041.0065.290101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2001 թվականի N 65
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 856 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Լինսի հիմնադրամի ծրագրերի իրականացման գրասենյակներին տարածք հատկացնելու մասին» N 856 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա) նախարարության տնօրինության` Երևանի Փավստոս Բուզանդի N 1/3 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից 97 քառ. մ, 149 քառ. մ և 6-րդ հարկից 202 քառ. մ տարածքներ անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար Լինսի հիմնադրամի «Աղետի գոտի», «Մշակույթ» և «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկներին տրամադրելու համար»: