Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21 ...

 
i

(ուժը կորցրել է 01.01.03 թվականից` թիվ 77 որոշման մասով 06.08.02 թիվ 258-Ն որոշում)

050.0158.120601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2001 թվականի թիվ 158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ԹԻՎ 77 ԵՎ 79 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 77 որոշմամբ հաստատված ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխություններում» կատարել հետևյալ փոփոխությունները`

i

- 1972 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցություն» հաշիվը վերանվանել

«Համատեղ վերահսկվող միավորներում մասնակցություն».

i

- 211 ենթաբաժնի մեկնաբանության վերջին նախադասությունից հանել «... կամ

2) օրենսդրությամբ սահմանված կարգով, կախված նրանից, թե որ

ժամանակաշրջանն է ավելի կարճ» նախադասությունը.

- 168 ենթաբաժնի մեկնաբանություններում «համատեղ ձեռնարկություններում»

արտահայտությունը փոխարինել «համատեղ ձեռնարկումներում»

արտահայտությամբ.

- հաշիվների մեկնաբանություններում «արժեզրկման կորուստ»

արտահայտությունը փոխարինել «արժեզրկումից կորուստ» արտահայտությամբ:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 79 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների և պարտավորությունների գույքագրման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները`

- 1.2 կետում ավելացնել «... ` ակտիվների և պարտավորությունների

փաստացի առկայության և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված

տվյալների համեմատման միջոցով».

- 2.3 կետում ավելացնել հետևյալ պարբերությունը. «Գույքագրման

ցուցակները կազմվում են առնվազն երկու օրինակից: Գույքագրումն

ավարտելուց հետո գույքագրման ցուցակների մեկական օրինակ տրվում է

հաշվապահությանը և նյութական պատասխանատու անձին (անձանց)».

- 2.4 կետում ավելացնել հետևյալ նախադասությունը. «Գույքագրման

արդյունքում առկա ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ

տվյալները գրանցվում են գույքագրման ցուցակներում` գույքագրման

հանձնաժողովի կողմից».

- 2.7 կետի վերջում ավելացնել հետևյալ արտահայտությունը. «...

բացառությամբ այն դեպքերի, երբ նրա մասնակցության ապահովումն

անհնարին է».

- 2.11 կետի 1-ին նախադասությունից հետո ավելացնել «Գույքագրման

ցուցակի վերջում նյութական պատասխանատու անձինք գրառում են կատարում`

ակտիվների ստուգումը հանձնաժողովի կողմից իրենց ներկայությամբ

իրականացնելու, հանձնաժողովի անդամների նկատմամբ որևիցէ բողոք

չունենալու և ցուցակում նշված ակտիվներն ի պահ ընդունելու վերաբերյալ»

նախադասությունը.

- 2.13, 3.1.5, 3.12.2 և 3.12.3 կետերում նշված «գույքագրման համարը»

արտահայտությունը փոխարինել «գույքային համարը» արտահայտությամբ.

- կարգում ավելացնել 2.17 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«Գույքագրման ցուցակների օրինակելի ձևերը ներկայացվում են կարգին կից

հավելվածներում: Եթե սույն կարգի հավելվածներում տվյալ ակտիվի կամ

պարտավորության համար չկա գույքագրման ցուցակի օրինակելի ձև, ապա բանկը

ինքնուրույն է կազմում գույքագրման ցուցակ` ելնելով սույն կարգի

հավելվածներում ներկայացված ձևերից».

- կարգի հավելված 1-ում «գույքագրման աշխատանքային հանձնաժողով»

արտահայտությունը փոխարինել «գույքագրման հանձնաժողով» արտահայտությամբ.

- 3.7.1 կետից հանել «Անավարտ շինարարության ստուգումը կատարվում է

փաստացի հաշվման, կշռման և չափման միջոցով» արտահայտությունը.

- 3.9.1 կետում «... և այլն» բառերից հետո ավելացնել «... բացառությամբ

3.3 կետում նկարագրված ֆինանսական ներդրումների» արտահայտությունը.

- 3.12.2 կետի «Բանկի աշխատակիցներին առհաշիվ տրված գրքերի

գույքագրում չի կատարվում» նախադասությունը վերախմբագրել հետևյալ կերպ.

«Բանկի աշխատակիցներին ի տնօրինություն հանձնված գրքերի գույքագրում չի

կատարվում»:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված փոփոխությունների հիման վրա լրամշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 77 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխություններն ու թիվ 79 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների և պարտավորությունների գույքագրման կարգը» և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է սույն որոշման 3-րդ կետում նշված կարգը և մեթոդական ցուցումների փոփոխությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման պահից 7 օր հետո:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.06.2001
N 158
Որոշում