i
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի, 2020 N 33
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 2-ի N 747-Ա, N 751-Ա, 2020 թվականի ապրիլի 3-ի N 758-Ա, N 788-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 2-ին և 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
1) «ՆՈՒՆՈՒՇ» ՍՊԸ` ք. Երևան, Վ.Շենգավիթ 2-52,
2) «ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹԵՎԱՆՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Վ.Շենգավիթ 2-52,
3) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց 52,
4) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Կոմիտաս 60/2։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
05.04.2020թ.