Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 296 ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.12.1992  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 
i

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 1992թ. թիվ 635

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 296 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության 1992 թվականի մայիսի 15-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների հաշվառման կարգի և պայմանների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 296 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Կանոնադրության 5-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մինչև նշված ապահովագրական մուծումների կատարումը գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների, ինչպես նաև գրողների միության անդամ չհանդիսացող գրական աշխատողների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ, հաստատվում է այդ միությունների քարտուղարությունների կողմից տրված աշխատանքային ստաժի մասին տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով, իսկ նկարիչների միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ և որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական պայմանագրեր), հաստատվում է գեղարվեստի ֆոնդի նախագահության տեղեկանքներով»:

2. Կանոնադրության 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Առաջին խմբի հաշմանդամին կամ մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտով և հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերով»:

3. Կանոնադրության 16-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Այդ դեպքում վկաների ցուցմունքների հիման վրա կարող է հաստատվել միայն կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի չբավականացնող մասը: Վկաների ցուցմունքներով հաստատվող աշխատանքային ստաժը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի կեսը և փաստաթղթերով հաստատված ստաժը»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.1992
N 635
Որոշում