i
(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
/ուժը կորցրել է ՀՀ սահմանադրության մասով ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի համաձայն/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ և Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերում «Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր», «Ժողովրդական պատգամավորների տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհրդի ժողովրդական պատգամավոր» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր», «տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհրդի պատգամավոր» բառերով: