i
(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)
(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով
(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «07» հուլիսի 1993թ. Հ.Ն-0894-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 73. Մաքսանենգություն
Մաքսանենգությունը, այսինքն` ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:
Զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունը, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգությունը`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
II. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Մաքսային մարմինները` մաքսանենգության գործերով»:
III. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենսգրքի 37 հոդվածի երրորդ մասը հանել, իսկ 202 և 203 հոդվածները վերացնել:
2. Օրենսգրքի 234 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 84-99 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեղակալները»:
3. Օրենսգրքի 283 հոդվածի չորրորդ մասում «ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերով:
4. Օրենսգրքի 306 հոդվածի չորրորդ մասը հանել:
5. Օրենսգրքի 310 հոդվածի վեցերորդ պարբերությունում «սույն օրենսգրքի 202 հոդվածի երկրորդ մասով, 203 հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 93-97 հոդվածներով» բառերով:
IY. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: