Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 4 ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.05.1996  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 
i

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՄԱՅԻՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 1996 թ. թիվ 157

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 477 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Հայխնայբանկի բաժանմունքների կողմից որպես վճարման միջոց ընդունված սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և ինվեստիցիոն հիմնադրամների բաժնետոմսերը սեփականաշնորհման սերտիֆիկատներով փոխանակման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 477 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց ընդունման, դրանց փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

ա) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ինվեստիցիոն հիմնադրամներ (ֆոնդերի) բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում այդ բաժնետոմսերի դիմաց սեփականաշնորհման սերտիֆիկատները վճարվում են (մուծվում են) տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի կողմից բացված կուտակման հաշվին: Այս դեպքում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն համարվում սեփականաշնորհման համար օգտագործված».

բ) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Սեփականաշնորհման ծրագրով նախատեսված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերել ցանկացողները Հայխնայբանկի բաժանմունք են հանձնում սեփականաշնորհման սերտիֆիկատները` դրանց դիմաց ստանալով անդորրագիր, որտեղ նշված է «Մուծված է սեփականաշնորհման սերտիֆիկատներով»: Այդ անդորրագրի հիման վրա նրանք ձեռք են բերում բաժնետոմսեր».

գ) կարգի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվող ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատները պահվում են Հայխնայբանկի բաժանմունքներում` ըստ ձեռնարկությունների և մարվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում ձեռնարկության գրանցումից հետո, որի մասին Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը գրավոր տեղեկացնում է Հայխնայբանկին:

Տեղաբաշխումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն այդ մասին տեղեկացնում է Հայխնայբանկին և վերջինիս տեղաբաշխման ավարտից 15 օր անց իրականացնում է տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատների վերադարձումը դրանց սեփականատերերին».

դ) կարգի 12-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն» և «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.1996
N 157
Որոշում