(ուժը կորցրել է 08.07.2019 թիվ 34-Ն որոշում)
i
603.0237.011102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2002 թվականի N 237-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի առաջին կետի ժգ/ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համակարգի մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» թիվ 1362-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 10 հոդվածի երրորդ մասի գ/ կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված թիվ 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
27 սեպտեմբերի 2002 թվականի
թիվ 237-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալությունը (այսուհետ` Գործակալություն) Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) տարածքային ստորաբաժանում է, որն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում (այսուհետ` Մարզ) իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքներ: Գործակալությունը Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը Ծառայության նախագահի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Խորհրդի որոշումներով, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և գործակալության անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, և անհատականացման այլ միջոցներ: Իր հրապարակումներում և այլ փաստաթղթերում օգտագործում է Ծառայության կանոնադրությամբ հաստատված խորհրդանշանը:
7. Գործակալության անվանումն է`
հայերեն` ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության Սյունիքի մարզային գործակալություն
ռուսերեն` Սյունիկսկօե մառզօվօե ագենտստվօ Նացիօնալնօյ Ստատիստիչեսկօյ Սլուժբի ՌԱ
անգլերեն` Syunik Marz Agency of the National Statistical Service of RA
8. Գործակալության գտնվելու վայրն է` ք. Կապան 377810, Լեռնագործների 20:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Գործակալության հիմնական խնդիրներն են`
ա/ Մարզի տարածքում տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումն ու սահմանված կարգով Ծառայությանը տրամադրման ապահովումը.
բ/ Մարզի տարածքում վիճակագրական տեղեկատվական սպառողներին վիճակագրական տեղեկատվությամբ ապահովումը.
գ/ միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով Մարզի տարածքի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին, ինչպես նաև վարչական վիճակագրություն վարող մարմինների վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն մեթոդաբանական և ծրագրային աջակցությունը.
դ/ վիճակագրական տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության, վիճակագրական դիտարկման դաշտի հստակեցման ուղղությամբ մշտապես համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումը, վիճակագրական սկզբնական տվյալների հավաստիության, ճշտության և գաղտնիության պահպանման նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.
ե/ վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման անընդհատ կատարելագործման, տեղեկատվության օպերատիվության և որակի բարձրացման հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Ծառայությանը.
զ/ Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպումը և կոորդինացումը, դրանց միջև տեղեկատվական փոխգործունեության ապահովումը, դրանց աշխատանքների արդյունքների ամփոփումը և այդ աշխատանքների բարելավման մասին Ծառայությանն առաջարկությունների ներկայացումը.
է/ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին մարզերի, տարածաշրջանների և համայնքների անձնագրերի կազմման աշխատանքներում աջակցելը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Գործակալությունն իր խնդիրներին համապատասխան`
i
ա/ Մարզի վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա Ծառայությանն է ներկայացնում Մարզի մասով պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի մշակման համար առաջարկություններ.
բ/ Մարզի տարածքում կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Պետական վիճակագրական ծրագրերին համապատասխան.
գ/ պետական վիճակագրական դիտարկումների միջոցով ուսումնասիրում է մարզի սոցիալ-ժողովրդագրական գործընթացները, մասնակցում մարդահամարների, գյուղատնտեսական համատարած հաշվառումների անցկացմանը.
դ/ օժանդակում է սկզբնական վիճակագրական հաշվառմանը վերաբերող հարցերի կապակցությամբ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին տրված մեթոդական ցուցումների, հրահանգների կատարմանը.
ե/ սահմանված կարգով ստանում է հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից.
զ/ վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ներքին ռեգիստրներ.
է/ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով և այդ շրջանակում վիճակագրական տեղեկություններ տրամադրողների մոտ սահմանված կարգով ստուգում է վիճակագրական հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատությունն ու միջոցներ ձեռնարկում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ.
ը/ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված կարգով հասցեատերերին է տրամադրում վիճակագրական հրապարակումներ:
թ/ (թ ենթակետն ուժը կորցրել է 20.12.13 թիվ 35-Ն որոշում)
(10-րդ կետը փոփ. 20.12.13 թիվ 35-Ն որոշում)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Գործակալությունն
i
իրավունք ունի`
ա/ իրավաբանական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումներից, անհատ ձեռնարկատերերից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից, ինչպես նաև քաղաքացիներից ստանալու պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ` պետական վիճակագրական հաշվետվությունների, հետազոտությունների հարցաթերթերի, դիտարկումներին վերաբերող այլ` Խորհրդի կողմից հաստատվող փաստաթղթերի և տեղեկանքների ձևով.
բ/ պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանալ անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում քաղաքացիներից` նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաև տնային տնտեսությունների վերաբերյալ.
գ/ հրապարակայնորեն պարզաբանել մարզի կտրվածքով վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման կամ մեկնաբանման դեպքերը.
դ/ վերահսկողություն իրականացնել վիճակագրական տեղեկությունների տրամադրողների մոտ ներդրված պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, հետազոտությունների հարցաթերթերի, դիտարկումներին վերաբերող այլ` Խորհրդի կողմից հաստատվող փաստաթղթերի և տեղեկանքների լրացման նկատմամբ` հրահանգներին ու ցուցումներին համապատասխան.
ե/ ստացված վիճակագրական հաշվետվություններում սխալներ ու անճշտություններ հայտնաբերելու դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին տալ անհրաժեշտ հրահանգներ դրանց վերացման ուղղությամբ.
զ/ վիճակագրական հաշվետվությունների չներկայացման կամ սահմանված կարգի խախտումով ներկայացման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
(11-րդ կետը փոփ. 20.12.13 թիվ 35-Ն որոշում)
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Գործակալությունը`
ա/ Մարզի տարածքում ապահովում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը.
բ/ սահմանված կարգով ապահովում է վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պատշաճ պահպանումը.
գ/ վիճակագրական տեղեկություններ տրամադրողների դիմումի համաձայն սահմանված կարգով տրամադրում է տվյալների բանկում գտնվող իրենց վերաբերյալ տեղեկություններ.
դ/ անվճար ապահովում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական փաստաթղթերի ձևերով և հրահանգներով, տեղյակ պահում վիճակագրական դիտարկումներում նրանց ընդգրկման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և դրանց ներկայացվող պահանջների մասին:
VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Գործակալությունը կառավարում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը (այսուհետ` Ծառայության նախագահ): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Իր գործունեության ընթացքում Գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Խորհրդի որոշումներով, Ծառայության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև` այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
i
14. Գործակալության պետը հաշվետու է Խորհրդին, Ծառայության նախագահին և նախագահի տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Ծառայության աշխատակազմի ղեկավարին: Գործակալության գործունեությունը վիճակագրական գործառույթների մասով համակարգում է Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամը:
(14-րդ կետը փոփ. 20.12.13 թիվ 35-Ն որոշում)
15. Գործակալության պետը`
ա/ ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,
բ/ առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ Ծառայության նախագահին, նախագահի տեղակալին, Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամին,
գ/ իր իրավասության սահմաններում տալիս է կարգադրություններ և ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ/ իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Ծառայության աշխատակազմի ղեկավարին` գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,
ե/ Ծառայության նախագահին, նախագահի տեղակալին Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն` գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
զ/ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահի տեղակալին,
է/ ապահովում է Ծառայության նախագահի, Ծառայության աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև` Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամի, նախագահի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և տեղեկացնում է արդյունքների մասին,
ը/ սահմանում է Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և աշխատողների միջև իրավասությունների և պարտականությունների բաշխումը և վերահսկողություն իրականացնում դրանց ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ,
թ/ պատասխանատվություն է կրում Խորհրդի որոշումների, Ծառայության նախագահի և աշխատակազմի ղեկավարի հրամանների ու հանձնարարականների, Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամի և նախագահի տեղակալի կողմից ստացված հանձնարարականների ժամանակին և պատշաճ կատարման համար,
ժ/ միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու ուղղությամբ,
ժա/ միջոցներ է ձեռնարկում վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման ուղղությամբ,
ժբ/ իրականացնում է վերահսկողություն Գործակալությանը հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ,
ժգ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների հետ,
ժդ/ առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ,
ժե/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Գործակալության պետի բացակայության կամ նրա կողմից իր պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա պարտականությունների կատարումը դրվում է նրա քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում նշված բաժիններից մեկի ղեկավարի վրա:
VII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:
18. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
19. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված թիվ 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
27 սեպտեմբերի 2002 թվականի
թիվ 237-Ն որոշմամբ
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Ամփոփ վիճակագրության բաժին
Տարածքային վիճակագրության բաժին
(կառուցվածքը փոփ. 05.11.02 թիվ 252-Ն որոշում)