040.0536.050518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2018 թվականի N 536-Ն
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել 2018 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
(1-ին կետը փոփ. 26.07.18 թիվ 817-Ն որոշում)
2. 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
(2-րդ կետը փոփ. 26.07.18 թիվ 817-Ն որոշում)
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
6. Պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման.
2) 2018 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
7. Առաջարկել Գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:
10. Առողջապահության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
11. Արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
12. Ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում` մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
13. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
14. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
15. Կրթության և գիտության նախարարին`
1) 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում` մինչև 2018 թվականի հունիսի 23-ը,
բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2018 թվականի հունիսի 1-ը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.
3) մինչև 2018 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.
4) զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի մայիսի 3-ի
N 536-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Հակոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Վանեցյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 21.06.18 թիվ 694-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի մայիսի 3-ի
N 536-Ն որոշման
ԿԱԶՄ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Տարածքների և |Հանձնաժողովների անդամներ |
|զինվորական | |
|կոմիսարիատների | |
|անվանումները | |
|________________|____________________________________________________|
| 1 | 2 |
|________________|____________________________________________________|
|Երևան | - Երևանի քաղաքապետ |
|Արաբկիր | (հանձնաժողովի նախագահ) |
|Երևանի N 1 |Օ. Գասպարյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ |
|Կենտրոնական | - Երևան քաղաքի ոստիկանության |
| | վարչության պետ |
|Երևանի N 3 | - Երևան քաղաքի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
| | - Արաբկիրի, Երևանի N 1, |
| | Կենտրոնականի, Երևանի N 3, |
|Շենգավիթ | Շենգավիթի, Էրեբունու |
|Էրեբունի | զինվորական կոմիսարներ |
|________________|____________________________________________________|
|Արագածոտն | - Արագածոտնի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Արագածոտնի մարզի| - 5-րդ բանակային կորպուսի հրամանատար |
| | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | Աշտարակի ռազմական ոստիկանության |
| | բաժանմունքի պետ |
| | - Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար|
|________________|____________________________________________________|
|Արարատ | - ՀՀ Արարատի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
| |Ա. Մարտիկյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության|
| | պետ |
|Արարատի մարզի | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Արարատի ռազմական ոստիկանության |
| | բաժանմունքի պետ |
| | - Արարատի մարզի զինվորական կոմիսար |
|________________|____________________________________________________|
|Արմավիր | - Արմավիրի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Արմավիրի մարզի |Տ. Խաչատրյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի |
| | տեղակալ-օպերատիվ վարչության պետ |
| | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Արմավիրի ռազմական ոստիկանության |
| | բաժնի պետ |
| | - Արմավիրի մարզի զինվորական կոմիսար |
|________________|____________________________________________________|
|Գեղարքունիք | ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
| |Դ. Մանուկյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Գեղարքունիքի | - մարզային ոստիկանության վարչության |
|մարզի | պետ |
| | - Սևանի, Մարտունու ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետեր |
| | - Գեղարքունիքի մարզի զինվորական |
| | կոմիսար |
|________________|____________________________________________________|
|Լոռի | ՀՀ Լոռու մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Վանաձոր |Գ. Խաչատուրով - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Սպիտակ | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
|Ստեփանավան | - Լոռու կայազորի ռազմական |
| | ոստիկանության Վանաձորի բաժնի պետ |
|Տաշիր | |
|Թումանյան | - Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, |
| | Տաշիրի, Թումանյանի զինվորական |
| | կոմիսարներ |
|________________|____________________________________________________|
|Կոտայք | - ՀՀ Կոտայքի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Կոտայք (Աբովյան)|Ա. Մակարյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի |
| | տեղակալ-մարտական պատրաստության |
| | վարչության պետ |
|Հրազդան | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
|Չարենցավան | - Կոտայքի ռազմական ոստիկանության |
|Նաիրի | Աբովյանի բաժնի պետ |
| | - Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, |
| | Նաիրի զինվորական կոմիսարներ |
|________________|____________________________________________________|
|Շիրակ | - Շիրակի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Գյումրի |Ս. Գալստյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
|Արթիկ | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
|Աշոցք | - Շիրակի ռազմական ոստիկանության |
| | բաժանմունքի պետ |
|Անի | - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, |
| | Ախուրյանի, Ամասիայի զինվորական |
| | կոմիսարներ |
|Ախուրյան | |
|Ամասիա | |
|________________|____________________________________________________|
|Սյունիք | - Սյունիքի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
| |Ա. Մելքումյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
|Սյունիքի մարզի | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետեր |
| | - Սյունիքի մարզի զինվորական կոմիսար |
|________________|____________________________________________________|
|Վայոց ձոր | - Վայոց ձորի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Եղեգնաձոր |Վ. Քոչարյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Վայք | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Վայքի ռազմական ոստիկանության բաժնի |
| | պետ |
| | - Եղեգնաձորի, Վայքի զինվորական |
| | կոմիսարներ |
|________________|____________________________________________________|
|Տավուշ | - Տավուշի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Իջևան |Ա. Բրուտյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար |
|Տավուշ (Բերդ) | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
|Նոյեմբերյան | - Իջևանի և Տավուշի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետեր |
|Դիլիջան | - Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, |
| | Դիլիջանի զինվորական կոմիսարներ |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 21.06.18 թիվ 694-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի մայիսի 3-ի
N 536-Ն որոշման
ԿԱԶՄ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հենրիկ Կարապետի Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
Հովհաննես Աստվածատուրի Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ
բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Վահե Կորյունի Հակոբյան - Առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վահան Նաիրիի Մուկուչյան - թերապևտ
Էդուարդ Արմենի Ավագյան - թերապևտ, բ/ծ կապիտան
Հայկ Ռաֆայելի Հովսեփյան - սրտաբան, բ/ծ փոխգնդապետ
Արշակ Վարդգեսի Ղազարյան - նյարդաբան
Մկրտիչ Էդուարդի Դարբինյան - նյարդաբան, բ/ծ մայոր
Սահակ Աշոտի Հակոբյան - մաշկաբան
Գարիկ Մարատի Սողոմոնյան - վիրաբույժ, բ/ծ մայոր
Արամ Աշոտի Միրիջանյան - վիրաբույժ, բ.գ.թ.
Սերգեյ Համլետի Սիմոնյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր
Բագրատ Արտաշեսի Բավեյան - վնասվածքաբան
Գարիկ Սմբատի Սարգսյան - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր
Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր
Եղիշե Ալիկի Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ.
Տիգրան Շամշադի Սարգսյան - հոգեբույժ, բ/ծ մայոր
Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան - հոգեբույժ
Արսեն Մակբեթի Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության
աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
Ռաֆիկ Գևորգի Բզանյան - համակարգ. օպերատոր, ավագ սերժանտ (Պ)
Անի Սերգեյի Բաբայան - հանձնաժողովի քարտուղար
(3-րդ հավելվածը փոփ. 21.06.18 թիվ 694-Ն որոշում)