության վարչության պետ

Ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Ավտոմատացման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

 

2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինստիտուտներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ու «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» փակ բաժնետիրական ընկերությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:

i

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` 10-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի լրամշակված տարբերակի ու Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման կազմակերպական միջոցառումների մասին» որոշման նախագծերը:

(3-րդ կետը փոփ. 29.06.01 թիվ 479, 25.09.01 թիվ 688 որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.03.2001
N 229
Որոշում