Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, «ՆԵՐՔԻՆ ԱՈ ...

 

 

040.1233.010911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1233-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1233-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ

 

ԲԱԺԻՆ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները (այսուհետ` վարքագծի կանոններ) կիրառվում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի իրականացման ժամանակ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատողների կողմից, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում` օրենքով սահմանված հրավիրված անձանց կողմից:

2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները ստանդարտներում և վարքագծի կանոններում օգտագործվում են նույն իմաստով:

3. Վարքագծի կանոնները սահմանում են վարվեցողության այն նորմերը, որոնցով պետք է առաջնորդվեն ներքին աուդիտորները` իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: Սույն վարքագծի կանոնները պարտադիր են հանրային հատվածի ներքին աուդիտորների համար:

4. Ի լրումն սույն վարքագծի կանոնների` իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս` ներքին աուդիտորները պարտավոր են պահպանել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց համար սահմանված վարքագծի այլ կանոններ:

 

ԲԱԺԻՆ II. ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Վարքագծի կանոնների հիմնական սկզբունքներն են`

1) անաղարտությունը.

2) օբյեկտիվությունը.

3) գաղտնիությունը.

4) կարողունակությունը:

 

ԳԼՈՒԽ 1. Անաղարտությունը

 

6. Ներքին աուդիտորների անաղարտությունը ձևավորում է վստահություն` ապահովելով նրանց դատողությանը վստահելու հիմքեր:

 

ԳԼՈՒԽ 2. Օբյեկտիվությունը

 

7. ՈՒսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքագրելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում ներքին աուդիտորները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության բարձրագույն մակարդակ: Ներքին աուդիտորները կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում, և, դատողություններ կատարելիս, չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:

 

ԳԼՈՒԽ 3. Գաղտնիությունը

 

8. Ներքին աուդիտորները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները` բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ 4. Կարողունակությունը

 

9. Ներքին աուդիտորները կիրառում են ներքին աուդիտի ծառայությունների իրականացման համար պահանջվող գիտելիքները, հմտությունները և փորձը:

 

ԲԱԺԻՆ III. ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 5. Անաղարտությունը

 

10. Ներքին աուդիտորները`

1) աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու.

2) պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում և բացահայտեն համապատասխան տեղեկատվությունը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող մասնագիտական ստանդարտներով.

3) չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել ներքին աուդիտորի մասնագիտությունը կամ կազմակերպությունը, որտեղ նրանք աշխատում են.

4) պետք է հարգեն կազմակերպության` իրավական և բարոյական տեսանկյունից արդարացված նպատակները և անհրաժեշտ ներդրում ունենան դրանց իրականացման գործում:

 

ԳԼՈՒԽ 6. Օբյեկտիվությունը

 

11. Ներքին աուդիտորները`

1) չպետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեությանը, որոնք կարող են հակասել կազմակերպության շահերին.

2) չպետք է ընդունեն այնպիսի նվերներ, որոնք կարող են ազդել իրենց մասնագիտական կարծիքի վրա կամ դիտարկվեն որպես այդպիսին.

3) պետք է բացահայտեն իրենց հայտնի այն բոլոր փաստերը, որոնց չբացահայտման դեպքում կարող է խեղաթյուրվել աուդիտի մասին հաշվետվությունը:

 

ԳԼՈՒԽ 7. Գաղտնիությունը

 

12. Ներքին աուդիտորները`

1) պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում.

2) աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել կազմակերպության` իրավական և բարոյական տեսանկյունից արդարացված նպատակների իրականացման վրա:

 

ԳԼՈՒԽ 8. Կարողունակությունը

 

13. Ներքին աուդիտորները`

1) պետք է մասնակցություն ունենան միայն այնպիսի աշխատանքներում, որոնց իրականացման համար ունեն բավարար մասնագիտական գիտելիքներ, հմտություն և փորձ.

2) ներքին աուդիտի ծառայությունները պետք է մատուցեն ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան.

3) պետք է շարունակաբար բարձրացնեն իրենց մասնագիտական հմտությունները և կարողունակությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1233-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված       |Ներքին աուդիտի|

|ը/կ|կազմակերպությունները                              |համակարգի     |

|   |                                                  |ներդրման      |

|   |                                                  |ժամանակացույցը|

|___|__________________________________________________|______________|

|1. |ՀՀ Սահմանադրությամբ և  օրենքներով նախատեսված      |01.04.2012 թ. |

|   |պետական կառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, |              |

|   |Երևանի  քաղաքապետարան                             |              |

|___|__________________________________________________|______________|

|2. |01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում 500 միլիոն    |01.07.2012 թ. |

|   |դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն      |              |

|   |եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական     |              |

|   |մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ    |              |

|   |առևտրային  կազմակերպություններ                    |              |

|___|__________________________________________________|______________|

|3. |ՀՀ քաղաքային համայնքներ, քաղաքային համայնքային    |01.01.2013 թ. |

|   |մասնակցությամբ առևտրային  կազմակերպություններ,    |              |

|   |քաղաքային համայնքային ոչ առևտրային                |              |

|   |կազմակերպություններ, քաղաքային համայնքների        |              |

|   |հիմնարկներ,                                       |              |

|   |01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում               |              |

|   |մինչև  500 միլիոն դրամ շրջանառություն կամ համախառն|              |

|   |եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական     |              |

|   |մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ    |              |

|   |առևտրային  կազմակերպություններ                    |              |

|___|__________________________________________________|______________|

|4. |1) ՀՀ համայնքներ, որոնց 2016 թվականի բյուջեի      |01.01.2017 թ. |

|   |համաձայն բյուջետային ծախսերը գերազանցել են 100    |              |

|   |մլն դրամը և  որոնց 2016 թվականի դեկտեմբերի 30-ի   |              |

|   |դրությամբ վերապահված են մեկից ավելի համայնքային   |              |

|   |առևտրային  կազմակերպության, համայնքային ոչ        |              |

|   |առևտրային  կազմակերպության, համայնքային հիմնարկի  |              |

|   |կառավարման լիազորություններ                       |              |

|   |2) ՀՀ համայնքներ, որոնք 2016 թվականի դեկտեմբերի   |01.01.2018 թ. |

|   |30-ի դրությամբ չեն բավարարել սույն կետի «ա»       |              |

|   |ենթակետի պահանջները (բացառությամբ այն համայնքների,|              |

|   |որոնք արդեն ներդրել են ներքին աուդիտի համակարգ)   |              |

._____________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 23.02.12 թիվ 179-Ն, 29.12.16 թիվ 1392-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2011
N 1233-Ն
Որոշում