Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
02 փետրվարի 2015 թ.
պետական գրանցման թիվ 05015014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 352-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների ղեկավարների որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին ներգրավել նաև Կենտրոնական բանկի կողմից ընտրված որակավորում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 40-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգ 3/01-ի 22-րդ կետը լրացնել 12-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«12) «որակավորող կազմակերպություն»` Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է ղեկավարների որակավորման ստուգում»,

2) Կանոնակարգ 3/01-ի 115-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«115. Կենտրոնական բանկում ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցում և համապատասխան որակավորման վկայական են ստանում միայն ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) գործադիր տնօրենի, տնօրինության ղեկավարի, տնօրինության անդամի, վարչության նախագահի, վարչության անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները: Ընդ որում, սույն կետով նշված ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) միջնորդությամբ, որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,

i

3) Կանոնակարգ 3/01-ը 115-րդ կետից հետո լրացնել 115.1-ին և 115.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«115.1 Ղեկավարները` բացառությամբ սույն կանոնակարգի 115-րդ կետով սահմանված ղեկավարների, որակավորման ստուգում անցնում են որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

115.2 Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 115.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:»,

4) Կանոնակարգ 3/01-ի 117-րդ կետում`

i

ա. «Կենտրոնական բանկի կողմից տրամադրված» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի և որակավորող կազմակերպությունների կողմից տրամադրվող» բառերով,

բ. «և լրացուցիչ որակավորման ստուգում անցնելու կարիք չունեն նաև» բառերը հանել,

i

5) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 19-ի վերնագրում «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերը,

i

6) Կանոնակարգ 3/01-ի 122-րդ և 130-րդ կետերում «Կենտրոնական բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկում» բառերով,

i

7) Կանոնակարգ 3/01-ի 126-րդ և 133-րդ կետերում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառերով,

i

8) Կանոնակարգ 3/01-ի 127-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Խորհրդի անդամի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:»,

i

9) Կանոնակարգ 3/01-ի 128-րդ և 134-րդ կետերում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

i

10) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 21-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,

11) Կանոնակարգ 3/01-ի 135-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«135. Կենտրոնական բանկ գրանցման համար դիմած ապահովագրական ընկերության (օտարերկրյա` ապահովագրական ընկերության) գործադիր տնօրենի, տնօրինության ղեկավարի, տնօրինության անդամի, վարչության նախագահի, վարչության անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները որակավորման ստուգումն անցնում են Կենտրոնական բանկի թեստավորման ծառայության (այսուհետ` թեստավորման ծառայություն) կողմից կազմակերպվող քննության միջոցով:»,

i

12) Կանոնակարգ 3/01-ի 136-րդ և 137-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

13) Կանոնակարգի 138-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«138. Ապահովագրական ընկերության կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,

i

14) Կանոնակարգի 139-րդ կետի 3-րդ ենթակետում «տեղեկանք» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտների համար` առկայության դեպքում)» բառերը,

i

15) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 22-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ»,

i

16) Կանոնակարգ 3/01-ի 147-րդ կետում «Թեկնածուները Կենտրոնական բանկում» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգի 115-րդ կետով, ինչպես նաև 115.1-ին կետով սահմանված ղեկավարների թեկնածուները համապատասխանաբար Կենտրոնական բանկում և որակավորող կազմակերպությունում» բառերով,

i

17) Կանոնակարգ 3/01-ի 149-րդ կետում «Թեստերը» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը» բառերը,

i

18) Կանոնակարգ 3/01-ը 150-րդ կետից հետո լրացնել 150.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«150.1 Սույն կանոնակարգի 150-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 115.2-րդ կետով նախատեսված դեպքում:»,

i

19) Կանոնակարգ 3/01-ի 151-րդ կետում առաջին «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար նախատեսված թեստերի» բառերով,

i

20) Կանոնակարգ 3/01-ի 153-րդ, 155-րդ կետերում «Թեստերի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերի» բառերով,

i

21) Կանոնակարգ 3/01-ի 154-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի» բառերով,

i

22) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 23-ի վերնագրում «ԹԵՍՏԻ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառերը,

i

23) Կանոնակարգ 3/01-ի 156-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«156. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` սույն կանոնակարգի 138-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում:»,

i

24) Կանոնակարգ 3/01-ի 158-րդ կետում`

ա. «5» թիվը փոխարինել «3» թվով,

բ. «15» թիվը փոխարինել «5» թվով,

i

25) Կանոնակարգ 3/01-ի 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«159. Կենտրոնական բանկում որակավորված ղեկավարների թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրենի, նրա տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,

2) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի,

3) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի»,

i

26) Կանոնակարգ 3/01-ը 159-րդ կետից հետո լրացնել 159.1-ին և 159.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«159.1 Որակավորող կազմակերպությունում ղեկավարների թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնի համար,

2) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնի համար,

3) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի պատասխանատու ակտուարի պաշտոնի համար,

4) ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,

5) ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի համար,

6) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,

7) ապահովագրական բրոքերային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնի համար,

8) ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձի համար:»,

«159.2 Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրվում է այն ղեկավարներին, որոնք բավարարում են սույն կանոնակարգի 117-րդ և (կամ) 121-րդ կետերի պահանջները` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրենի, նրա տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,

2) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի,

3) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի,

4) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնի համար,

5) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի պատասխանատու ակտուարի պաշտոնի համար,

6) ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,

7) ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոնի համար,

8) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,

9) ապահովագրական բրոքերային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնի համար»,

i

27) Կանոնակարգ 3/01-ի 160-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«160. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 33-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 117-րդ կետի պահանջներին բավարարող, Կենտրոնական բանկի կողմից որակավորման ստուգում անցնող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

28) Կանոնակարգ 3/01-ի 161-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«161. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 34-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 115.1-ին կետով սահմանված որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

29) Կանոնակարգ 3/01-ի 162-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«162. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 34-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 121-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

i

30) Կանոնակարգ 3/01-ի 163-րդ կետում «Որակավորման» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից որակավորման» բառերով,

31) Կանոնակարգ 3/01-ի 164-րդ կետում`

i

ա. «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «կամ որակավորող կազմակերպության» բառերը,

բ. լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջի համապատասխան բաժնին:»,

32) Կանոնակարգ 3/01-ի 165-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«165. Թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 117-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 115.1-ին և 121-րդ կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:»,

i

33) Կանոնակարգ 3/01-ը 165-րդ կետից հետո լրացնել 165.1-ին և 165.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«165.1 Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնազն 15 օր առաջ ընկերությունը Կենտրոնական բանկ է դիմում` ղեկավարի որակավորման ստուգում անցնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրվում է նոր որակավորման վկայական` քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

165.2 Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարների որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում` կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,

i

34) Կանոնակարգ 3/01-ի 177-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ` որակավորման վկայական (բացառությամբ` Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների)»,

i

35) Կանոնակարգ 3/01-ի 195-րդ կետում «և» բառից հետո լրացնել «(կամ)» բառը,

i

36) Կանոնակարգ 3/01-ի 211-րդ կետի 2-րդ ենթակետում «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերը,

i

37) Կանոնակարգ 3/01-ի 213-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխությունը» բառը փոխարինել «փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,

i

38) Կանոնակարգ 3/01-ի 214-րդ կետի 2-րդ ենթակետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերը,

i

39) Կանոնակարգ 3/01-ի 220-րդ կետում «4.1-րդ» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառը,

i

40) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 17-ի 6.3-րդ և 8.1-րդ կետերի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը,» բառերը,

i

41) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),

i

42) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),

i

43) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 34-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),

44) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 35-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է),

45) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 36-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 5-ի (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 42-րդ, 43-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2015 թվականի մարտի 1-ից:

3. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 14-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 44-րդ, 45-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

«Հավելված 12
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ամրակցեք այստեղ ֆիզիկական անձ գործակալի լուսանկարը:
€ Այս վանդակում նշում է կատարվում, եթե ներկայացվում են միայն փոփոխությունները:
1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու համար միջնորդագիր ներկայացնող ապահովագրական ընկերության անվանումը
2. Ապահովագրական գործակալի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անուն, հայրանուն, ազգանունը
o Իրավաբանական անձ գործակալի համար`
Անվանումը`
Կազմակերպաիրավական ձևը`
Ֆիզիկական անձ`
o Անհատ ձեռնարկատեր Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն, հայրանուն)
o Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն, հայրանուն)
3. Ապահովագրական գործակալի վերաբերյալ տվյալներ
3.1 Իրավաբանական անձ գործակալի համար`
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը`
Պետական գրանցման համարը`
Անհատ ձեռնարկատեր գործակալի համար`
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը`
Պետական գրանցման համարը`
Հանրային ծառայությունների համարանիշը`
Կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը`
Անձնագրի տվյալներ`
Ֆիզիկական անձ գործակալի համար`
Հանրային ծառայությունների համարանիշը`
Կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը`
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ ապահովագրական գործակալի համար`
Անձնագրի տվյալներ`
3.2 Իրավաբանական անձ գործակալի համար`
o Գործունեության տեսակը` __________________________
o Այլ գործունեությամբ չի զբաղվում
Գործունեության իրականացման վայրը`
Հեռախոսահամար`
Անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ ապահովագրական գործակալի համար`
o Գործունեության տեսակը` _________________________
o Այլ գործունեությամբ չի զբաղվում
Հաշվառման վայր`
Գործունեության իրականացման վայրը`
Հեռախոսահամար`
3.3 Իրավաբանական անձ գործակալի ղեկավար անձանց ցանկը
3.4 Իրավաբանական անձ գործակալի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ցանկը: Սույն կետը լրացվում է, եթե իրավաբանական անձ գործակալը մտադիր է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով: Վերջիններիս բացակայության դեպքում կատարվում է «չունի մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ» նշումը:
4. Արդյո՞ ք ապահովագրական ընկերությունը (որի հետ աշխատելու է գործակալը) ստանձնել է ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը:
o Ոչ,
o Այո, նշել պատասխանատվության չափը:
5. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք տիրապետում են սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաներին` ըստ սահմանված խորության:
o Ոչ,
o Այո:
6. Արդյո՞ք առկա է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը:
o Ոչ,
o Այո:
7. Կից ներկայացնում ենք ապահովագրական գործակալի հետ կնքած պայմանագրի պատճենը (..էջ):
Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը չստանձնելու դեպքում` կից ներկայացնում ենք մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար գործակալի կնքած պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը:

 

Հավելված 2

«Հավելված 16
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
ՂԵԿԱՎԱՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

-----------------------ին

 

Հարգելի ----------------------------

 

Խնդրում ենք
(անուն, ազգանուն, հայրանուն)
  • թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար)
  • տրամադրել որակավորման վկայական` առանց քննության միջոցով որակավորման ստուգման
  • գրանցել (խորհրդի անդամի համար` նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես ---------------------------------------------

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 

Հավաստիացնում եմ, որ վերոնշված անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

 

Ապահովագրական ընկերության (օտարերկրյա

պահովագրական ընկերության) կառավարման

իրավասու մարմին`

/անուն, ազգանուն, ստորագրություն/

 

«» --------- 20 թ.»:

 

Հավելված 3
«Հավելված 34
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ԴԻՄԵՐԵՍ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N

 

Սույն վկայականը տրվում է

 

ՎԿԱՅԱԿԱՆ N
Սույն վկայականը տրվում է
 
_______________________ -ին
Անուն, ազգանուն

 (հանրային ծառայությունների համարանիշ, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)
ապահովագրական ________________________________________
                                            պաշտոնի կամ պաշտոնների անվանումը
պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:
Վկայականի տրման հիմք է հանդիսանում  _______________________________________
(որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)
Սույն վկայականն ուժի մեջ է մինչև որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` _________________________________________________
«___» _____________20 թ.:

 

ԴԱՐՁԵՐԵՍ

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայագրի տրման հիմք չէ:

 

 

Հավելված 4

«Հավելված 35
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

Ապահովագրական ընկերության կանոնադրության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԳՐԱՆՑՎԱԾ Է

(ապահովագրական ընկերության իրավասու մարմնի անվանումը)
ՀՀ կենտրոնական բանկում
 --/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

(իրավասու անձի պաշտոնը)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

(անուն, ազգանուն, ստորագրություն)

(ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապահովագրական ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

 

Հավելված 5
«Հավելված 36
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

Ապահովագրական ընկերության կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԳՐԱՆՑՎԱԾ Է

(ապահովագրական ընկերության, իրավասու մարմնի անվանումը)
ՀՀ կենտրոնական բանկում
 --/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

(իրավասու անձի պաշտոնը)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

(անուն, ազգանուն, ստորագրություն)

(ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապահովագրական ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը
___________________(փոփոխություն(ներ)և (կամ)լրացում(ներ) կամ նոր խմբագրություն)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.12.2014
N 352-Ն
Որոշում