Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 137 ...

 
i

(ուժը կորցրել է 10.02.11 թիվ 168-Ն որոշման մասով` 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

040.0274.230316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2016 թվականի N 274-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1370-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պարզեցված» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված` բացառությամբ նշված կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

i

ա. 16-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային ձևով գնումներն իրականացնելու համար պատվիրատուն կարող է կիրառել շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու, բաց, պարզեցված, օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված ընթացակարգեր` բացառությամբ նշված կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի (համակարգում` Մհ):»,

i

բ. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

գ. 24-րդ կետում «բացման օրը» բառերը փոխարինել «գնահատման նիստի ավարտին» բառերով,

i

դ. 26-րդ կետում «Բաց ընթացակարգի կիրառման դեպքում» բառերը փոխարինել «Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով գնումների կատարման դեպքի,» բառերով,

i

ե. 32-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը «օրենքի» բառից առաջ լրացնել «բացառությամբ էլեկտրոնային եղանակով իրականացվող` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով կատարվող գնումների,» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերով ոչ էլեկտրոնային եղանակով գնում կատարելու դեպքում ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,».

i

2) 74-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հայտերի բացումը, գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են հայտերի բացման նիստում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հայտերը, որոնք գնահատվել են հրավերի պահանջներին անբավարար, մերժվում են, իսկ ոչ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների հրավերի պահանջները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած` նիստի ներկա մասնակիցների ներկայացուցիչների հետ կազմակերպվում են ներկայացված գների նվազեցման միաժամանակյա բանակցություններ, և բանակցությունների ավարտին նվազագույն գին ներկայացրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից: Ընտրված մասնակցի հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2016
N 274-Ն
Որոշում