(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 1994 թ. թիվ 40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 448 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» թիվ 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 6-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6 Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձը վճարում են արդյունահանող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական տարեկան հաշվետվությունների հիման վրա»:
«18. Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումներից գոյացած գումարները նախատեսվում են բացառապես բնապահպան միջոցառումների մշակման, իրականացման, բնական պաշարների պահպանության և վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը կարգավորող և վերահսկող, շրջակա միջավայրի դիտանց (մոնիտորինգ) իրականացնող պետական մարմինների գործունեության լրացուցիչ ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացմամբ, հաշվի առնելով շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների առաջարկությունները»: