Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒ ...

 
i

(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով

(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «16» մայիսի 1995թ. Հ.Ն-1165-I

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է`

I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. Օրենսգրքի 40.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 40.1.  ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները զուգորդված չեն բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը»:

2. Օրենսգրքի 40.2 հոդվածը վերացնել:

3. Օրենսգրքի 40.3 հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 40.3.  ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ

 

Քվեարկության օրը հանրաքվեի դրված հարցի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց միավորումների, թեկնածուի դեմ կամ կողմ քարոզչություն անելը»:

4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.6 հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 40.6.  ԶԵՆՔՈՎ, ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ

 

Զենքով, զինամթերքով քվեարկության համար առանձնացված շենք մուտք գործելը, եթե այն ծառայողական պարտականություններից չի բխում`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկը»:

5. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «40.1-40.5» թվերը փոխարինել «40.1, 40.3-40.6» թվերով:

6. Օրենսգրքի 267 հոդվածի երկրորդ մասում  «40.1-40.5» թվերը փոխարինել «40.1, 40.3-40.6» թվերով:

7. Օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասում «40.1-40.5» թվերը փոխարինել «40.1, 40.3-40.6» թվերով:

8. Օրենսգրքի 294 հոդվածի առաջին մասում «40.1-40.5» թվերը փոխարինել «40.1, 40.3-40.6» թվերով:

II. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 36 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«14) հանցագործությունն ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով կատարելը»:

2. Օրենսգրքի 133 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ  133.    ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները կատարվել են բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով»:

3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1 և 133.2 հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 133.1.  ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՔՎԵԱՐԿԵԼԸ

 

Մեկից ավելի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում դիտավորությամբ գրանցվելը կամ ապօրինի քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև քսանապատիկ չափով:

 

ՀՈԴՎԱԾ  133.2.     ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ

 

Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների վերաբերյալ ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով»:

4. Օրենսգրքի 134 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկ չափով»:

III. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «133» թվից հետո լրացնել «133.1, 133.2» թվերը:

IY. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 19.05.1995
N ՀՕ-137 օրենք