i
(ուժը կորցրել է 31.10.11 թիվ 1205-Ն հրաման 110.0027.310106 ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 01 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 2006 թվականի N 27-Ն
i
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ (ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ)» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի է/ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման /բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով/» կարգը /հավելված 1/:
2. Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչությանը /պետ` Ա. Մկրտչյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/` կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչությանը /պետ` Ա. Մկրտչյան/` այսուհետ միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթը անցկացնել սույն կարգի պահանջներին համապատասխան:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Հավելված 1
ՀՀ կրթության և գիտության
նախարար Ս. Երիցյանի
2006 թ. հունվարի 26-ի
N 27-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ /ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ /ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ/ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ/
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն կարգով սահմանվում են միջպետական համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունվել ցանկացող և հետագայում այդ հաստատություններում բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով կրթություն ստացող ՀՀ քաղաքացիներին ներկայացվող ընդհանուր պահանջները:
1.2 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը կարող են շարունակել համապատասխանաբար միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության վկայական, միջին մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմ ունեցող ՀՀ քաղաքացիները:
2. Մրցույթի անցկացման կարգը
2.1 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթն իրականացվում է երկու փուլով` մասնագիտական քննություններ, համաձայն ընդհանուր քննական ծրագրերի և հարցազրույց` ընդհանուր զարգացվածության մակարդակը որոշելու նպատակով:
2.2 ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն ստեղծվում է մրցութային հանձնաժողով:
2.3 Մրցույթի անցկացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, դիմորդների ընդհանուր անվանացանկի հետ միասին ներկայացնում է մրցութային հանձնաժողովի նախագահին:
2.4 Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը դիմորդին թույլ չի տալիս մասնակցելու մրցույթին, եթե բացակայում է պահանջվող փաստաթղթերից որևիցէ մեկը: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել նիստին և լսել մրցույթին մասնակցելու համար դիմած դիմորդին (ներին):
2.5 Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցանկը:
2.6 Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին:
i
2.7 Նախարարի հրամանով ստեղծվում են ժամանակավոր առարկայական հանձնաժողովներ, որտեղ ընդգրկվում են տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Ժամանակավոր առարկայական հանձնաժողովները քննում և գնահատում են դիմորդների մասնագիտական գիտելիքները` տվյալ տարվա ընդունելության քննությունների ցանկին և ուսումնական ծրագրերին, ինչպես նաև գնահատման չափանիշներին համապատասխան: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ հայոց լեզվի քննությունը կամ ստուգարքը կարող է փոխարինվել օտար լեզվի քննությամբ կամ ստուգարքով: Օտար լեզվի իմացությունը ստուգվում է նաև մրցույթի երկրորդ փուլում` հարցազրույցի ժամանակ:
Ասպիրանտուրա ընդունվող դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով)`
ա. անգլերեն լեզու - «TOEFL» ստորին անցումային միավորին համապատասխան.
բ. գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ - «on Daf «և «TCF» պահանջներին համապատասխան մակարդակով: Մասնագիտական առանձնահատկություններից ելնելով` դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից` նախարարության թույլտվությամբ.
գ. «Համակարգչից օգտվելու հմտություններ» - համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան» /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 28-ի N 1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան/:
(2.7-րդ կետը լրաց. 11.02.09 թիվ 89-Ն որոշում)
2.8 Մրցույթի երկրորդ փուլում, որն անց է կացվում առարկայական հանձնաժողովի գնահատականի բողոքարկման ժամկետը (3 օր) լրանալուց և արդյունքները ամփոփելուց հետո, մրցութային հանձնաժողովը հարցազրույցի միջոցով ստուգում է մրցույթի մասնակիցների զարգացվածության մակարդակը: Մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում մրցույթի հաղթողների վերաբերյալ` հաշվի առնելով համապատասխան ժամանակավոր առարկայական հանձնաժողովի նշանակած գնահատականը (ները):
2.9 Եթե նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական ուսումնասիրությունը, ապա բուհի և տվյալ երկրում ՀՀ դեսպանության միջնորդագրերի առկայության դեպքում նախարարության կողմից կարող է կրթաթոշակը երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:
2.10 Մրցույթի արդյունքում թափուր տեղեր առաջանալու դեպքում սահմանված ժամկետներում կարող է անցկացվել նոր մրցույթ` համաձայնեցնելով կրթաթոշակ տրամադրող կողմի հետ:
2.11 Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը, ոչ ուշ, քան մրցույթի ավարտից 3 ժամ անց:
2.12 Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:
2.13 Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`
ա/ կրթաթոշակ տրամադրող երկրի անվանումը,
բ/ մասնագիտությունը (ները), որի համար անցկացվել է մրցույթը,
գ/ մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
դ/ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը և հայրանունը:
2.14 Մրցութային հանձնաժողովը հիմնական հաղթողներից բացի հայտարարում է նաև պահուստային ճանաչված թեկնածուների անունները, որոնց թեկնածությունները որպես պահեստային ներկայացվում են կրթաթոշակ տրամադրող կողմին:
3. Փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը
3.1 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթը անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետև` հայտարարություն) հրապարակում է նախարարությունը: Նախարարի հանձնարարականի հիման վրա հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան կրթաթոշակի տրամադրման մասին հայտը ստանալուց 5-օրյա ժամկետում, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև նախարարության ինտերնետային պաշտոնական էջում:
3.2 Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա/ համապատասխան երկրի անվանումը,
բ/ ուսուցման լեզուն,
գ/ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի թիվը` ըստ հատկացված մասնագիտությունների,
դ/ մրցույթին մասնակցելու համար գիտելիքների (մասնագիտական) իմացության տեսանկյունից ներկայացվող պահանջները,
ե/ առկայության դեպքում սովորելու ժամանակահատվածը` ներառյալ նախապատրաստական կուրսը,
զ/ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վերջնաժամկետը,
է/ մրցույթն անցկացնելու օրը, ժամը և վայրը,
ը/ մրցույթի աշխատանքներն իրականացնող մարմնի գտնվելու վայրը և հեռախոսահամարները:
3.3 Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում են`
ա/ դիմում` հասցեագրված մրցութային հանձնաժողովի նախագահին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
բ/ դիմում-հարցաթերթիկ (ըստ ներկայացված ձևի),
գ/ կրթության վկայականի և ներդիրի պատճենը նոտարական վավերացմամբ, իսկ կրթաթոշակ հատկացնող երկրի պահանջի դեպքում նաև ավարտական դասարաններում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկ կամ ակադեմիական տեղեկանք թարգմանությունը նոտարական վավերացմամբ,
դ/ արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
ե/ 3x4սմ չափսի լուսանկար (ըստ պահանջվող քանակի),
զ/ անձնագրի պատճենը,
է/ ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները ներկայացնում են նաև մասնագիտական ռեֆերատ պահանջվող լեզվով, անհրաժեշտության դեպքում համառոտագրություն հայերեն լեզվով,
ը/ այլ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից,
թ/ դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:
3.4 Փաստաթղթերն ընդունվում են մրցույթը զանգվածային լրատվամիջոցներով հայտարարելուց հետո:
3.5 Դիմորդները 3.3 կետում նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ: Բացառիկ դեպքերում (հիվանդություն, հանրապետությունից բացակայելու և այլն) դիմորդը կարող է ներկայացնել փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով: Մրցույթի անցկացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը 3.3 կետում նշված փաստաթղթերի պատճենը համեմատում է բնօրինակի հետ և ընդունում պատճենները:
3.6 Մրցույթի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև մրցույթի անցկացման աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանումը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից կնքված գրանցամատյան (հավելված 2): Գրանցամատյանը վարում է տվյալ երկրի համար պատասխանատու մասնագետը:
3.7 Գրանցամատյանում նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը, հասցեն և հեռախոսահամարը:
3.8 Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր դիմորդի տվյալները գրանցամատյանում գրառվում են փաստաթղթերն ընդունելու օրը և ստորագրվում դիմորդի կողմից:
3.9 Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր դիմորդ կարող է համաձայն ներկայացված դիմումի հրաժարվել մրցույթին մասնակցելուց և հետ վերցնել հանձնած փաստաթղթերը:
4. Բողոքարկում
4.1 Ժամանակավոր մասնագիտական հանձնաժողովի որոշումը (ները) կարող են բողոքարկվել դիմորդի կողմից:
4.2 Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը մասնագիտական որոշումը հրապարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում, որն այն ստանալուց անմիջապես հետո ներկայացնում է մրցութային հանձնաժողովի նախագահին:
4.3 Մրցույթի անցկացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, ում վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:
4.4 Գրավոր բողոքը քննության առնելիս մրցութային հանձնաժողովի նախագահը անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետի:
4.5 Բողոքարկման արդյունքում գնահատականները կարող են իջեցվել, բարձրացվել կամ մնալ անփոփոխ:
4.6 Սույն կարգով կրկնակի բողոքարկում չի նախատեսվում:
5. Փաստաթղթերի արխիվացումը
5.1 Մրցույթին մասնակցող դիմորդների ներկայացրած փաստաթղթերի պատճենները արխիվացվում են նախարարությունում` մեկ տարի ժամկետով:
5.2 Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածների անձնական գործերը պահպանվում են նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում մինչև ուսման ավարտը և դրանից հետո 15 տարի ժամկետով` նախարարության արխիվում:
6. Մրցույթի հրապարակայնությունը
6.1 Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1 Մրցույթ հայտարարվելուց հետո, սույն կարգի 3.2 կետի է/ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է նախարարի կամ համապատասխան հանձնաժողովի կողմից հետաձգվել, որի մասին ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ հայտարարություն է հրապարակվում մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
7.2 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և նախարարության կողմից գործուղված քաղաքացիների և նախարարության միջև կնքվում է պայմանագիր:
Հավելված 2
ՀՀ կրթության և գիտության
նախարար Ս. Երիցյանի
2006 թ. հունվարի 26-ի
N 27-Ն հրամանի
Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական
հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված
կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման
.______________________________________________________________________.
|N |Ազգանուն,|Ծննդյան|Անձնա-|Ներկա-|Հասցե, |Հանձնման|Հանձնողի |Նշումներ|
| |անուն, |օր, |գրի |յացված|հեռախոս|օր, |ստորա- | |
| |հայրանուն|ամիս, |սերիա,|փաստա-| |ամիս, |գրություն| |
| | |տարի |համար |թղթերի| |տարի | | |
| | | | |էջերի | | | | |
| | | | |քանակը| | | | |
|__|_________|_______|______|______|_______|________|_________|________|
|1.| | | | | | | | |
|__|_________|_______|______|______|_______|________|_________|________|
|2.| | | | | | | | |
|__|_________|_______|______|______|_______|________|_________|________|
|3.| | | | | | | | |
.______________________________________________________________________.