Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 18 հունիսի 2020 թ.

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈԻԹՅԱՆ  ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` դիմողի` Հանրապետության նախագահի ներկայացուցիչներ Գ. Դանիելյանի, Ա. Խաչատուրյանի, Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Հովակիմյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սամանադրական օրենքի 22 և 73-րդ հոդվածների` դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը լրացվել է հետևյալ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածով, 125.1-ին հոդվածով, 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 154.2-րդ հոդվածով, 154.9-րդ հոդվածով, 168-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 182-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով, 188.1-ին հոդվածով, 189-րդ հոդվածով, 189.1-ին հոդվածով, 190-րդ հոդվածով, 190.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 190.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածով, 192-րդ հոդվածով, 193-րդ հոդվածով, 194-րդ հոդվածով, 200-203-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածով, 207-րդ հոդվածով, 213-րդ հոդվածով, 214-րդ հոդվածով, 215.1-ին հոդվածով, 216-րդ հոդվածի 3-րդ մասով, 217-րդ հոդվածով, 217.1-ին հոդվածով, 218-րդ հոդվածով, 219-224-րդ հոդվածներով, 233-րդ հոդվածով, 235-րդ հոդվածով, 235.1-ին հոդվածով, 261-րդ հոդվածով, 262-րդ հոդվածով, 266-րդ հոդվածով, 267.1 ին հոդվածով, 274-րդ հոդվածով, 275-րդ հոդ-վածով, 308-314.3-րդ հոդվածներով, 332-րդ հոդվածով, 336-րդ հոդվածով, 352-րդ հոդվածով, 375-րդ հոդվածով քննվող քրեական գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քննիչի` հսկող դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից հաստատված միջնորդությունը, եթե միջնորդությամբ ներկայացվել են արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ վերը նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, և դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող»:

Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը սահմանում է.

«Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-80 օրենքի 10-րղ հոդվածի 1-ին մասը «քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերում» բառերով»:

Ազգային ժողովի կողմից ընդունված հիշյալ օրենքները Հանրապետության նախագահի կողմից չեն ստորագրվել:

Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և սույն գործով կողմերի բացատրությունները, ինչպես նաև վերաբերելի օրենքները և գործում առկա մյուս նյութերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ առաջարկվող կարգավորումը փաստացի անկանխատեսելի է դարձնում այն սուբյեկտների շրջանակը, որոնց իրավունքները հնարավոր է սահմանափակել` առանց համապատասխան դատավարական կարգավիճակ տրամադրելու, ուստի այն առերևույթ չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:

Դիմողի կարծիքով` բավարար երաշխիքներ չեն սահմանվում նախատեսվող կարգավորման կիրառման դեպքում դատավարական կարգավիճակ չունեցող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության օրենսդրական կառուցակարգերի տեսանկյունից: Նրանք ընթացակարգային առումով փաստացի չեն տեղեկացվում իրենց առնչվող տեղեկատվության առգրավման կամ խուզարկության մասին և զրկված են նույնիսկ իրենց դիրքորոշումը հայտնելու և այն հիմնավորելու, քննիչի միջնորդությամբ ներկայացված փաստարկներին համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտելու հնարավորությունից:

Ըստ դիմողի` առաջարկվող կարգավորումն առերևույթ կարող է վտանգել նաև երկրի տնտեսական բարեկեցությունը` խարխլելով բանկային համակարգի հանդեպ վստահությունը:

i

Վերոգրյալ և այլ փաստարկների հիման վրա դիմողը հանգում է հետևության, որ վիճարկվող իրավակարգավորումները հակասում են Սահմանադրության 31, 32, 34, 75, 78 և 79-րդ հոդվածներին:

2. Պատասխանողի դիրքորոշումները

i

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթին առնչվող անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքի սահմանափակումը համապատասխանում է օրենքով սահմանված լինելու չափանիշին, քանզի գաղտնիությունը բխում է նախնականքննության տփալների հրապարակման անթույլատրելիությունից, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով: Ընդ որում` սահմանափակումը վերանում է նախնական քննության ավարտով:

Պատասխանողը գտնում է նաև, որ վիճարկվող դրույթը միաժամանակ հետապնդում է վկայակոչված հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակ:

Պատասխանողը հարկ է համարում նշել, որ, չնայած մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի իրացման առնչությամբ պետությունը կրում է նաև պոզիտիվ պարտականություններ (օրինակ` ապահովելու, որ մասնավոր անձինք չոտնձգեն այլ անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության նկատմամբ), վիճարկվող դրույթներն առնչվում են պետության նեգատիվ պարտականությանը` ապահովելու, որ, մասնավորապես, պետության կողմից իրականացվող միջամտությունը լինի բացառապես այն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար:

Պատասխանողը հարկ է համարում նաև նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալն ինքնին չի հակասում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, եթե պահպանվել են միջամտության թույլատրելիության բոլոր չափանիշները:

Ըստ պատասխանողի` չնայած միջամտության բնույթից ելնելով` սահմանափակված է անձի իրավունքը` մասնակցելու իրեն առնչվող տփալների տրամադրման վերաբերյալ հարցի քննությանը, այդուհանդերձ, օրենսդրությունը նախատեսում է բազմաթիվ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս բողոքարկել տփալների մշակումը պետական մարմնի կողմից:

Հիշյալ և այլ փաստարկների հիմքով պատասխանողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը:

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

1) անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը ներառու՞մ է արդյոք անծին վերաբերող բանկային գաղտնիքը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները (այսուհետ` այլ գաղտնի տեղեկություններ), եթե ներառում է, ապա վիճարկվող իրավակարգավորումներով հիշյալ հիմնական իրավունքի սահմանափակումը հետապնդու՞մ է արդյոք Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասում` որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմա-նափակման հիմք նշված` հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակ.

2) առանց որևէ հանցագործությանն ուղղակի կամ անուղղակի առնչության` քրեական վարույթում որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակումը` որպես վիճարկվող իրավակարգավորումներով ընտրված միջոց, հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակներին հասնելու տեսանկյունից համապատասխանու՞մ է արդյոք որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին` դրանց փոխկապակցվածության մեջ.

3) վիճարկվող իրավակարգավորումներում և (կամ) դրանք նախատեսող օրենքներում սահմանվա՞ծ են արդյոք անհրաժեշտ կազմակերպական կառուցակար- գեր և ընթացակարգեր քրեական վարույթում որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձի կողմից դատական պաշտպանության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը բացի վիճարկվող 1-ին հոդվածից նախատեսում է միայն այդ օրենքի ուժի մեջ մտնելուն վերաբերող ևս մեկ հոդված (2-րդ հոդվածը), որը չի կարող գործել վիճարկվող հոդվածից առանձին, ուստի Սահմանադրական դատարանը պետք է գնահատի հիշյալ ամբողջ օրենքի սահմանադրականությունը:

i

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատել Սահմանադրության 31-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 75, 78 և 79-րդ հոդվածների տեսանկյունից:

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում են այս հիմնական իրավունքն օրենքով սահմանափակվելու հիմքերը, որոնք են պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակները:

Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները վերաբերում են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքին, քանի որ անձին վերաբերող բանկային գաղտնիքը և այլ գաղտնի տեղեկություններն առնչվում են անձի մասնավոր, այլ ոչ թե ընտանեկան կյանքին:

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ամրագրումը միտված է անձի համար և անձի շուրջ այնպիսի շրջանակի (տարածության) երաշխավորմանը, որում նա, զերծ մնալով պետության կամ հանրության կողմից որևէ ուղղորդումից կամ առավել ևս հարկադրանքից, կկարողանա ազատորեն դրսևորել և զարգացնել իր անհատականությունը` իր արժանապատվության և ընդհանուր և հատուկ ազատությունների և իրավունքների` պետության, հանրության և այլ մասնավոր անձանց կողմից հարգանքի պայմաններում: Հետևապես` անձի մասնավոր տարածության անձեռնմխելիությունը` այլ հիմնական իրավունքների և ազատությունների համակցության մեջ, հնարավորություն է տալիս ապահովելու թե` մարդու անհատական ներքին ինքնորոշումը իր կենսական շահերին համապատասխան, թե` այլ մասնավոր անձանց հետ նրա մասնավոր-կենսական կապերի գաղտնիությունը պետությունից, հասարակությունից և երրորդ անձանցից, և այդ իմաստով է Սահմանադրությունը երաշխավորում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:

Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) մասնավոր կյանքը մեկնաբանում է նաև որպես անձի` անցանկալի ուշադրությունից զերծ ապրելու իրավունք (տես` Smirnova v. Russia, 24.07.2003, app no. 46133/99 and 48183/99, § 95):

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի մասնավոր դրսևորումներ են բնակարանի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությունը, որոնք Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության մակարդակով կառուցակարգվել են որպես առանձին հիմնական իրավունք կամ ազատություն (համապատասխանաբար` Սահմանադրության 32-34-րդ հոդվածներ):

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի պաշտպանությունը ներառում է ոչ միւսյն պետության կողմից մասնավոր կյանքին միջամտելուց ձեռնպահ մնալը, այլև պետության պոզիտիվ պարտականությունը` անհրաժեշտ և արդյունավետ օրենսդրական և իրավակիրառ միջոցներով երաշխավորելու և ապահովելու այն: Հետևապես` պետությունը, նախ` ինքը չպետք է միջամտի այս հիմնական իրավունքին, բացառությամբ Սահմանադրությամբ թույլատրված դեպքերի, ինչպես նաև պարտավոր է սահմանել ոչ միայն իր, այլև երրորդ անձանց կողմից այս հիմնական իրավունքի խախտումների դեպքում դրանցից արդյունավետ պաշտպանվելու համար անհրաժեշտ ընթացակարգեր և կառուցա- կարգեր, և, վերջապես, պարտավոր է նաև գործնականում ապահովել այս հիմնական իրավունքի պաշտպանությունը երրորդ անձանցից:

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը ներառում է նաև բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են այդ իրավունքը կրողի անձին, նրա անձնական տարածքին և դրանում պաշտպանվող` կենսական կամ անձի կողմից կարևորվող այլ շահերին, քանի որ այդպիսի տեղեկությունները թույլ են տալիս ներազդել անձի վարքագծի վրա կամ որևէ այլ կերպ ներգործել նրա անձնական կյանքի գաղտնիության վրա: Որևէ գաղտնիք, որը վերաբերում է մասնավոր անձին, Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի ուժով արդեն իսկ պաշտպանված է, ուստի` այն պետք լինի նաև օրենսդրորեն պաշտպանված` անկախ այն հանգամանքից, թե այդ գաղտնիքը վերաբերու՞մ է անձի նեղ անձնային հատկանիշներին, ներքին ինքնորոշման այլ բաղադրիչներին, թե՞ նրա` գաղտնիությամբ ապահովված հաղորդակցությանը պետության, հանրության կամ այլ մասնավոր անձանց հետ: Դա վերաբերում է ոչ միայն բանկային գաղտնիքին, այլև այլ գաղտնի տեղեկություններին:

Համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` «1. Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկություն-ները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

2. Բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի և դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ հիշյալ օրենքում մասնավոր անձի, տվյալ դեպքում` հաճախորդի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եդել գաղտնի պահել, և թանկը տեղյակ է կամ կարոդ էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, գնահատվում է որպես բանկային գաղտնիք:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիշյալ դրույթներում օրենսդիրն իրավացիորեն ընտրել է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների թվարկման զուգակցումը մասնավոր անձի կողմից ցանկացած այլ տեղեկությունը գաղտնի պահելու մտադրության հետ, որի մասին բանկը տեղյակ էր կամ կարող էր տեղյակ լինել: Հետևապես, ակնհայտ է, որ այդ օրենքում բանկի և իր հաճախորդի միջև հաղորդակցության շրջանակներում գաղտնիության ռեժիմով պաշտպանվում է հաճախորդին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը գաղտնի պահելու մտադրություն ունի հաճախորդը, և որի այդ մտադրությունն ուղղակիորեն կամ անուղղակի հասու է բանկին:

Հիշյալ օրենքի այս ձևակերպումները վկայում են այն մասին, որ բանկային գաղտնիքը ներառում է որևէ բանկի հետ հաղորդակցվող մասնավոր անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որն այդ անձը վստահում է բանկին, և որն ինքն է անհրաժեշտ համարում գաղտնի պահել` անկախ բանկի գնահատականից, իսկ այդ մտադրության մասին բանկի ողջամիտ տեղեկացվածությունը բավարար է պետության կողմից դրա անձեռնմխելիության ապահովման և պաշտպանության համար:

ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում նույնպես հաստատել է, որ բանկային գաղտնիքն անձի մասնավոր կյանքի բաղադրատարր է: Մասնավորապես` ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բանկային փաստաթղթերը, անկասկած, վերաբերում են անհատի անձնական տփալներին` անկախ նրանից, թե դրանք պարունակու՞մ են զգայուն տեղեկատվություն, թե՞ ոչ: ՄԻԵԴ-ը նաև եզրակացրել է, որ մասնավոր կյանքի իրավունքին միջամտելու ձևերը կարող են ներառել պետական մարմիններին վերագրվող այնպիսի գործողություններ, ինչպիսիք են իշխանությունների կողմից բանկային տվյալներ պարունակող փաստաթղթերի պատճենումը և հետագա պահպանումը (М. N. And Others v. San Marino, 07.07.2015, app. no. 28005/12, § 51, 55):

Այսպիսով` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բանկային գաղտնիքի հասկացության ուսումնասիրության արդյունքում` հաշվի առնելով նաև ՄԻԵԴ-ի վերաբերելի որոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը ներառում է նաև բանկային գաղտնիքը: Ընդսմին` բանկային գաղտնիքը պաշտպանվում է պետության կողմից, ի մասնավորի, ի դեմս Կենտրոնական բանկի` իր հաճախորդ բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների մասով, և հենց այդ բանկերի կողմից:

4.2. Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով: Սահմանափակման հիմքերի թվին են դասվում նաև հանցագործությունների կանխումը և բացահայտումը: Հետևապես` այդ նպատակներով օրենսդիրն իրավասու է սահմանաւիակել նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքից ածանցվող բանկային գաղտնիք կազմող և այլ գաղտնի տեղեկությունների անձեռնմխելիությունը:

Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է, որ բանկային գաղտնիքը և այլ գաղտնի տեղեկությունները կարող են հայցվել միայն հարուցված քրեական գործի պայմաններում և քննիչի ու դատախազի նախաձեռնությամբ իրականացվող ընթացակարգերի շրջանակներում: Այսինքն` մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանափակման քննարկվող ձևը քրեական հետապնդման մարմինների կողմից ենթադրյալ հանցագործության կապակցությամբ հարուցված քրեական վարույթի ընթացքում ձեռնարկվող միջոցառում է` քննչական գործողություն, որի նպատակը կոնկրետ քրեական գործով որոշակի փաստական տվյալների` ապացույցների ձեռքբերումն է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից ընտրված կարգավորումները, որոնցով սահմանափակվում է բանկային գաղտնիքի և այլ գաղտնի տեղեկությունների անձեռնմխելիությունը, ինքնին համապատասխանում են Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, քանի որ միտված են օրենքով` հանցագործությունների կանխման կամ բացահայտման` Սահմանադրությամբ սահմանված (լեգիտիմ) նպատակներին հասնելուն:

i

4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակումները պետք է համապատասխանեն նաև Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին` փոխկապակցված Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջների հետ: Բացի դրանից, այդպիսի սահմանափակումներ ամրագրող օրենքները պետք է սահմանեն արդյունավետ դատական պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, այսինքն` համապատասխանեն նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին` փոխկապակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ (ընդգծումը` Սահմանադրական դատարանի):

Վերլուծելով վիճարկվող իրավակարգավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է.

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` տեսակային կամ համակարգային որևէ այլ հատկանիշներով չփոխկապակցված մի շարք հանցագործությունների դեպքում նախատեսվում է անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակման հնարավորություն.

2) այն անձանց շրջանակը, որոնց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել, անորոշ է. խոսքը քրեական դատավարությունում որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց մասին է, այսինքն` բոլոր այն անձանց, որոնք, անկախ որևէ հանցագործության հետ իրենց ենթադրյալ կամ իրական, ուղղակի կամ անուղղակի առնչակցությունից, անկախ միմյանցից և ենթադրյալ հանցագործության փաստի հետ որևէ կապից, չեն ներգրավվել որպես կասկածյալ կամ մեղադրյալ քրեական դատավարությունում.

3) դատարանի համար սահմանվել է պարտականություն` գնահատել օրենքում նախատեսված մի շարք իրավական հասկացությունների բովանդակությունը, ինչպես նաև մասնավոր կյանքի հիմնական իրավունքի սահմանափակման հնարավոր այլընտրանքն եր ի բացակայությունը, այսինքն` դատարանը պատճառաբանված որոշմամբ պարտավոր է բավարարել որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քննիչի` հսկող դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից հաս-տատված միջնորդությունը, եթե միջնորդությամբ ներկայացվել են արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ վերը նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, և դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով հնարավոր չէ պարզել.

4) մինչդատական վարույթի հատուկ այս ընթացակարգի սահմաններում դատարանը քրեական վարույթն իրականացնող մարմին չէ (Օրենսգրքի 6-րդ հոդվածի 30-րդ կետ), հետևաբար, քննում է ոչ թե քրեական գործն ըստ էության, այլ բացառապես տվյալ պահին օրենքով կանխորոշված նախապայմանների շրջանակներում իրականացվող քննչական միայն մեկ գործողության իրավաչափությունը, այն էլ` ոչ մրցակցային պայմաններում, քանի որ շահագրգիռ անձը չի մասնակցում համապատասխան միջնորդության քննարկմանը (Օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, նախևառաջ, պարզ չէ օրենսդրի կողմից ընտրված մոտեցումը, որով Քրեական օրենսգրքի Հատուկ մասում սահմանված հանցագործությունների թվից առանձնացվել են միմյանց հետ որևէ ներքին տրամաբանական կապ չունեցող, իսկ առանձին դեպքերում նաև` ֆինանսական, կոռուպցիոն, ապահովագրական և արժեթղթերի ոլորտներին չառնչվող քրեորեն պատժելի արարքներ: Այս հանգամանքն ընդունել է նաև սույն գործով պատասխանողի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի դատական նիստի ընթացքում տված իր բացատրությունում` նշելով, որ վիճարկվող իրավակարգավորման մեջ թվարկված հանցակազմերի ընտրության հիմքում առավելապես ընկած է եղել Հայաստանի Հանրապետության դատախազության հաշվետվությունը:

Բացի դրանից, ակնհայտ է, որ քրեական վարույթում որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձ կարող են լինել ոչ միայն Օրենսգրքի 6-րդ հոդվածի 32-րդ կետի իմաստով քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող բոլոր այն անձինք, որոնք որևէ գործով չունեն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Քանի որ քրեական դատավարությունում կարգավիճակ չունենալը կանոն է, իսկ կարգավիճակ ունենալը` խիստ սակավ հանդիպող բացառություն, պարզ չէ, թե օրենսդիրը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունենալը ինչպե՞ս է դիտարկել որպես կարգավիճակ կամ տարբերակող հատկանիշ, որը, ի թիվս այլնի, հիմք է մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը սահմանաւիակելու համար: Այս կապակցությամբ ևս սույն գործով պատասխանողի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի դատական նիստի ընթացքում տված իր բացատրությամբ ընդունում է, որ կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձանց կապը քննվող հանցագործության հետ, ըստ էության, որևէ օբյեկտիվ չափանիշով որոշակիացված չէ:

Վերջապես, օրենսդիրը, օգտագործելով մի շարք չորոշակիացվածիրավական հասկացություններ, ըստ էության, դատարանին պարտավորեցնում է դրանց միասնական գնահատման արդյունքում քննիչի միջնորդության վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում: Ընդ որում, եթե միջնորդությամբ ներկայացված տվյալների արժանահավատ և բավարար լինելը հնարավոր է ստուգել Օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով և 283-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գոր- ծիքակազմի միջոցով` միջնորդությունը հիմնավորող փաստաթղթերի և ապացույցների կամ բացատրությունների բովանդակության վերլուծությամբ (այսինքն` որոշակի առումով նյութականացված տեղեկատվության հիման վրա), ապա վիճարկվող իրավակարգավորումներից առնվազն պարզ չէ, թե դատարանն ի՞նչ չափանիշներով պետք է գնահատի, որ հայցվող բանկային գաղտնիքով կամ այլ գաղտնի տեղեկություններով պարզման ենթակա հանգամանքները գործով էական նշանակություն ունեն, կամ ի՞նչ օբյեկտիվացված հանգամանքից ելնելով պետք է եզրակացնի, որ դրանք հնարավոր չէ պարզել ողջամտորեն հնարավոր այլ եղանակով: Այլ կերպ` վերոնշյալ հարցերի կապակցությամբ դատարանի իրավական դիրքորոշումները պետք է բացառապես կամ առավելապես հիմնված լինեն դատավորի սուբյեկտիվ ընկալումների և պատկերացումների վրա:

Հետևապես, թե` հանցագործությունների, թե` մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի կրողների շրջանակի ընտրության և թե` քննիչի միջնորդության հիմնավորվածությունը ստուգելու համար նախատեսված օրենսդրական չաւիորոշիչների սահմանադրականությունն անհրաժեշտ է գնահատել որոշակիության սահմանադրական պահանջների վերլուծության հիման վրա, որից հետո անհրաժեշտ է անդրադառնալ վիճարկվող իրավակարգավորումների համապատասխանությանը համաչափության սահմանադրական սկզբունքին:

i

Սահմանադրական դատարանն իր բազում որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը: 2019 թվականի նոյեմբերի 15-ի իր` ՍԴՈ-1488 որոշման մեջ հղում անելով մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-851, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1148, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270, ՍԴՈ-1357, ՍԴՈ-1439, ՍԴՈ-1449, ՍԴՈ-1452, ՍԴՈ-1475), ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով իր նախորդող իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը, մասնավորապես, զտելէ, որ.

«....1) իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ,

2) իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը,

3) որոշակիության սկզբունքն իր արտացոլումն է ստացել ոչ միայն Սահմանադրության 79-րդ հոդվածում` որպես հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող օրենքներին ներկայացվող բովանդակային պահանջ, այլև` որպես օրինականության սկզբունքի հիմնարար բաղադրիչ, ըստ որի` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին (Սահմանաղրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն),

4) հանրային իշխանության կողմից որոշակիության սկզբունքի խախտումն ուղղակիորեն ազդում է օրենքի գերակայության սկզբունքի վրա և էականորեն նվազեցնում է իրավական պետության կայացվածության աստիճանը,

5) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին, որքսւն ավելի ինտենսիվ է այղ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա գրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում,

6) հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը և նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը....»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությանը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ.

1) հանցագործությունների շրջանակը, որն օրենսդրի կողմից նախատեսվել է որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակման պայման, այնպիսի ընտրության արդյունք է, որը չի հիմնավորվում սույն գործի նյութերից բխող որևէ օբյեկտիվ կամ ողջամիտ չափանիշով, իսկ քրեական գործ հարուցելու համար Օրենսգրքով բավականին ցածր ապացուցողական շեմ սահմանված լինելու (27-րդ և 175-րդ հոդվածներ) կամ ենթադրյալ հանցագործության նախնական ոչ ճիշտ որակման պայմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանը չի կարող արդյունավետորեն երաշխավորել անձի հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափությունը, քանի որ իրավասու չէ ստուգել քրեական գործի հարուցման օրինականությունը և հիմնավորվածությունը.

2) քրեական վարույթի շրջանակներում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքով պաշտպանվող` բանկային գաղտնիք կազմող և այլ գաղտնի տեղեկություններ քննիչի միջնորդության հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ ստանալը չի վերաբերում միայն քրեական դատավարությունում ներգրավված անձանց, ինչպես նաև օրենքով որևէ կերպ չի որոշակիացվում նրանց առնչակցությունը քննվող հանցագործությանը, ներառյալ` նրանց օբյեկտիվ կապը մեղադրանքի հիմքում դրված փաստերի կամ կոնկրետ քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքների հետ (Օրենսգրքի 107-րդ հոդված).

3) մինչդատական վարույթում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունն ստուգելու ընթացակարգային առանձնահատկությունների ուժով չտիրապետելով քրեական գործի բոլոր նյութերին, չկարողանալով ճշտել որոշակի փաստեր կամ հանգամանքներ և ղեկավարվելով օրենքով նախանշված` խիստ ընդհանրական ու գնահատողական չափանիշներով` դատարանը չի կարող նաև օբյեկտիվորեն հիմնավորված հետևություն անել, թե արդյո՞ք քննիչի միջնորդության մեջ նշված այս կամ այն հանգամանքը «գործով էական նշանակություն ունեցող է», թե ոչ կամ եզրակացնել, թե արդյո՞ք այն կարող էր պարզվել «ողջամտորեն հնարավոր այլ եղանակով», թե ոչ:

Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև պատասխանողի վկայակոչած` տարբեր միջազգային հաստատությունների կողմից ներկայացվող պահանջներին, որոնցով փորձ է արվել հիմնավորել վիճարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը: Այս առումով ամփոփելով պատասխանողի բացատրության մեջ շարադրված փաստարկները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության կապակցությամբ հենց միջազգային հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող պահանջներում առկա են հստակ չափորոշիչներ, որոնք վերաբերում են թե` քննվող հանցագործությունների բնույթին, թե` դրանց առնչվող սուբյեկտների շրջանակին և թե` այլ էական պայմաններին: Այսպես.

1) Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության առաջարկության մեջ հստակ նշված է, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար ֆինանսական տվյալները պետք է մատչելի լինեն կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու և քննելու նպատակով, ինչպես նաև հստակեցված է, որ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ` ընտանիքի անդամների կամ փոխկապակցված այլ անձանց ֆինանսական տվյալները կարող են մատչելի դարձվել, երբ առկա են բավարար կասկածներ, որ նրանք մասնակցել, օժանդակել են հանցանքի կատարմանը կամ տեղյակ են եղել կատարված հանցանքի մասին, կամ երբ հիմքեր կան կասկածելու, որ գումարը տրամադրվել է կասկածյալի կողմից առանց որևէ իրավական հիմնավորման.

2) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումները գնահատող փորձագետների կոմիտեի (MONEYVAL) զեկույցում ասված է, որ «կասկածյալ» կամ «մեղադրյալ» չհանդիսացող անձի վերաբերյալ բանկային գաղտնիք, արժեթղթերով կատարվող գործարքներին վերաբերող կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը քննություն իրականացնող իրավասու մարմիններին պետք է հասանելի լինի փողերի լվացման, դրան նախորդող փոխկապակցված հանցանքների և ահաբեկչության ֆինանսավորման գործերով.

3) թեև Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամ- պետություն չէ, սակայն միջազգային այս կազմակերպության մարմինների կողմից ընդունված` պատասխանողի կողմից վկայակոչված հրահանգի նախաբանում, որպես հենքային գաղափար, շեշտվում է, որ «Եվրոպական քննչական հրամանը կարող է արձակվել բանկում կամ ցանկացած այլ` բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատությունում քրեական վարույթի սուբյեկտ հանդիսացող անձի կողմից բացված ցանկացած բնույթի հաշիվների վերաբերյալ ապացույց ստանալու նպատակով» (ընդգծումները` Սահմանադրական դատարանի):

Հարկ է նշել, որ սույն գործով պատասխանողի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի նիստի ընթացքում տված իր բացատրության մեջ ևս հաստատում է, որ հանցագործությունների շրջանակն ավելի լայն է սահմանված, քան դա պահանջում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները` այդ իրողությունը պարզաբանելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կենտրոնական բանկի մոտեցումներով առ այն, որ հանցագործությունների ընդլայնված շրջանակ նախատեսելու դեպքում խնդիրներ չեն առաջանա:

Այսպիսով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից որևէ դատավարական կարգավիճակ չունեցող և ենթադրյալ հանցագործության հետ որևէ առնչակցություն չունեցող անորոշ թվով անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակումը թե` հանցագործությունների ընտրության, թե` այդ անձանց շրջանակի, թե` հանցագործության հետ նրանց որևէ կապի իսպառ բացակայության և թե` դատարանին վերապահված ստուգման գործիքների խիստ ընդհանրական լինելու տեսանկյունից չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված` օրենքով նախատեսված սահմանափակումների բավարար որոշակիության պահանջին:

i

4.4. Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը (ընդգծումները` Սահմանադրական դատարանի):

Սահմանադրական դատարանը փաստում է, որ որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, իսկ համաչափության սկզբունքով պայմանավորված` օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.

1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների`

ա) պիտանիությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին: Ամփոփելով իր մի շարք իրավական դիրքորոշումների էությունը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

i

1) համաչափության սկզբունքը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք), (ՍԴՈ-917),

i

2) «...ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների և պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման... իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է, մասնավորապես, ... օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է ...պատասխանատվության, ... պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, սահմանում է ... պատասխանատվության միջոցներն ու չափերը: Նշված հարցերում օրենսդրի հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, և օրենսդիրն իր նշված լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է առանձին սահմանադրական սկզբունքներով: ... Հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով...» (ՍԴՈ-920),

3) «...Համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

i

«...Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից...» (ՍԴՈ-924),

i

4) «...այդչափ լայն սահմանափակումը ... բավարար չափով հիմնավորված չէ առարկայական չափանիշներով: Այն ...սահմանադրական իրավունքի ոչ համաչափ սահմանափակում է` Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) բխող համաչափության սկզբունքի ...տեսանկյունից...» (ՍԴՈ-917),

i

5) «...օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, պետք է այնպիսի համամասնությամբ դա կատարի, որ ընտրված սահմանափակումը համահունչ լինի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար...» (ՍԴՈ-1293):

Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնաբար սկզբունքի բաղադրիչներից մեկն է: 2015 թվականիփոփոխություններով (գործող) Սահմանադրության մեջ այն ամրագրվել է ամբողջ ծավալով` հստակորեն (expressis verbis):

Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սւսհմւսնսւփսւկումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն:

Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում, ինչպես օրինակ` մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի դեպքում, օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:

Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետև պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետևապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:

Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն` այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանակա-նությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:

Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն` այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն` նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որևէ հիմնական իրավունք կամ ազատություն:

Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի և անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետու-թյունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, և սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջն արդյունքում դա նշանակում է, որ որևէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը:

Ինչպես արդեն վերը նշվել է, Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակման նպատակները, ըստ վիճարկվող իրավակարգավորումների բովանդակության, նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված` հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակներն են, այսինքն` մասնավոր անձին վերաբերող բանկային գաղտնիքի վերաբերյալ և այլ գաղտնի տեղեկություններ ստանալը հետապնդում է լեգիտիմ, այսինքն` Սահմանադրությամբ սահմանված նպատակներ:

Ինչ վերաբերում է միջոցների ընտրությանը, ապա, նախ օրենսդրի կողմից ընտրված միջոցը պետք է լինի պիտանի` այղ նպատակին հասնելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը հիմնական իրավունք սահմանափակող օրենքով ընտրված միջոցի պիտանիության մասին է, ապա այն առաջին հերթին կախված է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին վերաբերող` Սահմանադրության այլ պահանջներին, հատկապես` որոշակիության սահմանադրական սկզբունքին համապատասխանության հանգամանքից:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1488 որոշման մեջ իրավական դիրքորոշումներ է հայտնել նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների համակարգային կապի վերաբերյալ: Իր այղ որոշման մեջ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, օրենսդրական ձևակերպման անհստակությունը գնահատել է որպես կոնկրետ հիմնական իրավունքի սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար պատշաճ նախադրյալների բացակայություն:

Բացի դրանից, վերը վկայակոչված մեկ այլ որոշման մեջ (ՍԴՈ-917) Սահմանադրական դատարանը լայն օրենսդրական սահմանափակումը` առարկայական չափանիշներով բավարար չափով հիմնավորված չփնելու պատճառաբանությամբ, գնահատել է որպես ոչ համաչափ:

Հարկ է նաև նշել, որ օրենսդրի կողմից ընտրված լուծումները բացառում են իրավաբանական, տկյալ դեպքում` քրեական պատասխանատվության փոխկապակցումն իրավախախտում կատարած անձի, իրավախախտման բնույթի կամ ծանրության, ինչպես նաև որևէ այլ առարկայական հատկանիշի հետ: Ընդհակառակը` այլ անձանց վերագրվող ենթադրյալ հանցագործությունների բացահայտումն օրենսդիրը նպատակային չի պայմանավորել ո`չ այդ հանցագործությունների փաստի, ոչ էլ մեղադրյալների հետ որևէ առնչակցություն ունեցող մասնավոր անձանց հիմնական իրավունքի սահմանափակմամբ: Օրենսդիրն իր այդ մոտեցումը` համաչափության հիմնարար սկզբունքի պիտանիության բաղադրիչի առումով, պատճառաբանում է հանցագործությունների կանխմանը, խափանմանը կամ բացահայտմանն ուղղված «գործունեության ընթացքում անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներով», որոնք առկա են Քրեական դատավարության գործող օրենսգրքում, որով բանկային կամ այլ գաղտնիքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու սուբյեկտային կազմը էապես սահմանափակվում է: Օրենսդիրը սուբյեկւրային կազմի կտրուկ և էական ընդլայնումը պատճառաբանում է, մի կողմից` հանցանք կատարած անձին ի հայտ բերելու անհրաժեշտությամբ այն դեպքերում, երբ հանցագործություն կատարած անձն անհայտ է, մյուս կողմից` հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությամբ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը հայտնի է և ունի դատավարական կարգավիճակ, սակայն ենթադրյալ «հանցանքը կատարել է ոչ թե իր, այլ ուրիշ անձանց անվամբ բանկային ծառայություններից օգտվելու միջոցով»:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, նախ` այլ անձանց հետ որևէ առնչակցությամբ հանցանքի կատարումը կամ գոնե այդպիսի հանցանքի կատարման կապակցությամբ բավարար կասկածների առկայությունն արդեն իսկ օբյեկտիվացված, այսինքն` առարկայական չափանիշ է, որը թույլ է տալիս որոշակիացնել այն անձանց սուբյեկտային շրջանակը, որոնց մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը կարող է սահմանափակվել: Սակայն, չնայած պատասխանող կողմի` պատճառաբանման առերևույթ հնարավորություն ընձեռող նման մոտեցմանը, բուն վիճարկվող իրավակարգավորումներում առկա չէ որևէ առարկայական չափանիշ, որը հնարավորություն կտար որոշակիացնել հիմնական իրավունքի սահմանափակման ենթակա մասնավոր անձանց սուբյեկտային շրջանակը: Նման առարկայական չափանիշների ամրագրումը հենց օրենքում հնարավորություն կտար Սահմանադրական դատարանին արդեն բովանդակային առումով անդրադառնալ դրանց սահմանադրականությանը:

Ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտման դժվարություններին, ապա, ինչպես արդեն նշվեց, որևէ կերպ պարզ չէ վիճարկվող իրավակար-գավորումներով օրենսդրի կողմից այնպիսի հանցագործությունների շրջանակի ընտրությունը, որը դուրս է որևէ համակարգային տրամաբանությունից: Այսպես, առանց սուբյեկտային կազմի որևէ սահմանափակման օրենսդիրը բանկային և այլ գաղտնիքի բացահայտումը հավասարապես կարևորել է այնպիսի տարաբնույթ հանցագործություններով, ինչպիսիք են, օրինակ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված), վաշխառությունը (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված), ծովահենությունը (Քրեական օրենսգրքի 220-րդ հոդված), պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը (Քրեական օրենսգրքի 262-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում այն մոտեցումը, որ հանցագործությունների բացահայտման դժվարություններ կամ խոչընդոտներ կարող են առաջանալ սոսկ օրենսդրի կողմից առանձնացված հանցագործություններով: Ակնհայտ է, որ կախված տարբեր հանգամանքներից` նման խնդիրներ կարող են առաջանալ նաև այլ, եթե ոչ բոլոր հանցագործությունների բացահայտման կապակցությամբ: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանցագործությունների կանխման կամ բացահայտման ենթադրյալ արդյունավետությունը` ի հաշիվ կոնկրետ հանցագործության հետ աղերս չունեցող անորոշ թվով անձանց (սուբյեկտային կազմի փաստացի բացակայությամբ) հիմնական իրավունքների սահմանափակման, ապահովելը կամ բարձրացնելը պիտանի չէ հանցագործությունների կանխման կամ բացահայտման սահմանադրական նպատակներին հասնելու համար: Հակառակ դեպքում հանցագործությունների կանխումը կամ բացահայտումը որպես սահմանափակման հիմք նախատեսող բոլոր հիմնական իրավունքների և ազատությունների կրողների համար` անկախ սուբյեկտային կազմից, հնարավոր կլիներ օրենսդրորեն ամրագրել նրանց իրավունքներին միջամտելու իրավական հնարավորություն` առանց առարկայական չափանիշների ամրագրման, այսինքն` առանց սահմանափակման անհրաժեշտության պատշաճ հիմնավորման:

Վերլուծելով վիճարկվող իրավակարգավորման հետ համադրելի` Օրենսգրքում սահմանված, ինչպես նաև այլ իրավադրույթներ` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակներով այս կամ այն հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման համար, որպես կանոն, անհրաժեշտ էական պայման է դիտարկում որոշակիացված սուբյեկտային կազմի հատկանիշը: Այսպես` դատարանի որոշմամբ կարող են վերահսկվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրությունը, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները (Օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ հեռախոսային խոսակցությունները թույլատրվում է լսել, եթե կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել (Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մաս): «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասն էլ նախատեսում է, որ ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ինչպես նաև ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման համար: Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավա- կարգավորումներով օրենսդրի կողմից ընտրված հանցագործությունների ցանկը, ինչպես նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի կրողների սուբյեկտային կազմի անորոշությունը հանգեցնում են սահմանափակման առարկայական հիմքերի բացակայության, և հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, իսկ դրանով նաև` Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքին4 օրենսդրորեն ընտրված միջոցի պիտանիության մասով:

i

4.5. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Իսկ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանն այս առումով հարկ է համարում առանձնացնել դատական պաշտպանության հիմնական իրավունքը` որպես օրենսդրի կողմից ուղղակիորեն (առանց կոլիզիոն սահմանադրական իրավունքով լեգիտիմացման) սահմանափակման ոչ ենթակա հիմնական իրավունք, որի ապահովումը պետք է աներկբայորեն երաշխավորված լինի մասնավոր կյանքի հիմնական իրավունքի սահմանափակումների կիրառման իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար:

Սահմանադրական դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ վիճարկվող իրավակարգավորմամբ բանկային գաղտնիք և այլ գաղտնի տեղեկություններ կարող են ստացվել բացառապես դատարանի նախնական համաձայնությամբ: Այս կառուցակարգն ինքնին երաշխիք է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափությունն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ը, իր հերթին, ընդգծել է, որ գաղտնի դիտարկման միջոցառումների քննարկումն ու վերահսկողությունը կարող են գործարկվել երեք փուլերում, երբ այն թույլատրվում է սկզբում, դրա իրականացման ընթացքում կամ ավարտվելուց հետո: Ինչ վերաբերում է առաջին երկու փուլերին, ապա գաղտնի դիտարկման էությունը և տրամաբանությունը հուշում են, որ ոչ միայն դիտարկումը, այլև դրան վերաբերող քննարկումը պետք է իրա-կանացվեն առանց անձի իմացության: Հետևաբար, քանի որ անձին անհրաժեշտաբար զրկում են իր կամքով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ օգտագործելու կամ որևէ վերահսկողական վարույթի անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից, կարևոր է, որ սահմանված ընթացակարգերն իրենք տրամադրեն անհատի իրավունքների պաշտպանության պատշաճ և համարժեք երաշխիքներ: Այն ոլորտում, որտեղ առանձին անձանց գործերով հեշտությամբ կարելի է ենթադրել հնարավոր չարաշահումներ, գաղտնի դիտարկումների իրականացման նկատմամբ վերահսկողությունն սկզբունքորեն ցանկալի է հանձնել դատավորին, քանի որ դատական վերահսկողությունն առաջարկում է անկախության, անկողմնակալության և պատշաճ ընթացակարգի լավագույն երաշխիքներ: Ինչ վերաբերում է երրորդ փուլին, ապա գաղտնի դիտարկման մասին հետագա ծա-նուցման հարցը սերտորեն կապված է դատարաններում իրականացվող իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության, հետևաբար, և վերահսկողական լիազորությունների չարաշահման դեմ գործուն երաշխիքների առկայության հետ: Սկզբունքորեն շահագրգիռ անձի համար դատարան դիմելու քիչ հնարավորություններ կան, եթե վերջինս չի ծանուցվել առանց իր գիտության իրականացված միջոցառումների մասին և այդպիսով ունի իրականացումից հետո դրանց օրինականությունը վիճարկելու հնարավորություն (տես` Roman Zakharov v. Russia [GC], 04.12.2015, app. no. 47143/06, § 233-234):

Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով վիճարկվող իրավակարգավորումները և Քրեական դատավարության գործող օրենսգրքի վերաբերելի դրույթները` Սահմանադրական դատարանը փաստում է, որ անձինք, որոնց վերաբերող բանկային գաղտնիքը և այլ գաղտնի տեղեկություններն ստացվել են դատարանի որոշմամբ, հնարավորություն չունեն վիճարկել այն, քանի որ ոչ վիճարկվող իրավակարգավո- րումներում, ոչ էլ հիշյալ օրենսգրքի այլ դրույթներում առկա չէ նրանց ո՛չ նախնական, ո՛չ էլ հետագա ծանուցման կառուցակարգ կամ ընթացակարգ:

Ինչ վերաբերում է պատասխանողի պնդումներին առ այն, որ անձինք, որոնց իրավունքները խախտվել են, կարող են օգտվել վիճարկման ընդհանուր հնարավորություններից, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ.

1) բանկային գաղտնիք կազմող կամ այլ գաղտնի տեղեկություններ ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից քննվում է առանց շահագրգիռ անձի մասնակցության (Օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մաս),

2) եթե շահագրգիռ անձն Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կարգավիճակներից որևէ մեկը չունի, ապա նա իրավունք չունի նաև ծանոթանալ գործի նյութերի, հետևաբար, և իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը սահմանափակող դատական ակտի հետ,

3) Օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը վերաբերում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկմանը, և դատական ակտերի բողոքարկման նկատմամբ կիրառելի չէ,

4) եթե շահագրգիռ անձը Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ սուբյեկտ չէ, ապա նա զրկված է բանկային գաղտնիք կամ այլ գաղտնի տեղեկություններ ստանալու վերաբերյալ դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից` անգամ այն ստանալու դեպքում,

5) ոչ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում, որում վիճարկվող իրավակարգավորմամբ լրացում է կատարվում, ոչ էլ Օրենսգրքի որևէ այլ դրույթով սահմանված չէ առանձին (հատուկ) ընթացակարգ, որով անձը, որի մասնավոր կյանքի հիմնական իրավունքը սահմանափակվում է, կծանուցվեր այդ մասին կամ նրան կտրամադրվեր դատարանի համապատասխան որոշումը:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պատասխանողի ներկայացուցչի բացատրությունում արծարծված այն պնդմանը, որ քննիչի միջնորդությունը կարող է վերաբերել ինչպես այն ներկայացնելու պահին առկա, այնպես էլ դատարանի համապատասխան որոշման կայացումից հետո ձևավորվող բանկային գաղտնիքին կամ այլ գաղտնի տեղեկություններին: Եթե հիմնավոր կերպով ակնկալվում է, որ հայցվող տեղեկությունները գոյանալու են ապագայում, ապա շահագրգիռ անձին այդ ընթացակարգին չներգրավելը լիովին արդարացված է, քանզի հակառակ դեպքում հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակներին հասնելու գաղտնի այս միջոցը կիմաստազրկվի: Ինչ վերաբերում է հայցվող տեղեկությունների` անցյալում ձևավորված լինելու դեպքերին, ապա ոչ մրցակցային պայմաններում, այսինքն` առանց շահագրգիռ անձի մասնակցության, միջնորդության քննարկումն արդարացված չէ, քանի որ այդ դեպքում քրեական հետապնդման մարմնին հետաքրքրող տվյալներն արդեն առկա են բանկում կամ այլ ֆինանսական հաստատությունում, դրանք դուրս են շահագրգիռ անձի վերահսկողությունից, և նա չի կարող թաքցնել, փոխել կամ ոչնչացնել դրանք: Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման չտարբերակված իրավակարգավորմամբ որևէ իրավաչափ հանրային շահ չի պաշտպանվում, հետևաբար, այն հանգեցնում է անձի արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի և մրցակցության սկզբունքի չհիմնավորված սահմանափակման:

i

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ վերոգրյալի առնչությամբ իր որոշումներից մեկում ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ, մասնավորապես, բանկային գաղտնիքի կապակցությամբ խուզարկությունը և առգրավումը բողոքարկելու կամ դրա արդյունքները չեղարկելու հնարավորության բացակայության պատճառով դիմումատոփ համար հասանելի չեն եղել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի նպատակներից բխող «արդյունավետ վերանայումը» և «արդյունավետ վերահսկողությունը», որի իրավունքը քաղաքացիներն ունեն իրավունքի գերակայությանը համապատասխան, և որը կկարողանար սահմանափակել քննարկվող միջամտությունը նրանով, ինչն «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում» (տես` M. N. And Others v. San Marino, 07.07.2015, app. no. 28005/12, § 81-83):

Այսպիսով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ` վիճարկվող իրավակարգավորումներով խախտվում են Սահմանադրության 75-րդ հոդվածի պահսւնջները. վիճարկվող իրավակարգավորումներում և դրանք ամրագրող օրենքներում ընդհանրապես առկա չեն կառուցակարգեր կամ ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան անձին իրազեկվել մասնավոր կյանքի անձեռնմխելիության իր հիմնական իրավունքին միջամտող որոշումների կամ գործողությունների մասին և պաշտպանվելու դրանցից պատշաճ դատավարական ընթացակարգերի շրջանակներում: Հետևապես` չնախատեսելով համապատասխան միջնորդությունը դատարան ներկայացնելու ժամանակ, դատարանի որոշման կայացումից, ինչպես նաև համապատասխան քննչական գործողության կատարումից հետո մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի կրողներին իրենց իրավունքի սահմանափակման մասին ծանուցելու վերաբերյալ դրույթներ` խսւխտվում է նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով քրեական դատավարությունում որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 73-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

2. Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

    Հ. Թովմասյան


2020 թ. հունիսի 18
Երևան
ՍԴՈ-1546

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում` 22 հունիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.06.2020
N ՍԴՈ-1546
Որոշում