i
(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «27» սեպտեմբերի 1993թ. Հ.Ն-0918-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առաջարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «21» դեկտեմբերի 1993թ. Հ.Ն-0983-I
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. |
Օրենքի նպատակները |
Սույն օրենքով կարգավորվում է երաշխավորությամբ գործող ձեռնարկության գործունեությունը, սահմանվում է նրա գրանցման և կարգավիճակի դադարման կարգը, երաշխավորողի և երաշխավորվողի իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2. |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունը |
Ձեռնարկությունը ձեռք է բերում երաշխավորությամբ գործողի կարգավիճակ, եթե այն գործում է իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության երաշխավորությամբ:
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության կարգավիճակը չի անդրադառնում ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակի և դրանից բխող նրա գործունեության վրա:
Հոդված 3. |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին օրենսդրությունը |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքով, օրենսդրական այլ ակտերով:
Որպես ձեռնարկության երաշխավորող կարող են հանդես գալ միայն իրավաբանական անձինք`
պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները, կոլեկտիվ սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները, բանկերը, այլ ֆինանսավարկային կազմակերպությունները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները` իրենց դուստր ձեռնարկությունների համար:
Հոդված 5. |
Երաշխավորությամբ հանդես գալու կարգը |
Ձեռնարկության նկատմամբ որպես երաշխավորող հանդես գալու համար անհրաժեշտ է` պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկության որպես երաշխավորող հանդես գալու դեպքերում` պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով,
սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների սեփականատիրոջ (սեփականատերերի) համաձայնությունը,
գրանցման վերաբերյալ դիմումը, երաշխավորողի և երաշխավորվողի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը:
Ձեռնարկությունը ձեռք է բերում երաշխավորությամբ գործողի կարգավիճակ պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնի կողմից ձեռնարկությունների գրանցման համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` գրանցման պահից:
Հոդված 6. |
Երաշխավորության ձևերը |
Երաշխավորությունը կարող է իրականացվել`
ա) ըստ գույքային պատասխանատվության չափի`
լիակատար պատասխանատվությամբ` երաշխավորողին պատկանող ամբողջ գույքի չափով,
սահմանափակ պատասխանատվությամբ` երաշխավորողի կողմից նախօրոք հայտարարված որոշակի գումարով կամ գույքով.
բ) ըստ երաշխավորության ժամկետի տևողության` որոշակի ժամկետով կամ առանց նախօրոք որոշված ժամկետի.
գ) ըստ երաշխավորման պարբերականության` մեկ կամ մի քանի գործարքի համար:
Հոդված 7. |
Երաշխավորության պայմանագիրը |
Երաշխավորողի և երաշխավորությամբ գործող ձեռնարկության միջև կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում են`
կողմերի անվանումները և երաշխավորության ժամկետը,
երաշխավորողի և երաշխավորվողի իրավունքները և պարտականությունները,
երաշխավորելը և դրա պայմանները, երաշխավորելուց կամ երաշխավորվելուց հրաժարվելը, երաշխավորության ժամկետի լրանալը, երաշխավորության պայմանագրի այլ ձևով դադարելը,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:
Հոդված 8. |
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկություններին երաշխավորելը |
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների համար որպես երաշխավորողներ կարող են հանդես գալ իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունները, բանկերը, այլ ֆինանսավարկային կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից, իսկ պետական ձեռնարկությունները` պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 9. |
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների երաշխավորությամբ հանդես գալը |
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկության ֆինանսական կամ գույքային այն միջոցներ, որոնք, անկախ երաշխավորության ձևից, ներդրվում են երաշխավորվող ձեռնարկությունում, չեն կարող գերազանցել երաշխավորող ձեռնարկության տրամադրության տակ գտնվող ընդհանուր միջոցների կեսը:
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները կարող են սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար որպես երաշխավորող հանդես գալ պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այն դեպքերում, եթե երաշխավորությունը ստանձնվում է այնպիսի գործունեության կամ գործարքների ապահովման համար, որոնք ուղղված են`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանական պահանջների բավարարմանը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության պատճառների վերացմանը.
գ) գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը հանրապետության տնտեսության առաջատար կամ կարևորագույն ճյուղերում.
դ) բնակչությանն առաջին անհրաժեշտության արդյունաբերական ապրանքներով և պարենով բավարարելուն, եթե դա կապված է նշված ապրանքների արտադրությունը ոչ պակաս, քան երաշխավորվողի կողմից արտադրվող քանակը 50 տոկոսով ընդլայնելու և դրանց որակական ցուցանիշները բարելավելու հետ.
ե) բնակչության զբաղվածության ապահովմանը.
զ) պետական ձեռնարկությունների արտադրատնտեսական գործունեության օժանդակմանը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել սեփականության այլ ձևերի ձեռնարկությունների համար պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների որպես երաշխավորողներ հանդես գալու այլ դեպքեր:
Սույն հոդվածով նախատեսված երաշխավորությունները կարող են իրականացվել սահմանափակ պատասխանատվությամբ, միանգամյա և ժամկետային երաշխավորությամբ:
i
Հոդված 10. |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանումը կողմերի ցանկությամբ կարող է ներառել երաշխավորողի անվանումը միայն անժամկետ, ինչպես նաև լիակատար պատասխանատվությամբ երաշխավորության դեպքերում:
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:
/խմբ.12.05.97 օրենք/
Հոդված 11. |
Երաշխավորողի իրավունքները և պարտականությունները |
Երաշխավորողն իրավունք ունի`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ երաշխավորության ցանկացած ձևով.
բ) երաշխավորության պայմանագրի պայմաններին համապատասխան հսկողություն իրականացնել երաշխավորվողի գործունեության նկատմամբ.
գ) հրաժարվել երաշխավորելուց.
դ) ստանալ երաշխավորությամբ գործող ձեռնարկության շահույթի կամ այլ արդյունքի իր մասնաբաժինը` ըստ երաշխավորության պայմանագրի:
Երաշխավորողը պարտավոր է`
ա) չսահմանափակել երաշխավորվող ձեռնարկության տնտեսական ինքնուրույնությունը և չմիջամտել նրա օպերատիվ գործունեությանը.
բ) կատարել երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Երաշխավորողը, անկախ երաշխավորության ձևից, կարող է երաշխավորվող ձեռնարկությունում ունենալ գույքային ավանդ:
Հոդված 12. |
երաշխավորությամբ գործող ձեռնարկության իրավունքները և պարտականությունները |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունն իրավունք ունի`
ա) վարել ինքնուրույն տնտեսական գործունեություն.
բ) հրաժարվել երաշխավորելուց` երաշխավորության պայմանագրով նախատեսված դեպքերում:
Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունը պարտավոր է կատարել երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Հոդված 13. |
Ձեռնարկության երաշխավորությամբ գործելու կարգավիճակի դադարումը |
Ձեռնարկության երաշխավորությամբ գործելու կարգավիճակը դադարում է`
ա) երաշխավորելուց կամ երաշխավորվելուց հրաժարվելիս.
բ) երաշխավորության ժամկետը լրանալիս.
գ) երաշխավորության պայմանագիրը այլ ձևով դադարելիս.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ երաշխավորության պայմանագրում նախատեսված այլ դեպքերում:
Սույն հոդվածում նախատեսված դեպքերում ձեռնարկության երաշխավորությամբ գործելու կարգավիճակի դադարումը գրանցվում է ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: