ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 1994 թ. թիվ 495
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Օգտագործված բնական գազի համար ժամանակին վճարումներն ապահովելու նպատակով սահմանել, որ`
ա) միջպետական փոխկապակցված առաքումներով հանրապետություն ներմուծվող բնական գազի գինը հաստատում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, նյութական ռեսուրսների նախարարությունը, էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համատեղ.
/ա ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 թիվ 160 որոշում/
բ) սպառողներին տրվող բնական գազի տարեկան միջին գինը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով (անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով ոչ շուտ, քան եռամսյակը մեկ անգամ).
/բ ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 թիվ 160 որոշում/
i
գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է այն գործողության մեջ մտնելու ժամկետից 10 օր առաջ:
/գ ենթակետը խմբ. 27.05.96 թիվ 160 որոշում/
/գ ենթակետն ուժը կորցրել է 25.08.98 թիվ 529 որոշում/
դ) բնական գազի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով.
/դ ենթակետն ուժը կորցրել է 25.08.98 թիվ 529 որոշում/
ե) մինչև հաշվետու ամսվա հաջորդ ամսվա 5-ը սպառողներին ներկայացվում է փաստացի օգտագործված բնական գազի ծավալների դիմաց ինկասո` հաշվի առնելով կանխավճարը, իսկ փաստացի օգտագործված բնական գազի արժեքի և մուծված կանխավճարի տարբերությունը սպառողը մատակարարին վճարում է տվյալ պահին գործող սակագնով.
/ե ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 թիվ 160 որոշում/
զ) բնակչությանն իրացվող բնական գազի սակագները 1994 թվականի դեկտեմբերի 1-ից հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
/զ ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 թիվ 160 որոշում/
2. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի», ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» թիվ 666 որոշումը` բնական գազին վերաբերող մասով:
3. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 468 որոշման հավելվածը` բնական գազին վերաբերող մասով: