Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Լ ...

 
i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի, 2020 N 34

 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1. Հավելված N 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» բառերը փոխարինել «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» խմբագրությամբ.

i

2. Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով.

i

3. Հավելված N 1-ի Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Ձև N 1-ի.

i

4. Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում «Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ» բառերը լրացնել «բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով» բառերով.

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 23:59-ին` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

 

 

Ձև N 1

 

Պարետի

2020 թվականի մարտի 31-ի

N 27 որոշման

հավելված N 1-ի

 

Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք

 

Տրված՝ «   » ապրիլի, 2020 թ.

 

Աշխատողի անուն, ազգանուն

Ընկերության անվանում
Ընկերության ՀՎՀՀ

Ընկերության հասցե և հեռախոսահամար

Աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համար
Աշխատողի զբաղեցրած պաշտոնը
Աշխատանքի սկզբի և ավարտի ժամեր
Տեղեկանքի գործողության ժամկետը

 

Գործատուի ստորագրություն՝ __________________

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

06.04.2020թ.

 


 

 

pin
Պարետ
06.04.2020
N 34
Որոշում