050.0206.081299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 206
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 45 տոկոս (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 191 որոշմամբ սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով):
i
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին և իրավաբանական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը և հաստատմանը ներկայացնել «Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: