041.0643.220900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2000 թվականի N 643
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
i
1. Սահմանել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների`
ա) ղեկավարների (դեսպան, մշտական ներկայացուցիչ, գլխավոր հյուպատոս, հյուպատոսական գործակալության ղեկավար) պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դիվանագիտական, վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` սույն որոշմամբ ղեկավարների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 120 որոշում)
2. Սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը կիրարկել 2001 թվականի հունվարի 1-ից, իսկ վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:
(2-րդ կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 120 որոշում)
3. 2001 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 4-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 324 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 22-ի N 643
որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.__________________________________________________________________________.
| Գտնվելու վայրը | Պաշտոնը |Պաշտոնային |
| | |դրույքաչափը |
| | |(ԱՄՆ-ի դոլար)|
|______________________________________|_____________________|_____________|
|Ամերիկայի Միացյալ Նահանգներ |դեսպան | 2200 |
|______________________________________|_____________________|_____________|
|Միացյալ ազգերի կազմակերպություն |մշտական ներկայացուցիչ| 2500 |
|(Նյու Յորք) | | |
|______________________________________|_____________________|_____________|
|Լոս Անջելես քաղաք |գլխավոր հյուպատոս | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Կանադա |դեսպան | 2200 |
|______________________________________|_____________________|_____________|
|Արգենտինայի Հանրապետություն |դեսպան | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Սան Պաուլո քաղաք |գլխավոր հյուպատոս | 1500 |
|______________________________________|_____________________|_____________|
|Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային |դեսպան | 2700 |
|Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | | |
|______________________________________|_____________________|_____________|
|Ֆրանսիայի Հանրապետություն |դեսպան | 2700 |
|______________________________________|_____________________|_____________|
|Ավստրիայի Հանրապետություն |դեսպան | 2200 |
|______________________________________|_____________________|_____________|
|Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |դեսպան | 2200 |
|______________________________________|_____________________|_____________|
|Իտալիայի Հանրապետություն |դեսպան | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Վատիկան քաղաք-պետություն |դեսպան | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Բելգիայի Թագավորություն |դեսպան | 2200 |
|______________________________________|_____________________|_____________|
|Շվեյցարիայի Համադաշնություն |մշտական ներկայացուցիչ| 2700 |
|______________________________________|_____________________|_____________|
|Եվրախորհուրդ (Ստրասբուրգ) |դեսպան | 2200 |
|______________________________________|_____________________|_____________|
|Հունաստանի Հանրապետություն |դեսպան | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Ռումինիայի Հանրապետություն |դեսպան | 1500 |
|______________________________________|_____________________|_____________|
|Բուլղարիայի Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Լեհաստանի Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Իրանի Իսլամական Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Թավրիզ քաղաք |գլխավոր հյուպատոս | 1300 |
|______________________________________|_____________________|_____________|
|Սիրիայի Արաբական Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Հալեպ քաղաք |գլխավոր հյուպատոս | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Լիբանանի Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Արաբական Միացյալ Էմիրություններ |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Հնդկաստանի Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Ռուսաստանի Դաշնություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Նովոսիբիրսկ քաղաք |հյուպատոսական | 1000 |
| |գործակալության | |
| |ղեկավար | |
|______________________________________|_____________________|_____________|
|Ուկրաինա |դեսպան | 1300 |
|______________________________________|_____________________|_____________|
|Բելառուսի Հանրապետություն |դեսպան | 1000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Ղազախստանի Հանրապետություն |դեսպան | 1000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Վրաստան |դեսպան | 1000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Թուրքմենստան |դեսպան | 1000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Սանկտ Պետերբուրգ քաղաք |գլխավոր հյուպատոս | 1500 |
|______________________________________|_____________________|_____________|
|Իրաքի Հանրապետություն |դեսպան | 1800 |
|______________________________________|_____________________|_____________|
|Ճապոնիա |դեսպան | 2500 |
|______________________________________|_____________________|_____________|
|Շվեդիայի Թագավորություն |դեսպան | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Իսրայելի պետություն |դեսպան | 2000 |
|______________________________________|_____________________|_____________|
|Ուզբեկստանի Հանրապետություն |դեսպան | 1000 |
.__________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 22-ի N 643
որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՎԱՐՉԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ
.__________________________________________________________________________.
| Պաշտոնների անվանումները |Տոկոսային հարաբերությունը ղեկավարի|
| | պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
|_______________________________________|__________________________________|
|Արտակարգ դեսպանորդ-լիազոր նախարար | 80 |
|_______________________________________|__________________________________|
|Խորհրդական | 75 |
|_______________________________________|__________________________________|
|1-ին քարտուղար | 70 |
|_______________________________________|__________________________________|
|2-րդ քարտուղար | 65 |
|_______________________________________|__________________________________|
|3-րդ քարտուղար | 60 |
|_______________________________________|__________________________________|
|Կցորդ | 55 |
|_______________________________________|__________________________________|
|Ռեֆերենտ | 30 |
|_______________________________________|__________________________________|
|Թարգմանիչ | 30 |
|_______________________________________|__________________________________|
|Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական | 30 |
|մասի վարիչ, մեխանիկ-վարորդ | |
|_______________________________________|__________________________________|
|Քարտուղար-մեքենագրուհի | 25 |
|_______________________________________|__________________________________|
|Հավաքարար | 20 |