Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ե ...

 

 

040.0596.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 596-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

29. Եթե սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերում փորձագիտական ուղեկցում չի իրականացվում, ապա «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի` համաձայնեցված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին համապատասխանությունը երաշխավորում է նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուն, եթե նախագծային կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

30. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում մեկ օրինակից:

31. Մշակված քաղաքաշինական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են նախագծման համար հիմք հանդիսացող` սույն կարգի 73-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերում նշված ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի դեպքում` շենքի (կառույցի) տեխնիկական, կոնստրուկտիվ լուծումների հիմնավորման հաշվարկները, իսկ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում` նաև տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների փորձագիտական և (կամ) մասնագիտական եզրակացությունները կամ համաձայնությունները:

(31-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 16.12.2021 թիվ 2052-Ն որոշումներ)

32. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքները կամ այդպիսի հետազոտությունների` ավելորդ լինելու մասին հիմնավորումները:

i

33. Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը` հետևյալ քաղաքաշինական փաստաթղթերի համար`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)

2) ինժեներապաշտպան միջոցառումների նախագծային փաստաթղթերը (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում ու ամրացում).

3) բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող` հատուկ համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների նախագծային փաստաթղթերը, եթե այդպիսի պայման սահմանված է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4) N 4 հավելվածով սահմանված N 3 ցանկում ներառված` կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

(33-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)

34. Սույն կարգի 33-րդ կետում չներառված օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի դեպքում` տվյալ օբյեկտի համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը դիտարկվում են փորձաքննության ներկայացված նախագծային կամ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի կազմում:

i

35. Մինչև պայմանագրի կնքումը փորձաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել ներկայացվող քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի կազմն ու ծավալը և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում կնքել պայմանագիրը: Անհամապատասխանության դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` առաջարկելով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել եռօրյա ժամկետում:

(35-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

36. Փորձագիտական եզրակացությամբ ներկայացված դիտողությունների համաձայն լրամշակված նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալն ու աշխատատարությունը:

i

37. Փորձաքննության սկզբի ժամկետ է համարվում փորձաքննության մասին պայմանագրի կնքման ամսաթիվը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` փորձագիտական եզրակացությունը փորձաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատվելու օրը:

(37-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

38. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետների խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պարտավորությունները սահմանվում են պայմանագրով:

i

39. Հատուկ համալիր փորձաքննության իրականացման ժամկետները և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` յուրաքանչյուր առանձին դեպքի համար:

40. Քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն:

41. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`

i

1) նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.

2) ելակետային փաստաթղթերին և օբյեկտի նախագծման տեխնիկական պայմաններին նախագծային լուծումների համապատասխանության վերաբերյալ կատարված եզրահանգումները.

3) հիմնական նախագծային լուծումների (սույն կարգի 23-րդ կետով սահմանված դեպքերում` նաև նախահաշվային փաստաթղթերի) վերլուծության արդյունքները, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները.

4) ընդունված նախագծային լուծումների վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները, նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականները, առաջարկվող ճշտումների հիմնավորումները` պարտադիր հղում կատարելով այն նորմին, որի խախտումն արձանագրվել է.

5) փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները.

6) քաղաքաշինական փաստաթուղթը երաշխավորելու կամ այն լրամշակման վերադարձնելու կամ այն մերժելու մասին որոշման հիմնավորումները: Փորձաքննություն իրականացնող մարմնի դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների ապահովման մասով:

(41-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

42. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով`

1) «Երաշխավորվում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին» (փորձագիտական դրական եզրակացություն), որից հետևում է, որ նախագիծը կարող է սահմանված կարգով պատվիրատուի կողմից ներկայացվել համաձայնեցման և հաստատվել: Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հիմնական նախագծային լուծումների փոփոխում, ապա նախագիծը ճշտվում և լրացվում է աշխատանքային կարգով, որից հետո տրվում է վերջնական փորձագիտական եզրակացությունը: Այդ դեպքում նախագիծը կրկնակի փորձաքննության չի ներկայացվում.

2) «Նախագիծը վերադարձվում է լրամշակման», որից հետևում է, որ նախագիծը ենթակա է լրամշակման` ըստ եզրակացությունում ներկայացված դիտողությունների և առաջարկությունների, որից հետո ճշտված և լրամշակված նախագծային փաստաթղթերի մասով այն պետք է պատվիրատուի կողմից ներկայացվի կրկնակի փորձաքննության: Լրամշակված նախագծի կրկնակի փորձաքննության համար ներկայացվում են փորձաքննության վերաբերյալ արված դիտողությունների հիման վրա փոփոխված նախագծային նյութերի մասին բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով, նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված նախագծային փաստաթղթերը.

3) «Նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին», որից հետևում է, որ տվյալ նախագիծը ենթակա է հիմնավոր վերամշակման և պետք է փորձաքննության ներկայացվի որպես նոր նախագիծ:

43. Փորձագիտական դրական եզրակացությունը չի կարող պարունակել նախագծային լուծումների վերաբերյալ դիտողություններ, առաջարկություններ կամ նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականներ:

i

44. Փորձագիտական եզրակացությունը հաստատվում է փորձաքննություն իրականացրած մարմնի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, և ուղարկվում է պատվիրատուին:

(44-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

45. Փորձագիտական դրական եզրակացության կամ երաշխավորագրի գործողության ժամկետը երեք տարի է, որը լրանալուն պես տվյալ եզրակացությունը (երաշխավորագիրը) համարվում է ուժը կորցրած:

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) գործում է քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների ստացման գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումների և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակից մարմինների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու միաժամանակյա տեղեկացումներ, մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումներ, ինչպես նաև ապահովում է ամբողջ ընթացակարգի թափանցիկությունը և գործընթացների մշտադիտարկումը:

2. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով`

1) գործառույթների ներքին ավտոմատացում` ընթացակարգին մասնակից մարմինների և կազմակերպությունների կորպորատիվ ցանց.

2) քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային մեկ պատուհանի գործառույթների իրականացում մեկ էլեկտրոնային միջավայրում (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց), որտեղ գործում են ընթացակարգին մասնակից բոլոր այն մարմինները և կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող էլեկտրոնային թույլտվության համար: Կառուցապատողը նախագծման, շինարարության, շահագործման թույլտվություն ստանալու իրավասու մարմնին ուղղված իր հայտերը (դիմումները) ներկայացնում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց (օոliոe) անձամբ, կամ իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության աշխատակցի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 6 հավելվածի (այսուհետ` N 6 հավելված) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան.

3) արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում` օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու, կառուցապատողի կողմից մուտքագրվող տվյալները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների և այլ թվային շտեմարանների տվյալների հետ նույնականացնելու նպատակով:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  2-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V և VI գլուխներով սահմանված գործառույթների մասով 2022 թվականի հունվարի 1-ից.

1.1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V, VI, VII և VIII գլուխներով սահմանված գործառույթների մասով 2024 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության մյուս համայնքներում` 2024 թվականի դեկտեմբերի 30-ից:

-------------------------------------------------------------

 

3. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը` կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կամ կազմակերպության կողմից, որով կառուցապատողի կողմից ներկայացված ցանկացած հայտը (կամ դիմումը)` կից փաստաթղթերով, ուղարկվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

4. Էլեկտրոնային ընդունարանը (իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության էլեկտրոնային համարժեքը) կառուցապատող-իրավասու մարմին շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները ներառում են կառուցապատողից դիմումներ (կից փաստաթղթերով) ընդունելու (համակարգում գրանցման համար (N) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` կառուցապատողին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան հանձնելու պարտականություններով:

5. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների (այդ թվում` նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային, տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ), կառուցապատման սխեմա, էսքիզային նախագծի, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցում, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:

6. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվություններ ստանալու համար կառուցապատողն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 5-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը` կառուցապատողի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:

7. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման համապատասխան թույլտվություն (նախագծման թույլտվություն` ճարտարապետահատակագծային և տեխնիկական պայմաններ, կառուցապատման սխեմա, էսքիզային նախագծի, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցում, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) ստանալու համար կառուցապատողը գրանցվում է էլեկտրոնային համակարգ միասնական համակարգի էլեկտրոնային ընդունարանի վեբ կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստեղծում է հաշիվ (account) համակարգում և լրացնում է ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում է N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը): Իրավասու մարմնի մեկ պատուհանի աշխատակցի միջոցով հայտ ներկայացնելու դեպքում տվյալներն էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում աշխատակցի կողմից` միաժամանակ ստեղծելով կառուցապատողի համար նոր օգտատիրոջ հաշիվ: Նորաստեղծ հաշվի տվյալները (օգտատիրոջ անունը և գաղտնաբառը) ուղարկվում են դիմումատուի հայտում նշված էլեկտրոնային հասցեին: Օգտագործելով իր հաշիվը` կառուցապատողը հնարավորություն է ստանում հետևելու իր դիմումի համապատասխան գործառույթի ընթացքին: Հայտին կից պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի կարգավորումների շնորհիվ ավտոմատ եղանակով նույնականացվում են համապատասխան մարմինների տվյալների շտեմարանների միջոցով կամ դրա անհնարինության դեպքում` կառուցապատողի կողմից կցվում են փաստաթղթերի տեսաներածված պատճենները` N 6 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան ձևաչափով:

8. Իրավասու մարմնի կողմից մատակարար կազմակերպություններին, պետական լիազոր և այլ մարմիններին` N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչպես նաև կառուցապատողներին իրավասու մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան թույլտվությունների տրամադրումն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:

9. Էլեկտրոնային համակարգի միջոցով` կառուցապատողներին իրավասու մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան թույլտվությունների (կամ թույլտվության տրամադրումը մերժելու մասին գրությունների) տրամադրման պահին, էլեկտրոնային համակարգի ավտոմատ կարգավորումների միջոցով կառուցապատողին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել միայն N 1 հավելվածով սահմանված հիմքերով:

10. Այն դեպքերում, երբ էլեկտրոնային համակարգ մուտքագրված փաստաթղթերի տվյալների ինքնաշխատ եղանակով նույնականացումը հնարավոր չէ իրականացնել առկա տվյալների շտեմարանների հիման վրա, N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել կառուցապատողին, վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև N 1 հավելվածով սահմանված կարգերի շրջանակներում նախատեսված հայտին (դիմումին) կցվող որոշ փաստաթղթերի (մասնավորապես, մասնագիտական եզրակացություններ, տեղական տուրքի կամ վճարի մուծումը հավաստող անդորրագրեր) բնօրինակները:

11. Կառուցապատողը կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(3-րդ հավելվածը խմբ. 16.06.16 թիվ 630-Ն, 29.10.15 թիվ 1317-Ն, 02.12.2021 թիվ 1985-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ (ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ) ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

ՑԱՆԿ N 1 ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (I ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն ցանկում (այսուհետ` N 1 ցանկ) ներառված են օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ շինարարական աշխատանքները:

(1-ին կետը փոփ. 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

i

2. Ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, կազմվել թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և, անհրաժեշտության դեպքում, նախահաշիվ:

(2-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

3. N 1 ցանկի`

i

1) աստղանիշով (*) նշված` աշխատանքների համար կազմվում է էսքիզային նախագիծ և համաձայնեցվում N 1 հավելվածի 136-րդ կետով սահմանված կարգով, եթե այդ աշխատանքները կատարվում են քաղաքային համայնքների կամ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ընդհանուր օգտագործման տարածքներում կամ փողոցահայաց հատվածներում.

2) 7-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գազափոխադրման և գազամատակարարման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան.

3) 7-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված` ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման աշխատանքների իրականացման ժամկետները, երթևեկությունը խոչընդոտելու կամ սահմանափակելու դեպքերում, համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և համապատասխան համայնքի ղեկավարի հետ:

(3-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

4. Ճարտարապետահատակագծային և (կամ) նախագծային առաջադրանքով ինտերիերի մշակման պայման նախատեսվելու դեպքում ներքին հարդարման աշխատանքները ներառվում են գեղարվեստակոնստրուկտորական նախագծային փաստաթղթերի կազմում:

 

i

II. ԸՆԹԱՑԻԿ, ՄԻՋԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ, ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

i

5. Ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ներքին հարդարման աշխատանքներն ապահովում են շենքերի, շինությունների, ինժեներական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին մասերի պահպանումն ու շահագործման որակը, ավտոմոբիլային ճանապարհների դեպքում պահպանում են ճանապարհային պատվածքը հետագա քայքայումից, և ներառում են վնասվածքների ու անսարքությունների վերացման կանխարգելիչ միջոցառումներ: Ընդ որում, մատակարար կազմակերպությունների կողմից ենթակառուցվածքների անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները կարող են սկսվել միայն իրավասու մարմնին տեղեկացնելուց հետո:

(5-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

6. Շենքերում ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքներն են`

i

1) հիմքեր`

ա. նկուղային հարկերը շրջափակող արտաքին պարիսպների առանձին քարերի (աղյուսների) փոխում, փոխարինում,

բ. շենքերի նկուղների ներսից` հիմնապատերի առանձին թուլացած քարերի (աղյուսների) ամրացում,

գ. հավաքովի և միաձույլ բետոնե հիմնապատերի անհարթույթների և խոռոչների հարդարում,

դ. երեսապատում և հիմնապատերի նորոգում` նկուղային հարկերի ներսի կողմից հարդարում, սվաղում (քարերի վերաշարում` ընդհանուր մակերեսի 2 տոկոսից ոչ ավելի)` բացառությամբ «ե» պարբերությամբ նախատեսված դեպքերի,

ե. (*) նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համար նախատեսված սենքերի (ապաստարանների և (կամ) թաքստոցների) ներսի կողմից հիմնապատերի, միջնորմերի նորոգում` տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացության առկայությամբ.

2) պատեր և սյուներ`

ա. պոկված կամ թուլացած առանձին քարերի (աղյուսների) ամրացում և նորերի տեղադրում շաղախի միջոցով,

բ. քարե (աղյուսե) պատերի նեղ ճեղքերի շաղախալցում,

գ. երկաթբետոնե պատերի և սյուների ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,

դ. խոշորաբլոկային և խոշորապանելային պատերի ուղղահայաց և հորիզոնական ծայրակցատեղերի մաքրում և շաղախապատում` օդահոսքերից ու խոնավությունից ներքին տարածքներն ու մետաղական ամրացումները մեկուսացնելու նպատակով,

ե. քարե ցոկոլների նորոգում,

զ. քարե (աղյուսե) և բետոնե սյուների անկյունների և պաշտպանիչ անկյունների տեղադրում,

է. կլոր կամ քառանիստ գերաններից ու տախտակներից կառուցված պատերի խծուծվածքների փոխում, ճեղքերի և արանքների փակում` կանեփաթելի խրձերով,

ը. փայտյա կոնստրուկցիաների մետաղական ձգանների փոխում կամ նորերի տեղադրում,

թ. պարիսպների առանձին հատվածների վերականգնում և վերանորոգում.

3) միջնորմներ և ներքին պատեր`

ա. ներքին պատերի և միջնորմների ամրացում, սվաղում, երեսապատում (կերամիկական սալիկներ, պաստառներ և այլն) և ներկում (այդ թվում` դրանց նորոգում, փոխում, փոխարինում),

բ. բոլոր տեսակի միջնորմների կոնստրուկցիաների նորոգում, փոխում, փոխարինում,

գ. միջնորմների վերնամասերում և դրանց պատերի հետ միացման տեղերում նստվածքից առաջացած ճեղքերի փակում,

դ. միջնորմների ապակեպատված հատվածներում ապակիների փոխարինում.

4) կտուրներ և ծածկեր`

ա. ծպեղագերանների ուժեղացում լրացուցիչ ամրակապերով,

բ. կտուրների փայտյա կոնստրուկցիաների ամրացում` կցանումների, ծայրակցվածների և այլ միացումների թուլացած տեղերում լրացուցիչ հեղույսների և երկաթակապերի տեղադրմամբ,

գ. ծածկերի փայտյա ֆերմաների հեղույսների ձգում,

դ. երկաթբետոնե կոնստրուկցիաների (ֆերմաներ, հեծաններ, ծածկասալեր) մերկացած ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,

ե. ապակեպատ ձեռնաելուստների շրջանակների բացման և փակման սարքավորումների նորոգում, փոխում, փոխարինում,

զ. փայտյա կոնստրուկցիաների հակասեպտիկ և հակահրդեհային ծածկապատումներ,

է. ձեղնահարկային լուսամուտների նորոգում,

ը. կտուր տանող ելքերի վերականգնում կամ նորոգում,

թ. մետաղյա կտուրների սանդերքների ու թիթեղաթերթերի եզրերի ամրացում` դրանց գագաթների ու տակամասերի ծածկմամբ,

ժ. կտուրների մասնակի (կտուրի ընդհանուր մակերեսի մինչև 30 տոկոսը) փոխում,

ժա. մետաղյա ծածկերի առանձին մասերի նորոգում (ընդհանուր մակերեսից մինչև 30 տոկոսը փոխելով նորով),

ժբ. կղմինդրե և այլ հատասալիկներից հավաքվող ծածկերի նորոգում` առանձին կղմինդրների ու սալիկների փոխմամբ,

ժգ. գլանափաթեթավոր նյութերից ծածկի (փափուկ կտուր) մասնակի նորոգում,

ժդ. նավդանների, ջրհորդանների, ջրաթափերի, ջրընդունիչ ձագարների, քիվերի և այլ ելուստների նորոգում, փոխարինում, առանձին վնասված մասերի ամրացում,

ժե. ծխնելույզների, ծխաօդափոխիչ բլոկների և կտուրներից վեր բարձրացող այլ մասերի թիթեղապատվածքի նորոգում կամ փոխում, ինչպես նաև ծխաօդափոխիչ հորանների և կոյուղային կանգնակների գլխանոցների նորոգում,

ժզ. ձեղնասանդուղքների նորոգում և վերականգնում,

ժէ. թիթեղյա կտուրների պարբերաբար ներկապատում,

ժը. գլանափաթեթավոր նյութերից ծածկերի (փափուկ կտուրների) նավթաբիտումային մածուկապատում,

ժթ. ներքին ջրատարների ձագարափոսերի և վրադիրների նորոգում,

ի. տանիքների փոխում (նորացում)` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների,

իա. մետաղյա թերթերի ամբողջական փոխարինում կամ կղմինդրե ծածկի ամբողջական փոխարինում` պահպանելով տանիքի երկրաչափական չափերը.

5) միջհարկային ծածկեր և հատակներ`

ա. ծածկի երկաթբետոնե կոնստրուկցիաների (հեծաններ, հենագերաններ, սալեր) պաշտպանիչ շերտի վերականգնում,

բ. ցրտահարման ենթակա մետաղյա հեծանների լրացուցիչ ջերմամեկուսացում,

գ. ցեմենտային, բետոնե և ասֆալտապատ հատակների փոսերի լցում,

դ. հատակների ու դրանց հիմնատակերի նորոգում,

ե. հատակների ցեմենտապատում և ծածկույթի (մանրատախտակ, լինոլեում, գորգատիպ սինթետիկ փաթեթանյութեր, կերամիկական, մարմարե, ցեմենտե և այլ սալիկներ) տեղադրում, նորոգում, փոխում, փոխարինում,

զ. շրիշակների տեղադրում, ամրացում, փոխում, փոխարինում,

է. ձեղնահարկային ծածկերի լրացուցիչ ջերմամեկուսացում,

ը. կախովի առաստաղների տեղադրում, փոխում, փոխարինում.

6) լուսամուտներ, դռներ ու դարպասներ`

ա. (*) արտաքին դռների և դարպասների նույն տեղում փոխում, փոխարինում, վերականգնում և վերանորոգում,

բ. դռների ու դարպասների ծռված փեղկերի ուղղում և դրանց ամրացում,

գ. փեղկերի ամրացում` դրանց առանձին մասերի փոփոխմամբ,

դ. ապակիների փոխում, փոխարինում,

ե. լուսամուտների, լուսամուտագոգերի և դռների շրջանակների ու պատերի միջև արանքների փակում,

զ. լուսամուտների և դռների վնասված պարագաների փոխում, նորերի տեղադրում,

է. ներքին դռների և լուսամուտագոգերի տեղադրում, փոխում, փոխարինում և ներկում,

ը. մուտքի դռների և դարպասների ջերմամեկուսացում,

թ. արտաքին դռների զսպանակների և զսպիչների տեղադրում,

ժ. (*) արտաքին լուսամուտների փոխում, փոխարինում, արտաքին պատերի բացվածքներում ցուցափեղկերի փոփոխություն,

ժա. (*) պատշգամբների բազրիքների արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների.

7) սանդուղքներ և սանդղամուտքեր`

ա. բետոնե և քարե սանդուղքների, աստիճանների, թեքանների ու հարթակների խորշերի և փոսերի լցում,

բ. փայտաշեն սանդուղքների ու հարթակների առանձին մաշված տախտակների փոխարինում,

գ. սանդուղքաբաժնի բռնաձողերի և ճաղասարքերի ամրացում, առանձին մասերում բռնաձողերի և այլ մասերի փոխարինում,

դ. (*) թեքահարթակների իրականացում գոյություն ունեցող սանդղամուտքերում.

8) ճակատապատեր`

ա. շենքերի ճակատների երեսապատման պոկվող ու թուլացած սալիկների, քարերի, ծեփածո և քարատաշ ճարտարապետական դետալների, բազրիքների, քիվերի և այլ մասերի ամրացում,

բ. (*) երեսապատումների նորոգում, փոխում, փոխարինում,

գ. շենքերի արտաքին սվաղի առանձին մասերի նորոգում,

դ. (*) շենքերի ճակատապատերի ներկում,

ե. կայուն բաղադրությամբ ներկված կամ երեսապատված ճակատապատերի մաքրում, լվացում` փոշուց ու մրից,

զ. (*) քիվերի և այլ դեկորատիվ էլեմենտների վերականգնում,

է. (*) ծեփածո էլեմենտների վերականգնում,

ը. ճակատապատերի մաքրում.

9) ջեռուցում`

ա. ջեռուցման սարքերի տեղադրում,

բ. ջեռուցման խողովակաշարերի և սարքերի լվացում ու կարգավորում,

գ. ջեռուցիչ սարքերի և խողովակաշարերի առանձին հատվածների անսարքությունների նորոգում,

դ. ընդարձակիչ բաքերի ջերմամեկուսացում,

ե. խողովակաշարերի և սարքերի ներկում,

զ. վառարանների մանր նորոգումներ` դրա սարքավորումների մասնակի փոխմամբ, փլվածքների հեռացում, վերականգնում և արտաքին հարդարում.

10) օդափոխություն`

ա. նոր օդանցքների տեղադրում,

բ. օդատարների մասնակի փոխում,

գ. օդատարներում ներծծումների վերացում,

դ. օդափոխիչների, օդատարների, կալորիֆերների, էլեկտրաշարժիչների, հենասարքերի, հորանների և այլ սարքերի նորոգում, փոխում,

ե. օդատարների և օդափոխիչ սարքավորումների ներկում,

զ. էլեկտրաշարժիչների նորոգում,

է. ծխնելույզների և ծխանցքների նորոգում, ներկում.

11) ջրամատակարարում և կոյուղի`

ա. ջրաչափիչ սարքերի տեղադրում,

բ. ջրատար և կոյուղու խողովակների ու սարքերի հոսքերի և կաթոցների վերացում,

գ. ջրատար և կոյուղու խողովակաշարերի ամրացում և մասնակի նորոգում,

դ. ցրտահարվող մասերում խողովակաշարերի ջերմամեկուսացում,

ե. կոյուղու խողովակների և սարքերի մաքրում,

զ. խողովակաշարերի հատվածների նորոգում,

է. սանհանգույցների կահավորանքի տեղադրում, առանձին սարքերի (զուգարանակոնքեր, լվացարաններ, ծորակներ և այլն) փոխում, փոխարինում.

12) տաք ջրամատակարարում`

ա. ջերմափոխանակիչների և գալարախողովակների մաքրում նստվածքներից ու աղտոտումից,

բ. պոմպային և մոտորային կայանների մանր նորոգում,

գ. ջրածորակների փոխում, խողովակաշարերի ջերմամեկուսացում և այլ փոքրածավալ աշխատանքների կատարում «Ջեռուցում» ու «Ջրամատակարարում և կոյուղի» բաժիններում թվարկված աշխատանքներին համապատասխան,

դ. խողովակաշարերի մասերի փոխում.

13) էլեկտրալուսավորում և կապ`

ա. էլեկտրագծերի ցանցի վարդակների, սարքերի և սարքավորումների տեղադրում,

բ. հեռուստակապի և հեռահաղորդակցության ներքին համակարգերի տեղադրում,

գ. ծխահրդեհային տեղեկացման ավտոնոմ սարքերի տեղադրում,

դ. ներքին կախված էլեկտրալարերի ձգում և լրացուցիչ ամրակապերի տեղադրում` տեղակայված պիտույքակազմերի փոխարինմամբ (անջատիչներ, կոթոռներ, վարդակներ),

ե. էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում,

զ. պատերի, միջնորմների, միջհարկային ծածկերի նորոգման ժամանակ էլեկտրասնուցիչ ցանցի ապամոնտաժում և վերականգնում,

է. խմբային բաշխիչ և ապահովիչ վահանակների մանր նորոգում:

(6-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 410-Ն որոշում)

i

7. Շինություններում (կառուցվածքներում) ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման աշխատանքներն են`

1) ջրմուղ-կոյուղու կառուցվածքների ցանցեր, խողովակաշարեր, ամրաններ`

ա. առանձին լայնակների կարանախցում,

բ. պողպատյա խողովակների առանձին ծայրակցատեղերի եռակցում կամ զոդում,

գ. արտահոսքի վերացման նպատակով առանձին տեղերի խցանում` կցորդիչներ, խամութներ, բանդաժներ տեղադրելով, կամ առանձին խողովակների փոխարինում,

դ. առանձին խողովակների (մինչև մեկ կմ երկարությամբ) փոխում, փոխարինում (պահպանելով խողովակների տրամագիծը),

ե. խցակների լցում, հեղույսների ձգում և ձևավոր մասերի ու ամրանաձողերի առանձին խցակների փոխում,

զ. ձևավոր մասերի կցորդային միացումներում ու ամրանաձողերում միջադիրների և հեղույսների փոխում, փոխարինում,

է. ջրածորանների ամրակապերի նորոգում,

ը. ջրաբաշխիչ աշտարակների նորոգում.

2) ջրմուղ-կոյուղու կառուցվածքների հորեր`

ա. հորերի պատերի առանձին ճեղքերի վերացում,

բ. առանձին ընկնող աղյուսների խցում,

գ. առանձին երթային բռնակների փոխում,

դ. աստիճանների նորոգում,

ե. վաքերի սվաղների նորոգում, վերականգնում,

զ. անցքերի նորոգում,

է. մտոցների քանդված մասերի նորոգում.

3) ջրաբաշխման և հիդրոտեխնիկական կառուցվածքների պատվարներ, ամբարտակներ, ջրընկեցքներ, ջրանցքներ.

ա. բետոնե ջրթողիչների և ամբարտակի ճեղքերի վերալցում,

բ. ափեր ամրացնող ծածկույթի և շեղությունների ամրանների վնասվածքների վերացում (ընդհանուր մակերեսի մինչև 2 տոկոսի չափով),

գ. փայտյա կոնստրուկցիաների առանձին էլեմենտների փոխում,

դ. մետաղյա կոնստրուկցիաների հիմքային մասերի ամրացում և դրանց ներկում,

ե. երկաթբետոնե կոնստրուկցիաների վերջրյա մասերի պաշտպանիչ շերտերի վերականգնում,

զ. հողե կառուցվածքների ողողված շեղությունների լցում.

4) ջրաբաշխման և հիդրոտեխնիկական կառուցվածքների ջրային հորատանցքներ`

ա. վերին ջրընդունիչ բաքի մաշված մասերի փոխարինում,

բ. ջրամուղ և օդամուղ խողովակների հիմնանցքերի խորացում կամ փոքրացում,

գ. ջրամուղ և օդամուղ խողովակների փոխում.

5) ջրմուղ-կոյուղու մաքրման կառուցվածքներ`

ա. սվաղի առանձին հատվածների վերանորոգում` ճեղքերի փոխմամբ և երկաթայնացմամբ (սվաղված ընդհանուր մակերեսի մինչև 30 տոկոսի սահմաններում),

բ. մանր ճեղքերի հարդարում,

գ. մտոցների և աստիճանների նորոգում ու ներկում,

դ. առանձին բռնակների օգտագործում,

ե. ֆիլտրերի փողրակների կողերի երկրաչափական ձևերի վերականգնում,

զ. օդատարների նորոգում,

է. առանձին տեղերում մեկուսացումների նորոգում,

ը. երկհարկ տիղմազտիչների փողրակների նորոգում, փողրակների առանձին մասերի փոխում,

թ. կենսաբանական զտիչների շարվածքի առանձին մասերի նորոգում,

ժ. մղանցքների և խցերի հիդրոմեկուսացման փոխում.

6) ջրմուղ-կոյուղու կառուցվածքների խողովակաշարեր և ամրանաձողեր`

ա. առանձին խողովակների ծայրակցատեղերի եռակցում կամ զոդում,

բ. առանձին խողովակների փոխում,

գ. խողովակաշարերի ջերմամեկուսացման և ջրամեկուսացման նորոգում, վերականգնում, փոխում,

դ. խցակների լցում, ամրանաձողի առանձին մասերի փոխում, հեղույսների ձգում,

ե. կցամիացումների հեղույսների և ներդիրների փոխում,

զ. ձևավոր մասերի, փականների, խտացուցիչների նորոգում, փոխում,

է. շարժական և անշարժ հենարանների փոխում.

7) գազափոխադրում և գազամատակարարում`

ա. գազաֆիկացված բնակավայրերում շենքերի և շինությունների ներսում գոյություն ունեցող ցածր ճնշման բաշխիչ գազատարից մինչև գազասարքերը միացման շինարարական-մոնտաժային աշխատանքներ,

բ. գազատարների խողովակաշարերի տեղային վթարային վերանորոգման, վերականգնման շինարարական-մոնտաժային աշխատանքներ,

գ. գազատարների շարժական և անշարժ հենարանների վերանորոգում և վերականգնում,

դ. գազային սարքավորումների (արմատուրների) փականների նորոգում և փոխարինում,

ե. էլեկտրաքիմիական պաշտպանիչ կայանների նորոգում և փոխարինում.

8) երկաթուղիների (այդ թվում` մերձատար և ներգործարանային) հողային պաստառ`

ա. թեքությունների մաքրում և բարեկարգում,

բ. դիտահորերի, կանալների, խրամառուների, վաքերի արագահոսների մաքրում և կարգավորում,

գ. ջրացամաքիչների մաքրում` գարնանային ջրհոսքերից հետո,

դ. չիմապատվածքների, սալարկների, ճեղանների մաքրում և մանր նորոգում,

ե. լիցքի ֆիլտրող մասի մաքրում և մանր շտկում,

զ. հողային պաստառի լայնացում` ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում մինչև քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթով (ՍՆ 449-72 «Ցուցումներ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառների նախագծման») սահմանված չափերը,

է. հողային պաստառի վերականգնում` սարքերի, ողողատների, փլուզումների և ճահճուտների տեղերում.

9) երկաթուղիների (այդ թվում` մերձատար և ներգործարանային) վերին կառուցվածքներ`

ա. նստվածքային, թեքված և շեղված տեղամասերի ուղղում,

բ. փայտակոճերի մտցնում գծերի տակ,

գ. ռելսերի ուղղում,

դ. ամրացումների փոխում,

ե. ռելսերի ծայրանքների կարգաբեկում,

զ. բացվածքների ձգում,

է. փայտակոճերի նորոգում,

ը. փայտակոճերի ցրում,

թ. բալաստային պրիզմաների կարգաբեկում,

ժ. գծային ամրակապերի մաքրում և յուղում,

ժա. առանձին փայտակոճերի փոխարինում,

ժբ. ճաքած ռելսերի փոխարինում,

ժգ. անցատեղերի առանձին էլեմենտների փոխարինում,

ժդ. ուղեցուցանիշների, ուղեփակոցների և կարճասյուների ներկում,

ժե. սլաքային անցատեղերի նորոգում` առանձին էլեմենտների փոխմամբ.

10) երկաթուղիների (այդ թվում` մերձատար և ներգործարանային) արհեստական կառուցվածքներ (կամուրջներ, թունելներ, խողովակներ)`

ա. հեղույսների ձգում և փոխում,

բ. գլանանիվների կարգաբեկում,

գ. վնասված հատային էլեմենտների փոխում,

դ. հենարանների ճաքերի փակում,

ե. հենարանների արտաքին մասերի տորկրետացում կամ ցեմենտացում,

զ. առանձին պոկված կամ տեղաշարժված քարերի տեղերի ցեմենտում.

11) ավտոմոբիլային ճանապարհներ, համայնքների փողոցներ`

ա. սողանքների հետևանքով առաջացած նստվածքների վերականգնում` լրացման, հարթեցման և պնդեցման միջոցով` ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով,

բ. թափվածքների, փլուզումների մաքրում,

գ. շեպերի ուղղում, հարթեցում և ամրացում,

դ. խրամուղիների, հեղեղատարերի ու ջրատար կանալների մաքրում,

ե. կողային առուների մաքրում, ակոսահանում և ամրացում,

զ. կողնակների լայնացում ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում` մինչև սույն կետի 8-րդ ենթակետով նշված քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթով սահմանված չափերը, դրանց ուղղում, ամրացում և լրացում,

է. ջրահեռացման վաքերի մաքրում, նորոգում և լրացում,

ը. ճանապարհային ծածկի առանձին տեղերի հարթեցում, ճեղքերի փակում,

թ. առանձին եզրաքարերի ուղղում, մայթերի նորոգում,

ժ. ճանապարհային նշանների և անվտանգության տարրերի նորոգում, փոխարինում և լրացում,

ժա. ճանապարհային գծանշման իրականացում,

ժբ. հենապատերի նորոգում և ուժեղացում,

ժգ. ճանապարհային ծածկի առանձին սալերի ուղղում և փոխում,

ժդ. ծածկի վերին շերտի մաշված և քայքայված հատվածների վերականգնում, անհրաժեշտության դեպքում նորոգվող հատվածի փոսային նորոգում, ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, առանձին հատվածների պատվածքի քայքայված տեղամասերի փոխարինում` նորոգվող ճանապարհահատվածի մակերեսի ոչ ավելի, քան 3% -ի չափով.

ժե. արհեստական կառուցվածքների մաքրում, նորոգում և փոխարինում, այդ թվում` վնասված հատային էլեմենտների փոխում, հենարանների ճաքերի փակում, հենարանների արտաքին մասերի տորկրետացում կամ ցեմենտացում, առանձին պոկված կամ տեղաշարժված քարերի տեղերի ցեմենտում.

ժզ. (ժզ ենթակետն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

ժէ. (*) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային ենթակայության, ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ներհամայնքային փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալապատման, խճապատման, դրանց ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ.

12) էլեկտրական ցանցեր և կապ`

ա. կախված հաղորդալարերի վերաձգում,

բ. հաղորդալարերի կտրված տեղերի վերացում,

գ. առանձին մեկուսիչների փոխարինում,

դ. կողմնական ընձյուղների վրա լրացուցիչ ոլորքների տեղադրում,

ե. երկաթբետոնե և բետոնե կողմնական ընձյուղների ճաքերի և այլ վնասվածքների վերացում,

զ. առանձին հենասյուների ուղղում,

է. առանձին ընձյուղների ուղղում և փոխում:

(7-րդ կետը փոփ. 24.09.2020 թիվ 1583-Ն, 25.02.2021 թիվ 228-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը

ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

III. ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

i

8. Բարեկարգման աշխատանքները ներառում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը դեկորատիվ տարրերի տեղադրումը, այդ թվում`

1) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների կանաչապատում.

2) (*) մայթերը և շենքերը շրջափակող սալահատակների փոխում, փոխարինում.

3) (*) մայթերի առանձին եզրաքարերի ուղղում, վերաշարում, փոխում, փոխարինում.

4) (*) մայթերն ու շենքերը շրջափակող տարածքների ասֆալտապատում և նորոգում` բացառելով հատակագծային նիշերի փոփոխությունները.

5) (*) ընդհանուր օգտագործման տարածքներում փոքր ճարտարապետական ձևերի և կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) տեղադրում.

6) սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված փոքր ճարտարապետական ձևերի և կառուցվածքների նորոգում, առանձին մասերի փոխարինում.

7) (*) թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց և ճաղեր) ցանկապատում և դրանց փոխում, փոխարինում.

8) անհատական բնակելի տների փակ ներբակային տարածքների լրիվ բարեկարգում (կանաչապատում, ծառատնկում, մայթեր, ծառուղիներ, ծածկարան, ճոճանակ, խաղահրապարակ, նստարաններ և այլն).

9) գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տների ներբակային տարածքների քարե կամ սույն կետի 7-րդ ենթակետով նշված կոնստրուկցիաներով ցանկապատում (ներառյալ դրա տարրերի փոխումն ու փոխարինումը), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ քաղաքաշինական փաստաթղթերով այլ բան սահմանված չէ.

10) (*) շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրում:

(8-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

 

ՑԱՆԿ N 2 ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (II ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Սույն ցանկում (այսուհետ` N 2 ցանկ) ներառված են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտները:

i

2. Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագիծը թողարկող պատասխանատու կապալառուի երաշխավորագրով: Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը փոխարինվում է շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով` բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեխնիկական հսկողության և շինարարության իրականացման լիցենզիա չպահանջող դեպքերի:

(2-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

i

2.1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 144-րդ կետում նշված փաստաթղթերով:

(2.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

3. Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտներն են`

i

1) 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող`

ա. ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տները (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության կառույցները,

բ. բլոկավորված կառուցապատման բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ,

գ. առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները` բացառությամբ վառելիքի լիցքավորման կայանների,

դ. հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, մոթելները, զբոսաշրջային և ճամբարային բնակատեղիները, քեմփինգները,

ե. տարբեր տիպի գրասենյակները, կապի բաժանմունքները, արվեստանոցները,

զ. բաղնիքները, սաունաները,

է. սույն ենթակետով սահմանված գործառնական օգտագործման սենքեր ներառող բազմաֆունկցիոնալ շենքերը.

ը. շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում.

2) գյուղատնտեսական արտադրական նշանակության օբյեկտներից` ջերմոցները, դեզանոցները, չորանոցները, ինչպես նաև 1500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող, սանիտարապահպանական գոտու կազմակերպում չպահանջող պահեստային շենքերը (բացառությամբ սննդամթերքի, քիմիական, պայթուցիկ, ճառագայթաակտիվ նյութերի, դեղորայքի, ինչպես նաև «Պահեստային շենքեր» ՀՀՇՆ IV-11.03.02-04 կիրառման ոլորտը չներառող այլ պահեստների).

3) մինչև 5 մետր բարձրություն ունեցող ոչ հիմնական օբյեկտները, ինչպես նաև թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակները, այլ սպորտային նշանակության բացօթյա հարթային կառույցները (առանց տրիբունաների)` անկախ դրանց չափերից

4) սույն ցանկով ներառված օբյեկտների վերակառուցման, կապիտալ նորոգման աշխատանքները, եթե դրանց արդյունքում չեն գերազանցվում միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտի սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված հարաչափերն ու բնութագրերը.

5) հուշաքարերը, խաչքարերը և խաչերը.

ա. այն դեպքերում, երբ դրանց տեղադրումը կամ կառուցումն իրականացվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանցքից 30 մետր սահմանվող գոտիներում, հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառուցվող (տեղադրվող) օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության պետական լիազոր մարմնի հետ, որն իր հերթին համաձայնեցնում է պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, ավտոմոբիլային ճանապարհների, մշակույթի և շրջակա միջավայրի ոլորտները համակարգող մարմինների հետ:

(3-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն, 02.03.2023 թիվ 263-Ն որոշումներ)

4. Սույն ցանկով սահմանված դրույթները չեն տարածվում`

1) ամբողջությամբ ստորգետնյա կառույց հանդիսացող ինժեներական, հիդրոտեխնիկական, պաշտպանական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի օբյեկտների կամ դրանց մասերի նախագծային փաստաթղթերի և շինարարական աշխատանքների վրա.

2) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղագծերի, ինչպես նաև դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ և այլն) վերակառուցման և (կամ) հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի և շինարարական աշխատանքների վրա:

 

ՑԱՆԿ N 3 ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (IV ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Սույն ցանկում (այսուհետ` N 3 ցանկ) ներառված են Հայաստանի Հանրապետությունում բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր) նշանակություն ունեցող օբյեկտները:

i

2. Բարձր ռիսկայնության (IV կատեգորիայի) օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության` N 2 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետով, 13-16-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ նշանակության օբյեկտներն են`

1) հատուկ նշանակության հողերում կառուցվող`

ա. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում` բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված` սահմանային գոտում կառուցվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության համար կառուցվող անհրաժեշտ շենքերը և շինությունները.

3) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց պահպանական գոտիներում կառուցվող շենքերը և շինությունները.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված շենքերն ու շինությունները.

5) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1243-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օբյեկտները:

(3-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներն են`

1) հասարակական շենքեր և շինություններ`

ա. հանրակրթական դպրոցներ (տարրական, միջին, հիմնական, ավագ, վարժարան և միջնակարգ դպրոց), հատուկ հանրակրթական դպրոցներ, արտադպրոցական կրթադաստիարակչական և նախադպրոցական ուսումնական հաստատություններ,

բ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական բնակարաններ, ժամանակավոր օթևաններ,

գ. պոլիկլինիկաներ, առողջության պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ծննդատներ, հոսպիսներ,

դ. միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,

ե. գիտական, գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ և այլ վարչական օբյեկտներ` 200 և ավելի աշխատատեղով,

զ. ռեստորաններ, սրճարաններ և հանրային սննդի այլ օբյեկտներ` 200 և ավելի տեղով,

է. հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 200 և ավելի տեղով,

ը. մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ, համերգասրահներ` դահլիճի 300 և ավելի նստատեղով,

թ. բենզալցակայաններ, գազալցակայաններ,

ժ. առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,

ժա. զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոններ (հրաձգարաններ, բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման համար նախատեսված օբյեկտներ) և խաղատներ` 100 և ավելի այցելուի համար,

ժբ. թանգարաններ, պատկերասրահներ, ցուցասրահներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,

ժգ. դատարաններ` 4 և ավելի դատավորներով,

ժդ. ունիվերսալ փակ մարզադահլիճներ` 1500 և ավելի նստատեղով, լողավազաններ` ավազանի ջրի հայելու 25.0x50.0 մետր և ավելի չափերով,

ժե. գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` 1 մլն և ավելի միավորով,

ժզ. ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,

ժէ. բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար,

ժը. դիվանագիտական ներկայացուցչություններ,

ժթ. երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով,

ի. օդանավակայաններ,

իա. մետրոպոլիտեն,

իբ. հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,

իգ. քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտները.

2) քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթով (ՀՀՇՆ lI-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր») սահմանային հարկայնությունը (բարձրությունը) գերազանցող շենքեր, ինչպես նաև այդպիսի շենքեր ներառող քաղաքաշինական համալիրներ կամ թաղամասեր.

3) հասարակական, արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, հիդրոտեխնիկական, կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ`

ա. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1862-Ն որոշման N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 957-Ն որոշմամբ սահմանված օբյեկտները,

գ. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված օբյեկտները,

ե. «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված օբյեկտները.

զ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1243-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օբյեկտները:

(4-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 03.08.2023 թիվ 1304-Ն որոշումներ)

5. Բարձր ռիսկայնության (IV կատեգորիայի) օբյեկտների նախագծային փաստաթղթերի թվին են դասվում նաև քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 596-Ն
Որոշում