041.0260.150500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2000 թվականի N 260
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին 2000 թվականի հունիսի 4-12-ը գործուղել Լոնդոն` Միջազգային արբիտրաժային դատարանում «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության գործարքի հետ կապված վիճահարույց հարցերի քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը ներկայացնելու և Եվրոպայի արդարադատության նախարարների 23-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը խմբ. 29.06.00 թիվ 403 որոշում)
2. Դ. Հարությունյանի Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(2-րդ կետը խմբ. 29.06.00 թիվ 403 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Դ. Հարությունյանի Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը: