Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ ...

12.04.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2001  -ից մինչեւ   12.04.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-123-Ն օրենք)

i

010.0144.050301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երկրորդ կետի վերջում լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքի:» բառերը:

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածը երրորդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1. Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով և Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն:

Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

5 մարտի 2001 թ.

ՀՕ-144

 

 

pin
ՀՀ 05.03.2001
N ՀՕ-144 օրենք