Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1324.261107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1324-Ա

 

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ու Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացումը խթանելու և մրցունակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազգային մրցունակության խորհուրդ:

2. Հաստատել`

1) ազգային մրցունակության խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ազգային մրցունակության խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.

2) ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը փոփոխվում է ազգային մրցունակության խորհրդի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` առնվազն մեկ տարով.

3) ազգային մրցունակության խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1324-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնական անդամներ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ) (Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

Ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամներ

 

«Հայաստան 2020» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Նշանավոր սփյուռքահայ գործիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների 2 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1324-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ազգային մրցունակության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

2. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Խորհրդի խնդիրներն են`

1) հանրության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկրի մրցունակությանը և տնտեսական բարեփոխումներին առնչվող օրենսդրական կամ այլ նախաձեռնությունները քննարկելը.

2) տնտեսական զարգացման ոլորտին վերաբերող ծրագրերը մշակելը:

4. Խորհրդի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումներին աջակցելը.

2) Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը.

3) Հայաստանի Հանրապետության գլոբալ մրցունակության բարձրացմանը խթանելը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

7. Եթե խորհրդի անդամը չի կարող ներկա գտնվել խորհրդի նիստին, ապա կարող է նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ քվեարկել հեռակա կարգով:

8. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում` վերջինիս հանձնարարությամբ խորհրդի նախագահի տեղակալը:

9. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի աշխատանքները.

2) խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում:

10. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

i

11. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծն առաքվում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող խորհրդի նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

(11-րդ կետը փոփ. 28.02.08 թիվ 203-Ա որոշում)

12. Յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են զեկուցումներ նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին:

13. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

14. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել խորհրդի կողմից հրավիրված անձինք:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

 

i

15. Խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի կառավարման պատասխանատու է հանդիսանում խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված անձը (այսուհետ` ծրագրի կառավարիչ), որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենն է:

(15-րդ կետը փոփ. 28.02.08 թիվ 203-Ա որոշում)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 28.02.08 թիվ 203-Ա որոշում)

 

i

V. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

i

17. Խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի կառավարումն իրականացնում է այդ նպատակով հիմնադրվող Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Այդ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ֆինանսական աղբյուրներից:

(17-րդ կետը փոփ. 28.02.08 թիվ 203-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1324-Ա
Որոշում