Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԲԱՐԵ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.04.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 1994 թ. թիվ 163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, համաձայնեցնելով ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար սահմանել խմելու ջրի մատակարարման միասնական միջինացված սակագներ:

Սակագները սահմանելիս, բնակչությանը խմելու ջրի մատակարարումից առաջացած վնասները ծածկելուց հետո, շահութաբերության մակարդակն ընդունել մինչև 15 տոկոս:

/փոփ. 31.03.95 թիվ 165 որոշում, ուժը կորցրել է 09.07.97 թիվ 256 որոշում/

2. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ջրմուղկոյուղու տնտեսության հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման «Հայջրմուղկոյուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը կատարել ենթակա ձեռնարկությունների հաշվեկշռային շահույթների կենտրոնացում և վերաբաշխում:

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` ջրմուղկոյուղու տնտեսության ՀՆՊՁ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի համակարգերից շահութահարկի գանձումն իրականացնել կենտրոնացված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայգյուղջրատարշին» ՀՇՇՄ-ի «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը` մեկամսյա ժամկետում ավարտել «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ վերլուծել «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման 1993 թվականի գործունեությունից առաջացած վնասների պատճառները և քննարկման արդյունքների հիման վրա 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.1994
N 163
Որոշում