i
(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշում է.
Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և այն գործողության մեջ դնել 1965թ. հունվարի 1-ից:
Հոդված 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը և հաստատել Հայաստանի Հանրապետության այն օրենսդրական ակտերի ցուցակը, որոնք ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գործողության մեջ դնելու կապակցությամբ: