(ուժը կորցրել է 16.04.01 թիվ 299 որոշում)
i
041.0638.190900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2000 թվականի N 638
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 728 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի կազմում Ա. Ազիզյանի և Ֆ. Մուշեղյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ Ա. Մալխասյանին (նախագահ) և նույն վարչության պետական վերահսկողության բաժնի պետ Է. Թարփոշյանին: