i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0190/11/16 |
Գործ թիվ ԵԱՔԴ/0190/11/16 |
|
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան |
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Լ. Թադևոսյանի |
|
Հ. Ասատրյանի |
|
Ե. Դանիելյանի |
|
Ա. Պողոսյանի |
|
Ս. Օհանյանի |
|
|
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
մասնակցությամբ` |
|
դիմողի ներկայացուցիչ |
Դ. Գյուրջյանի |
դատախազ |
Վ. Դոլմազյանի |
2017 թվականի օգոստոսի 30-ին |
ք.Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
i
1. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի մարտի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62204416 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշմամբ Վարտգեզ Լիվանի Գասպարին ճանաչվել է տուժող:
i
Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, Սարգիս Գրիգորյանի, Սամվել Դարբինյանի և Մխիթար Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի ու Արթուր Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, Վարանցով Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, Վարտգեզ Գասպարիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով չի իրականացվել քրեական հետապնդում` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշյալ որոշման դեմ Վարտգեզ Գասպարին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2016 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման և դրա դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2016 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ Վ.Գասպարիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով որոշում կայացնել Վ.Գասպարիի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:
Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Վ.Գասպարիի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանի բողոքը մերժվել է:
3. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ Վ.Գասպարիի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի մարտի 9-ին որոշում է կայացրել դիմող Վ.Գասպարիի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանի վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանելու և Վ.Գասպարիի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:
4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` 2016 թվականի փետրվարի 25-ի` ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության համաձայն. «(...) ս.թ. փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին, որ Վարտգեզ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: (...)
Ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցները նույն օրն այցելել և տեսակցել են Վ.Գասպարիին:
Վարտգեզ Գասպարին հայտնել է, որ սկսել է հացադուլ, քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի, այդ թվում` բռնության: Մասնավորապես, Վ.Գասպարին պնդել է, որ կարանտինային խցում իրեն հայհոյել են, ոտքերով և պոլիէթիլենային շշով հարվածել, ջուր լցրել իր վրա, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները միջոցներ չեն ձեռնարկել: (...)» (տե՛ս թիվ 62204416 նյութեր, հատոր 1, թերթ 7):
5.1. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից տրված տեղեկանքի համաձայն` «ս.թ. փետրվարի 24-ին ժ. 00:30-ի սահմաններում թիվ 9 կարանտինային խցի կալանավոր Վարդգես Լիվանի Գասպարիին ենթարկել եմ մարմնական զննության, ոչ մի մարմնական վնասվածքի հետք չի հայտնաբերվել, վերջինս աջազդրի շրջանում նշում է մկանային ցավեր, որի հիման վրա յոդի լուծույթով նշված հատվածում կատարել եմ ցանցավորում» (տե՛ս թիվ 62204416 նյութեր, հատոր 1, թերթ 35):
6. Վ.Գասպարիին ենթադրաբար բռնության ենթարկելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել մի շարք անձանցից, այդ թվում` Մխիթար Սարգսյանից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն Վ.Գասպարին հրաժարվել է փորձաքննության ենթարկվել, ինչպես նաև բացատրություններ տալ, նախնական քննության ընթացքում հարցաքննվել են տուժող Վ.Գասպարին, վկաներ Սարգիս Գրիգորյանը, Սամվել Դարբինյանը, Դավիթ Անանյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցներ Գաբրիել Ահարոնյանը, Մանվել Սեդրակյանը, Վարդան Հովհաննիսյանը, Արթուր Հարությունյանը, Արտուշ Չոբանյանը, Արթուր Այվազյանը, Գևորգ Հակոբյանը, Նարեկ Բալդրյանը, Արթուր Ֆրանգուլյանը, Արմեն Մովսիսյանը, իրականացվել են առերես հարցաքննություններ Վ.Գասպարիի և Ս.Գրիգորյանի, ինչպես նաև Արթուր Այվազյանի միջև, Ս.Դրաբինյանը հրաժարվել է Վ.Գասպարիի հետ առերես հարցաքննվել, Վ.Գասպարին կրկին հրաժարվել է փորձաքննության ենթարկվել, նշանակվել և իրականացվել է դատաձեռագրաբանական-դատափաստաթղթաբանական փորձաքննություն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ձեռք են բերվել մի շարք տեղեկություններ և փաստաթղթեր, հանձնարարվել է իրականացնել համապատասխան օպերատիվ միջոցառումներ դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով (տե՛ս թիվ 62204416 նյութեր, հատոր 1 և 2):
7. Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն` «Սույն քրեական գործով նախաքննության ընթացքում, բացի Վարտգեզ Գասպարիի ցուցմունքներից, ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Վարտգեզ Գասպարին ենթարկվել է բռնության և ճնշումների: «Հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշի տիրույթում ձեռք բերված փաստական տվյալները չեն ապահովում ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավորված համարել, որ 2016թ.փետրվարի լույս 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կարանտինային բաժանմունքի թիվ 9 խցում Վարտգեզ Գասպարին ենթարկվել է բռնության կամ այլ դաժան, անմարդկային վերաբերմունքի, իսկ նույն հիմնարկի աշխատակից պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները:
Այսպիսով` քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունների կատարմամբ հավաքված ապացույցների վերլուծությամբ, յուրաքանչյուր ապացույցն այլ ապացույցների հետ համադրելով, դրանք` թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելով, չի հիմնավորվել 2016թ. փետրվարի 23-ի երեկոյան և լույս 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կարանտինային թիվ 9 խցում Վարտգեզ Գասպարիի խցակիցներ Սարգիս Գրիգորյանի, Սամվել Դարբինյանի և Մխիթար Սարգսյանի կողմից Վարտգեզ Գասպարիին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինչպես նաև մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ (...) հերթապահ խմբի ծառայողներ Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի ու Արթուր Հարությունյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Ինչ վերաբերում է «Նուբարաշեն» ՔԿՀ հետաքննիչ Վարանցով Ղազարյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն, ապա նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինիս կողմից 25.02.2016թ. և «կալանավորից բացատրություն վերցնելու վերաբերյալ» 26.02.2016թ. կազմված արձանագրությունները բնօրինակ են, դրանցում բոլոր գրառումները կատարվել են միևնույն խմբային պատկանելություն ունեցող գրիչներով, դրանցում առկա տեքստերը և ստորագրությունները /բացառությամբ հետաքննիչի կողմից կատարվածների/ կատարվել է Վ.Գասպարիի կողմից, հետևաբար բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հանցագործության դեպքը: (...)» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0190/11/16 գործի նյութեր, հատոր 1, թերթեր 5-9):
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` «Բողոքը մերժելու մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման համաձայն է. «(...) Վարդգես Գասպարին 3-րդ խուց տեղափոխվել է 20-րդ խցից դուրս գալուց և այլևս հետ վերադառնալուց հրաժարվելու պատճառով` 2016 թվականի լույս 24-ի գիշերը, որտեղ մնացել է շատ կարճ ժամանակ և, ինչպես ինքն է նշել իր ցուցմունքում, դա եղել է պատժախուց և ոչ թե հացադուլ հայտարարած անձանց խուց, որտեղից էլ կրկին տեղափոխվել է 9-րդ կարանտինային խուց: Կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի փետրվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, երբ Վարդգես Գասպարին գտնվել է 9-րդ խցում, այնտեղ, բացի վերջինից, եղել են երեք և ոչ թե չորս անձ` ինչպես հայտարարել է Վարդգես Գասպարին: Վերջինիս հայտնած տեղեկությունը օբյեկտիվ որևէ փաստական տվյալով չի հաստատվել, ուստի բողոքաբերի մոտ առաջացած կասկածը, թե իրեն 3-րդ խցից տեղափոխել են 9-րդ խուց` իր նկատմամբ բռնություն իրականացնելու համար, ենթադրություն է, ինչի վերաբերյալ, բացի բողոքաբերի հայտնած կասկածից, որևէ այլ տեղեկություն քրեական գործի նախաքննությամբ չի ստացվել:
Նախաքննությամբ հաստատվել է, որ Վարդգես Գասպարին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակից Վարանցով Ղազարյանի կողմից նյութեր նախապատրաստելու ժամանակ հրաժարվել է բացատրություն տալուց և դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց: Վարդգես Գասպարիի պնդումը, որ իրեն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի ներկայացվել, փորձաքննության ենթարկվելու առաջարկ չի եղել, հակառակ դեպքում փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու մասին անձամբ գրառում կկատարեր, անհիմն է, քանզի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին 2016 թվականի փետրվարի 24-ին կայացված որոշման հիման վրա` բողոքաբերի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերով կատարվել է դատաբժշկական փորձաքննություն և տրվել եզրակացություն: Վարդգես Գասպարին հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության նաև նախաքննության ընթացքում` այդ մասին գրառում կատարելով փորձաքննություն նշանակելու մասին որոշումը ծանոթացնելու դատավարական գործողության ժամանակ կազմված արձանագրությունում:
Անհիմն է նաև բողոքաբերի այն փաստարկը, թե քննիչը շրջանցել է իր այն պնդումը, որ ՔԿՀ ծառայողներն իրեն 9-րդ խուց վերադարձնել փորձելու ժամանակ հայտարարել են, որ ինքն այլևս բռնությունների չի ենթարկվի, քանզի այդ մասին միայն բողոքաբերն է նշել իր ցուցմունքում և հանգել է անհիմն հետևության, որ ըստ էության քրեակատարողական հիմնարկի ծառայողները ընդունել են, հաստատել են, որ ինքը ենթարկվել է բռնությունների: Բողոքաբերի այդ ենթադրությունը նախաքննությամբ չի հաստատվել:
(...)» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0190/11/16 գործի նյութեր, հատոր 1, թերթեր 10-12):
i
9. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ արձանագրել է, որ «(...) Ըստ նախաքննության տվյալների` Վ.Գասպարիի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, նա ճանաչվել է տուժող, իսկ Դ.Գյուրջյանը` տուժողի ներկայացուցիչ, հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են գործի հետ առնչություն ունեցող անձինք` այդ թվում` Վ.Գասպարիի խցակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական փորձաքննություններ, կատարվել է Վ.Գասպարիի մարմնի զննում, Վ.Գասպարին հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 05.09.2016թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քննիչի կողմից կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում:
(...) Քննիչի կողմից օրենքով սահմանված ընթացակարգով իրականացվել է արդյունավետ և մանրակրկիտ քննություն` Վ.Գասպարիի նկատմամբ ենթադրյալ բռնության և խոշտանգման հանգամանքների վերաբերյալ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կատարելով անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները` եկել է այն եզրահանգման, որ 2016թ. փետրվարի 23-ի երեկոյան և լույս 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կարանտինային թիվ 9 խցում Վարտգեզ Գասպարիի խցակիցներ Սարգիս Գրիգորյանի, Սամվել Դարբինյանի և Մխիթար Սարգսյանի կողմից Վարտգեզ Գասպարիին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց` ՀՀԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հերթապահ խմբի ծառայողներ Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի ու Արթուր Հարությունյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը չի հիմնավորվել:
(...)
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ.Հովհաննիսյանի` «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 05.09.2016թ. և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի «Բողոքը մերժելու մասին» 26.09.2016թ. որոշումներն օրինական են և հիմնավորված, դրանցով չեն խախտվել Վ.Գասպարիի իրավունքները, իսկ բողոքում բերված փաստարկները հիմնավոր չեն, ուստի բողոքը ենթակա է մերժման:(...)» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0190/11/16 գործի նյութեր, հատոր 1, թերթեր 301-311):
10. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 9-ի որոշմամբ արձանագրվել է. «Վերաքննիչ դատարանը քրեական գործի տվյալների հիման վրա հիմնավորված է համարում, որ նախաքննական մարմինը /քննիչը/ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ, հնարավոր միջոցառումները քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ոչ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության և ոչ էլ ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
i
Գործի արդարացի քննության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից նախաքննության մարմնի թույլ տված շեղումները, մասնավորապես, արտահայտվել են նրանում, որ նախաքննական մարմինը չի ձեռնարկել օրենքով իրեն վերապահված ողջ լիազորությունները, չի կատարել քննչական գործողություններ, որոնց արդյունքներով ձեռք բերված փաստական տվյալները կարող էին էական նշանակություն ունենալ քրեական գործով կատարվող վերջնական եզրահանգումների վրա, համապատասխան գործողություններ կատարելու միջնորդությամբ չի դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, միջոցներ չի ձեռնարկել` պատշաճ իրավական կարգով ստուգել տուժող Վ.Գասպարիի ցուցմունքները` իր հետ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 9 կարանտինային խցում 4-րդ անձի գտնվելու հետ կապված, այնինչ` ըստ Վ.Գասպարիի` թիվ 9 կարանտինային խցում իր նկատմամբ առավել ակտիվ բռնություն կիրառողներն են եղել հենց այդ 4-րդ անձը, ով, ըստ Վ.Գասպարիի` 24.02.2016թ. դրությամբ ոչ շատ առաջ արտաքսված էր ԱՄՆ-ից և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 65 խցում ինքնասպան եղած Մխիթար Սարգսյանը, չի ստուգել, թե ովքեր են եղել այն անձինք, որոնց հետ հեռախոսով խոսել են Վ.Գասպարիի նկատմամբ առերևույթ բռնություն իրականացնողները:
Այսպես.
Նախաքննական մարմինը կարող էր`
1) Դիմել դատարան` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի և Արթուր Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլտվություն ստանալու միջնորդությամբ, որը չի արել.
2) Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի պահման խցերում գաղտնալսող սարքերի տեղադրման միջոցով ներքին դիտում իրականացնելու և/կամ օպերատիվ ներդրման հանձնարարականներ տալ համապատասխան դեպքերի կապակցությամբ տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի, նախկինում նաև` Մխիթար Սարգսյանի կողմից հնարավոր օգտագործվող հեռախոսահամարները պարզելու նպատակով, այդուհանդերձ, հեռախոսային օպերատորներից այդ հեռախոսահամարների 23-24.2016թ. զանգերի վերծանումներ պահանջել, ինչը նույնպես չի արել.
3) Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի կողմից հնարավոր օգտագործվող հեռախոսահամարների բացահայտմանն ուղղված այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների հանձնարարականներ տալ համապատասխան մարմիններին և դիմել դատարան այդ հեռախոսահամարների գաղտնալսման թույլտվություն ստանալու միջնորդությամբ, ինչը չի կատարել.
4) Ձեռնարկել Վարդգես Գասպարիի 4-րդ խցակցին հայտնաբերելու և հարցաքննելու կապակցությամբ բավարար միջոցներ, հատկապես` ստուգել «ԱՄՆ-ից արտաքսված» կենսագրական հատկանիշով անձանց առկայությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, ինչի ուղղությամբ անհրաժեշտ էր առգրավել և զննել ՔԿՀ-ի համապատասխան մատյանները, որոնց մեջ պետք է արտացոլված լինեին յուրաքանչյուր ժամանակահատվածում գտնված անձանց տվյալները, որը նույնպես չի կատարվել.
5) Առերես հարցաքննել Վարդգես Գասպարիին և Դավիթ Անանյանին` հաշվի առնելով, որ վերջիններս հակասական ցուցմունքներ են տվել Դավիթ Անանյանի կողմից Գասպարիին ճանաչելու փաստի կապակցությամբ, որը նույնպես չի կատարվել:
(...)
Նման պայմաններում նախաքննական մարմնի որոշման (...) պատճառաբանությունները (...) հիմնավորված և օբյեկտիվ չեն, նման եզրահանգումները կատարված են թերի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա:
Վերաքննիչ դատարանը նախորդ պարբերության մեջ արված եզրահանգումը կատարելիս նկատի է առնում այն հանգամանքը, որ 2016թ. փետրվարի 23-ի երեկոյան և լույս 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կարանտինային թիվ 9 խցում Վարդգես Գասպարիի խցակիցներ Սարգիս Գրիգորյանը, Սամվել Դարբինյանը և Մխիթար Սարգսյանը /վերջինս ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 65 խցում/, ինչպես նաև` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հերթապահ խմբի ծառայողներ Արթուր Այվազյանը, Վարդան Հովհաննիսյանը ու Արթուր Հարությունյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ հետաքննիչ Վարանցով Ղազարյանը, գործի ելքով շահագրգիռ անձինք են, որոնց գործողությունները բողոքարկվում էին, դրա արդյունքում հարուցված էր քրեական գործ, այսինքն` հասկանում էին, որ թեկուզ տեսականորեն նախաքննության զարգացման որոշակի ընթացքի դեպքում իրենք կարող էին հայտնվել կասկածյալի դատավարական կարգավիճակում, նրանք գիտակցում էին, որ որոշակի հանգամանքներում իրենցից ստացված ցուցմունքը կարող է հիմք հանդիսանալ իրենց կամ մյուսներին մեղադրանք առաջադրելու համար:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Մամմադովը ընդդեմ Ադրբեջանի գործով որոշման իրավական դիրքորոշումները, գտել է, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված առերևույթ բռնությունների վերաբերյալ «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 05.09.2016թ. որոշումը գրեթե ամբողջությամբ հիմնված է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների և աշխատակիցների ցուցմունքների վրա, մարդիկ, որոնք զգալիորեն շահագրգիռ են սույն գործի ելքի նկատմամբ, մարդիկ, որոնց համար քրեական գործի նախաքննության որոշակի ընթացքը կարող է ունենալ շատ կոնկրետ հետևանքներ:
Նման պայմաններում նախաքննական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկեր իր լիազորությունների սահմաններում այլ քննչական և դատավարական գործողություններ կատարելու միջոցով, օպերատիվ-հետախուզական մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու միջոցով ստացված ապացույցների համակցությամբ ապահովել վերը նշված անձանց ցուցմունքների ստուգումը: Նման միջոցներ կարող էին հանդիսանալ վերը նշված գործողությունները, եթե դրանք կատարվեին:
(...) Վ.Գասպարին իր ցուցմունքներով նաև հայտնել է, որ իրեն բռնության ենթարկելու ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը, ով իրականացնում էր ծառայություն միջանցքում, բռնություն կիրառողներից տեղեկանալով, արդյոք արտոնված է Վ.Գասպարիի նկատմամբ բռնությունը, անտեսել է այն, իսկ համապատասխան աշխատակիցները, որոնց Վ.Գասպարին դիմել էր իր նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ այլ խուց տեղափոխելու խնդրանքով, անտեսել են իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին հայտարարությունը և փորձել են վերջինիս վերադարձնել նույն խուց:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի Անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Ա.Ֆրանգուլյանը և նույն բաժնի 2-րդ կարգի մասնագետ Ա.Մովսիսյանը 01.03.2016թ. գրեթե նույնաբովանդակ բացատրություններ են տվել (...):
(...)
Իր ցուցմունքներով Վարդգես Գասպարին նաև հայտնել է, որ իր նկատմամբ առավել ակտիվ բռնություն են կիրառել Մխիթար Սարգսյանը և այդ 4-րդ անձը, որը 24.02.2016թ. դրությամբ ոչ շատ առաջ ԱՄՆ-ից էր արտաքսված:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հարուցված քրեական գործով բավարար գործողություններ չեն կատարվել ԱՄՆ-ից «դեպորտ եղած» 4-րդ անձին հայտնաբերելու համար:
Մասնավորապես նախաքննական մարմինը վերջինիս հայտնաբերելու նպատակով պետք է հարցաքններ 19.02.2016թ.-22.02.2016թ. ընկած ժամանակահատվածում Վ.Գասպարիի հետ 09 խցում եղած կալանավորներին, ինչը չի արել:
(...)
Վկայակոչելով Աֆանասևը ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի, ինչպես նաև, Ա.Գզոյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն 12.02.2010թ. թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարված նախաքննությունը չի համապատասխանում «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի Կոնվենցիայի 12-րդ և 13-րդ հոդվածների, նշված հոդվածներին տրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով տրված իրավական մեկնաբանություններին առայն, որ խոշտանգման փաստերի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալիս մասնակից պետությունները պետք է սեփական նախաձեռնությամբ անցկացնեն անաչառ հետաքննություն, այնպիսի հետաքննություն, որի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և իրավական պատասխանատվության առաջ կանգնեցնել մեղավորներին, ձերբակալված և կալանավորված անձանց վերաբերյալ ՀՀ ներպետական և միջազգային իրավական ակտերի պահանջներին:
(...)» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0190/11/16 գործի նյութեր, հատոր 2, թերթեր 41-52):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Վարտգեզ Գասպարիի հայտարարության առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է արդյունավետ և պատշաճ քննություն, իսկ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 9-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, այդ դատական ակտում դատարանի կողմից արված հետևությունները չեն բխում գործի հանգամանքներից և գործով ձեռք բերված փաստական տվյալներից:
12. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անթաքույց արտահայտելով բողոքաբերի շահը` կանխակալ մոտեցում է ցուցաբերել Վ.Գասպարիի հակասական ցուցմունքներին և առանց պատշաճ գնահատելու գործում առկա բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ, այդ ցուցմունքներին մյուս ապացույցների համեմատ տվել է առավել նշանակություն:
Բողոքաբերն ընդգծել է, որ Վ.Գասպարիի ցուցմունքները շահագրգիռ անձի ցուցմունքներ են, նրա մարմնի վրա որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, թեև նա իր կողմից նկարագրած իրադարձությունից անմիջապես հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողի կողմից ենթարկվել է մարմնական զննման: Մարմնական որևէ վնասվածք չի արձանագրվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցների կողմից, ովքեր Վ.Գասպարիի պաշտպանի կողմից 2016 թվականի փետրվարի 24-ին կատարված ահազանգի հիման վրա նույն օրն այցելել և տեսակցել են Վ.Գասպարիին:
13. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի գործով Եվրոպական դատարանի որոշման իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն գործով առնվազն այն պատճառով, որ վկայակոչված գործով` տուժողի հայտնած տեղեկությունները հաստատված են եղել դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ:
i
Բողոքի հեղինակը գտնում է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտում Աֆանասևն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի որոշման վկայակոչումը ևս անհիմն է, քանզի այն իր փաստական հանգամանքներով նույնանման չէ սույն գործի հանգամանքների հետ այն պատճառով, որ Վ.Գասպարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս վնասվածքներ չի ունեցել: Նույն պատճառաբանությամբ սույն գործի փաստական հանգամանքների հետ որևէ կերպ նույնանման չեն Արայիկ Գզոյանի վերաբերյալ գործի փաստական հանգամանքները, քանզի նրա կողմից արված հայտարարություններն իրեն խոշտանգման ենթարկելու վերաբերյալ եղել են վստահելի, իսկ Վ.Գասպարիի հայտարարությունը` ոչ, ուստի լոկ հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ` անձին խոշտանգման ենթարկած լինելու մասին հետևություններ կատարելու համար: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից Ա.Գզոյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0049/01/09 գործով Վճռաբեկ դատարանի որոշման վկայակոչումն անհիմն է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:
14. Բողոքի հեղինակը օրենքից չբխող է համարում Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզեր կալանավորներ Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի հեռախոսահամարները և դիմեր դատարան` այդ հեռախոսահամարների գաղտնալսման թույլտվություն ստանալու միջնորդությամբ: Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ նման տեղեկություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձինք չպետք է կատարեին իրենց պարտականությունները` թույլ տալով, որ նշված անձանց մոտ մնան արգելված առարկաներ, իսկ վարույթն իրականացնող քննիչն էլ դա համարելով օրինական, պետք է համապատասխան միջնորդություն ներկայացներ դատարան:
Բողոքաբերը համոզմունք է հայտնել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ Արթուր Այվազյանի, Վարդան Հարությունյանի և Արթուր Հարությունյանի հեռախոսային ապագա խոսակցությունների գաղտնալսմամբ չէին կարող անցյալում ինքնությունը չպարզված անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու մասին տեղեկություններ ստացվել: Ըստ բողոքաբերի` նման տեղեկություններ չէին կարող ստացվել նաև ներքին դիտման կամ օպերատիվ ներդրման եղանակով, քանզի պարզ չէ, թե ում նկատմամբ պետք է կատարվեր ներքին դիտումը կամ որտեղ պետք է կատարվեր օպերատիվ ներդրումը` այն պայմաններում, երբ քրեական գործի քննության ընթացքում Վ.Գասպարին չի գտնվել քրեակատարողական հիմնարկում, բացի այդ, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք մշտապես չեն գտնվում նույն խցում, այլ նրանք տարբեր պատճառներով կարող են տեղափոխվել այլ խցեր:
Բողոքաբերն արժանահավատ չի համարում Վ.Գասպարիի ցուցմունքը, թե խցում եղել է նաև 4-րդ անձ` ԱՄՆ-ից արտաքսվածը: Բողոքաբերը գտնում է, որ Վ.Գասպարին քաջատեղյակ լինելով, որ Մխիթար Սարգսյանն ինքասպան է եղել, իսկ 4-րդ անձ չկա, մտացածին ցուցմունք է տվել, թե նրանք են առավել ակտիվ եղել իր նկատմամբ բռնություն գործադրելիս: Հարկ է նշել, որ նույն խցում գտնված Սարգիս Գրիգորյանը առերեսվել է Վարտգեզ Գասպարիի հետ և ժխտել վերջինիս նկատմամբ բռնության կիրառման մասին նրա հայտարարությունները, ուստի անհիմն է Վերաքննիչ դատարանի դատական ակտում արձանագրված այն հետևությունը, թե հարուցված գործով բավարար գործողություններ չեն կատարվել ԱՄՆ-ից արտաքսված վերը հիշատակված 4-րդ անձին հայտնաբերելու համար:
Բողոքաբերը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի հանգամանքների պարզման համար, բացի Սամվել Դարբինյանից և Սարգիս Գրիգորյանից, հարցաքննվել են ևս 15 անձինք, ովքեր 2016 թվականի փետրվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում որոշակի ժամանակով Վ.Գասպարիի հետ գտնվել են միևնույն խցում, սակայն որևէ տեղեկություն չեն հայտնել Վ.Գասպարիի նկատմամբ բռնություն կիրառված լինելու մասին:
15. Արդյունքում` բողոքաբերը եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքը բավարարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշումը բեկանելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականության ծագման հիմքերի, ինչպես նաև հիշյալ քննության արդյունավետության չափանիշների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականության ծագման հիմքերը.
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյոք Վ.Գասպարիին քրեակատարողական հիմնարկում ենթադրյալ բռնության ենթարկելու կապակցությամբ իրականացված քննության նկատմամբ կիրառելի են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` խոշտանգման վերաբերյալ գործերի քննությանը առաջադրվող չափանիշները:
18. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից»:
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`
«Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: (...)»:
19. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում (տե՛ս Արայիկ Գզոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը):
Նշված հանգամանքը բազմիցս շեշտադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ կայացված նախադեպային որոշումներում: Մասնավորապես, Զելիլոֆն ընդդեմ Հունաստանի գործով վճռում դատարանն արձանագրել է, որ 3-րդ հոդվածը պաշտպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Անգամ այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակ արտահայտություններով արգելում է խոշտանգումը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայի և դրան կից 1-ին և 4-րդ արձանագրությունների շատ նյութաիրավական դրույթների, 3-րդ հոդվածը չի նախատեսում բացառության վերաբերյալ որևէ կանոն, դրանից շեղում թույլատրելի չէ նաև 15-րդ հոդվածի 2-րդ մասով` անգամ ազգի գոյությանը վտանգ սպառնացող արտակարգ դրության դեպքում (տե՛ս Zelilof v. Greece, 2004 թվականի մայիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 17060/03, կետ 42):
Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը: Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ եթե անձը անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ այլ պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված` «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման» պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության առկայություն: Նման քննությունը պետք է ունակ լինի բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պատասխանատու անձանց: Հակառակ պարագայում, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորության, գործնականում ոչ արդյունավետ կլինի և որոշ դեպքերում հնարավոր կլինի պետական մարմինների կողմից խախտել իրենց տրամադրության տակ գտնվող անձանց իրավունքները և փաստացի մնալ անպատիժ (ի թիվս այլ աղբյուրների տե՛ս Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 102, Labita v. Italy գործով Մեծ պալատի 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/95, կետ 131, Bekos and Koutropoulos v. Greece գործով 2005 թվականի դեկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 15250/02, կետ 53):
Ընդ որում Եվրոպական դատարանը նշել է, որ պետության պոզիտիվ պարտականության ծագման հիմք են հանդիսանում «վիճելի բողոքի» կամ «վստահելի հայտարարության» չափանիշին համապատասխանող անձի դիմումը, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ այլ` բավարար չափով որոշակի նշանները (տե՛ս 97 Members of the Gldani Congregation of Jehovah's Witnesses and Others v. Georgia գործով 2007 թվականի մայիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 71156/01, կետ 97):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունից հետևում է, որ որպես կանոն վստահելի են գնահատվում այն հայտարարությունները, որոնք ուղեկցվում են համապատասխան բժշկական փաստաթղթերով, վկայի ցուցմունքով կամ այլ օբյեկտիվ ապացույցներով (տե՛ս Lyapin v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 46956/09, կետ 116-117, Afanasyev v. Ukraine գործով 2005 թվականի ապրիլի 5-ի վճիռը, գանգատ թիվ 38722/02, կետ 76 և այլն): Իսկ այն դեպքերում, երբ անձի հայտարարությունը չի ուղեկցվում ապացույցներով, սակայն նա մանրամասն, ինչպես նաև անհակասական եղանակով նկարագրում է վատ վերաբերմունքի դրսևորումները, ապա նրա հայտարարությունը, որպես կանոն, գնահատվում է որպես վիճելի բողոք (տե՛ս Lopata v. Russia գործով 2010 թվականի հուլիսի 13-ի վճիռ, գանգատ թիվ 72250/01, կետ 111, J.L. v. Latvia գործով 2012 թվականի ապրիլի 17-ի վճիռ, գանգատ թիվ 23893/06, կետ 73 և 75 և այլն):
Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ անձի կողմից ձևական հաղորդում ներկայացնելը որոշիչ նշանակություն չունի, քանի որ իրավասու մարմինների գիտությանը ներկայացված վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվությունը ipso facto առաջացնում է 3-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ քննություն իրականացնելու պարտականություն (տե՛ս El Masri v. «the former Yugoslav Republic of Macedonia» գործով Մեծ պալատի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 39630/09, կետ 182, mutatis mutandis, Gorgiev v. the former Yugoslav Republic of Macedonia գործով 2012 թվականի ապրիլի 19-ի վճիռ, գանգատ թիվ 26984/05, կետ 64): Այսինքն` անգամ որևէ բողոքի բացակայության պայմաններում պետք է քննություն իրականացվի, երբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ առկա են բավարար չափով որոշակի նշաններ (տե՛ս, ի թիվս այլնի, Ozbey v. Turkey գործով 2001 թվականի մարտի 8-ի որոշումը, գանգատ թիվ 31883/96, 97 members of the Gldani Congregation of Jehovah's Witnesses and 4 Others v. Georgia գործով 2007 թվականի մայիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 71156/01, կետ 97): Այս համատեքստում Եվրոպական դատարանը բազմաթիվ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ իրավասու մարմինները պարտավոր են իրենց նախաձեռնությամբ քննություն իրականացնել այն պահից, երբ համապատասխան հարցը հայտնվել է իրենց տրամադրության տակ: Նրանք չեն կարող դա թողնել անձի նախաձեռնությանը` ձևական բողոք ներկայացնելու կամ ցանկացած քննչական գործողություն իրականացնելու պատասխանատվությունը ստանձնելու միջոցով (տե՛ս, mutatis mutandis, McKerr v. the United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռ, գանգատ թիվ 28883/95, կետ 111):
Իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն խոշտանգման զոհերի որոշակի խոցելի վիճակը և այն փաստը, որ լուրջ խոշտանգման ենթարկված անձինք հաճախ ցանկություն չեն ունենում կամ պատրաստակամ չեն լինում բողոք ներկայացնել (տե՛ս Aksoy v. Turkey գործով 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ, գանգատ թիվ 21987/93, կետ 97, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռ, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 133): Ավելին` առանձին գործերով Եվրոպական դատարանը հատկապես ընդգծել է, որ քննություն իրականացնելու պարտականությունն ավելի ակնհայտ է դառնում այն փաստի հաշվառմամբ, որ անձը տվյալ ժամանակահատվածում գտնվել է բանտում, հետևաբար պետության խնամքի և պատասխանատվության ներքո (տե՛ս, mutatis mutandis, Pankov v. Bulgaria գործով 2010 թվականի հոկտեմբեր 7-ի վճիռ, գանգատ թիվ 12773/03, կետ 50, Gorgiev v. the former Yugoslav Republic of Macedonia գործով 2012 թվականի ապրիլի 19-ի վճիռ, գանգատ թիվ 26984/05, կետ 64):
Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտականությունը ծագում է ինչպես անձի կողմից վստահելի հայտարարություն կամ վիճելի բողոք ներկայացնելու, այնպես էլ խոշտանգման վերաբերյալ բավարար չափով հստակ նշանների առկայության դեպքում:
20. Սույն գործի փաստերի համաձայն` Վ.Գասպարիի նկատմամբ ենթադրյալ բռնությունների կիրառման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Ենթադրյալ դեպքի օրը` փետրվարի 24-ին, վերջինիս դիմել է Վ.Գասպարիի պաշտպանը, հայտնելով, որ Վարտգեզ Գասպարին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցները նույն օրն այցելել և տեսակցել են Վ. Գասպարիին, ով հայտնել է, որ սկսել է հացադուլ, քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի, այդ թվում` բռնության (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Նյութերում առկա է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից կազմված տեղեկանք, որի համաձայն` ենթադրյալ դեպքից անմիջապես հետո Վ.Գասպարին գանգատվել է աջ ազդրի մկանային ցավից, որի կապակցությամբ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը): Գործի նյութերում առկա են նաև Վ.Գասպարիի կողմից տարբեր ժամանակահատվածներում տրված ցուցմունքներ, որտեղ վերջինս մանրամասն նկարագրել է իր նկատմամբ բռնություններ գործադրողներին, դրա դրսևորումներն ու ընթացքը:
21. Հիշյալ փաստերը գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Գասպարիին խոշտանգելու փաստի առթիվ առկա տվյալների համակցությունը վկայում է առնվազն երկու` վիճելի բողոքի (Վ.Գասպարիի կողմից մանրամասն և անհակասական տվյալներ հաղորդելը, ենթադրյալ դեպքից անմիջապես հետո ցավերի մասին հայտնելը և նրան բժշկական օգնություն ցույց տրված լինելը, նրա` քրեակատարողական հիմնարկում գտնվելը), ինչպես նաև խոշտանգման վերաբերյալ բավարար չափով որոշակի նշանների առկայության հիմքերով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան քննություն իրականացնելու պարտականության մասին:
Այլ խոսքով` Վ.Գասպարիին քրեակատարողական հիմնարկում ենթադրյալ բռնության ենթարկելու կապակցությամբ իրականացված քննության նկատմամբ կիրառելի են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` խոշտանգման վերաբերյալ գործերի քննությանն առաջադրվող չափանիշները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի, Աֆանասևն ընդդեմ Ուկրաինայի գործերով Եվրոպական դատարանի վճիռները, ինչպես նաև Արայիկ Գզոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կիրառելի չեն սույն գործով: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոքաբերի կողմից վկայակոչված փաստական տարբերությունները, որոնք ընդհանուր առմամբ հանգում են նրան, որ տվյալ գործերով տուժողը ներկայացրել է վստահելի հայտարարություն (մի դեպքում առկա է եղել բժշկական փաստաթուղթ, մյուս դեպքերում տուժողի մոտ առկա են եղել մարմնական վնասվածքներ (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը)), իսկ սույն գործով Վ.Գասպարիի հայտարարությունը վստահելի չէ, այնքան էական չէ, որպեսզի հանգեցնի դրանցով քննարկված` Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող արդյունավետ քննություն կատարելու չափանիշների վերաբերյալ համապատասխան դատական ակտերի դիրքորոշումները չկիրառելուն:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` արդյունավետ քննություն կատարելու չափանիշները.
22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Վ.Գասպարիին ենթադրյալ բռնության ենթարկելու վերաբերյալ իրականացված քննությունը չի համապատասխանում արդյունավետ քննության չափանիշին:
23. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.
ա) քննություն իրականացնող մարմինների անկախությունը և անաչառությունը (տե՛ս Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84),
բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ (տե՛ս Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109),
գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ (տե՛ս Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռ, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռ, գանգատ թիվ 41844/09, կետ 39),
դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար (տե՛սBati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռ, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134),
ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը (տե՛ս Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռ, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռ, գանգատ թիվ 3013/04, կետ 106):
24. Քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում է, որ քննությունը պետք է լինի արագ և մանրամասն: Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա (տե՛ս Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 103, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռ, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136): Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները (տե՛ս Tanrkulu v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռ, գանգատ թիվ 23763/94, կետ 104, Gul v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89): Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը (տե՛ս Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123):
25. Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշվի առնելով քննության մանրամասն լինելու չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունների սպառիչ սահմանման անհնարինությունը, որպես այդպիսի քննության չափանիշներ են հանդիսանում «լուրջ ջանքեր գործադրելը» կամ «բոլոր ողջամիտ քայլերը իրականացնելը»: Ընդ որում քննություն կատարելու պարտականությունը վերաբերում է ոչ թե «արդյունքին», այլ «միջոցներին». ոչ բոլոր քննությունները կարող են հաջողության հասնել կամ հանգեցնել այնպիսի եզրակացության, որը համապատասխանում է տուժողի հաղորդած փաստերին, այնուամենայնիվ դրանք պետք է սկզբունքորեն ունակ լինեն գործի հանգամանքները հաստատելուն, իսկ խոշտանգման վերաբերյալ ենթադրությունները հաստատվելու դեպքում` պատասխանատու անձանց բացահայտելուն և պատժելուն հանգեցնելու առումով (տե՛ս Barabanshchikov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 8-ի վճիռը, գանգատ 36220/02, կետ 54):
26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
ա) Վ.Գասպարիին ենթադրաբար բռնության ենթարկելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել մի շարք անձանցից, այդ թվում` Մխիթար Սարգսյանից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն Վ.Գասպարին հրաժարվել է փորձաքննության ենթարկվել, ինչպես նաև բացատրություններ տալ, նախնական քննության ընթացքում հարցաքննվել են տուժող Վ.Գասպարին, վկաներ Սարգիս Գրիգորյանը, Սամվել Դարբինյանը, Դավիթ Անանյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցներ Գաբրիել Ահարոնյանը, Մանվել Սեդրակյանը, Վարդան Հովհաննիսյանը, Արթուր Հարությունյանը, Արտուշ Չոբանյանը, Արթուր Այվազյանը, Գևորգ Հակոբյանը, Նարեկ Բալդրյանը, Արթուր Ֆրանգուլյանը, Արմեն Մովսիսյանը, իրականացվել են առերես հարցաքննություններ Վ.Գասպարիի և Ս.Գրիգորյանի, ինչպես նաև Արթուր Այվազյանի միջև, Ս.Դարբինյանը հրաժարվել է Վ.Գասպարիի հետ առերես հարցաքննվել, Վ.Գասպարին կրկին հրաժարվել է փորձաքննության ենթարկվել, նշանակվել և իրականացվել է դատաձեռագրաբանական-դատափաստաթղթաբանական փորձաքննություն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ձեռք են բերվել մի շարք տեղեկություններ և փաստաթղթեր, հանձնարարվել է իրականացնել համապատասխան օպերատիվ միջոցառումներ դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
բ) Քննիչի` 2016 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ քրեական գործով նախաքննության ընթացքում, բացի Վարտգեզ Գասպարիի ցուցմունքներից, ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Վարտգեզ Գասպարին ենթարկվել է բռնության և ճնշումների, իսկ նույն հիմնարկի աշխատակից պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
գ) Հիշյալ որոշման դեմ տուժող Վ.Գասպարիի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` 2016 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
դ) Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Վ.Գասպարիի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանի բողոքը, արդյունքում այն մերժել է մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են գործի հետ առնչություն ունեցող անձինք` այդ թվում` Վ.Գասպարիի խցակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական փորձաքննություններ, կատարվել է Վ.Գասպարիի մարմնի զննում, Վ.Գասպարին հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել, և ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
ե) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ նախաքննության մարմինը ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ, հնարավոր միջոցառումները քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ոչ դատախազության, և ոչ էլ Առաջին ատյանի դատարանի կողմից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը կարող էր` 1) դիմել դատարան` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի և Արթուր Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլտվություն ստանալու միջնորդությամբ, 2) Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի պահման խցերում գաղտնալսող սարքերի տեղադրման միջոցով ներքին դիտում իրականացնել և/կամ օպերատիվ ներդրման հանձնարարականներ տալ համապատասխան դեպքերի կապակցությամբ տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի, նախկինում նաև` Մխիթար Սարգսյանի կողմից հնարավոր օգտագործվող հեռախոսահամարները պարզելու նպատակով, հեռախոսային օպերատորներից այդ հեռախոսահամարների զանգերի վերծանումներ պահանջել, 3) Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի կողմից հնարավոր օգտագործվող հեռախոսահամարների բացահայտմանն ուղղված այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների հանձնարարականներ տալ համապատասխան մարմիններին և դիմել դատարան` այդ հեռախոսահամարների գաղտնալսման թույլտվություն ստանալու միջնորդությամբ, 4) ձեռնարկել Վ.Գասպարիի 4-րդ խցակցին հայտնաբերելու և հարցաքննելու կապակցությամբ բավարար միջոցներ, հատկապես` ստուգել «ԱՄՆ-ից արտաքսված» կենսագրական հատկանիշով անձանց առկայությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչի ուղղությամբ անհրաժեշտ էր առգրավել և զննել ՔԿՀ-ի համապատասխան մատյանները, որոնց մեջ պետք է արտացոլված լինեին յուրաքանչյուր ժամանակահատվածում գտնված անձանց տվյալները, 5) առերես հարցաքննել Վարդգես Գասպարիին և Դավիթ Անանյանին` հաշվի առնելով, որ վերջիններս հակասական ցուցմունքներ են տվել Դավիթ Անանյանի կողմից Գասպարիին ճանաչելու փաստի կապակցությամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
27. Նախորդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով 23-25-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Գասպարիին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ իրականացված քննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմինների կողմից պատշաճ արագությամբ իրականացվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ, մասնավորապես միջոցներ են ձեռնարկվել վկաների ցուցմունքների ձեռքբերմանն ուղղված` հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերես հարցաքննություններ, ենթադրյալ դեպքից անմիջապես հետո բժշկի կողմից Վ.Գասպարին զննության է ենթարկվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական փորձաքննություններ: Ընդ որում` Վ.Գասպարին հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, իսկ հարցաքննությունների ընթացքում ըստ էության չի պատասխանել քննիչի կողմից տրված հարցերին` զրկելով վերջինիս դեպքի կապակցությամբ, ինչպես նաև տրված ցուցմունքների և գործում առկա այլ ապացույցների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու հնարավորությունից: Արդյունքում` չեն հաստատվել Վ.Գասպարիի հայտարարություններում տեղ գտած պնդումներն իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, մասնավորապես նրա մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, գործով հարցաքննված բազմաթիվ անձանցից և ոչ ոք չի նշել Վ.Գասպարիին քրեակատարողական հիմնարկում բռնության և ճնշումների ենթարկելու վերաբերյալ որևէ տվյալ: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից օրենքով սահմանված ընթացակարգով իրականացվել է արդյունավետ քննություն` Վ.Գասպարիի նկատմամբ ենթադրյալ բռնության և խոշտանգման հանգամանքների վերաբերյալ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կատարելով հնարավոր և անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները` իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ 2016 թվականի փետրվարի 23-ի երեկոյան և լույս 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կարանտինային թիվ 9 խցում Վարտգեզ Գասպարիի խցակիցներ Սարգիս Գրիգորյանի, Սամվել Դարբինյանի և Մխիթար Սարգսյանի կողմից Վարտգեզ Գասպարիին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հերթապահ խմբի ծառայողներ Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի, Արթուր Հարությունյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը չի հիմնավորվել:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ նախաքննության մարմինը չի կատարել հնարավոր բոլոր գործողությունները դեպքի հանգամանքների բացահայտման կապակցությամբ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ.
i
- Դավիթ Անանյանի, Սարգիս Գրիգորյանի և Սամվել Դարբինյանի պահման խցերում գաղտնալսող սարքերի տեղադրման միջոցով ներքին դիտում իրականացնելու լիազորություն վարույթն իրականացնող մարմիններին վերապահված չէ, քանի որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով ներքին դիտում թույլատրվում է իրականացնել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով (31-րդ հոդվածի 4-րդ մաս), մինչդեռ սույն գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որի 1-ին մասով նախատեսված է ոչ մեծ ծանրության, իսկ 2-րդ մասով` միջին ծանրության հանցակազմեր:
- գործում առկա նյութերից երևում է, որ իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի կապակցությամբ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով, որի արդյունքում որևէ տեղեկություն ձեռք չի բերվել:
- Վ.Գասպարիի ենթադրյալ 4-րդ խցակցին հայտնաբերելու ուղղությամբ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, արդյունքում որևէ տվյալ, թեկուզ հավանական, չի ստացվել քննարկվող հանգամանքի կապակցությամբ:
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ Արթուր Այվազյանի, Վարդան Հովհաննիսյանի և Արթուր Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլտվություն ստանալու, ինչպես նաև Վարդգես Գասպարիին և Դավիթ Անանյանին առերես հարցաքննելու գործողությունները չիրականացնելը չեն կարող գնահատվել որպես քննության այնպիսի թերություն, որոնք կասկածի տակ են դրել դրա արդյունավետությունը, քանի որ տվյալ դեպքում հավանականությունը ցածր է, որ դրանց արդյունքում կստացվեին գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` քննություն կատարելու արդյունավետության չափանիշները վերաբերում են ոչ թե բոլոր հնարավոր, այլ նաև անհրաժեշտ և ողջամիտ գործողություններն իրականացնելուն:
28. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Վ.Գասպարիին ենթադրյալ բռնության ենթարկելու առթիվ իրականացված քննությունը չի համապատասխանում արդյունավետ քննության չափանիշին` հիմնավորված չէ:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Լ. Թադևոսյան |
|
Հ. Ասատրյան |
|
Ե. Դանիելյան |
|
Ա. Պողոսյան |
|
Ս. Օհանյան |