(ուժը կորցրել է 16.02.05 թիվ 68-Ն որոշում)
i
050.0166.270503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2003 թվականի N 166-Ն
i
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը, սահուն գործունեությունը և զարգացումն ապահովելու, փոքր ավանդատուների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակումը` յուրաքանչյուրից 30 (երեսունական) օրինակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի ապրիլի 29-ի
թիվ 166-Ն որոշմամբ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման չափը, երաշխիքային վճարների չափը, ավանդների երաշխավորման հիմնադրամի միջոցների կառավարման, երաշխավորված գումարի հատուցման կարգը, պայմաններն ու ժամկետները:
i
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլխի պահանջներին համապատասխան` սույն կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններով երաշխավորել ֆիզիկական անձանցից ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները և բանկային հաշիվները (այսուհետև` ավանդ):
(2-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
i
(3-րդ կետը փոփ. 11.11.03 թիվ 383-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 2. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ |
i
4. Պարտադիր երաշխավորման օբյեկտ են ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից (այսուհետև` ֆիզիկական անձ կամ անձ) ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները:
Պարտադիր երաշխավորման օբյեկտ չեն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 531-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ավանդները:
(4-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
5. Երաշխավորված գումարի առավելագույն չափ է հանդիսանում երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ֆիզիկական անձի ավանդների, հաշիվներում առկա միջոցների (այսուհետև` ավանդ) ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված չափերով:
5.1. Երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդի գումարի չափ է համարվում երաշխավորված գումարի ստացված դեպքի օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում առկա գումարը:
6. Երաշխավորված գումարի առավելագույն չափերն են`
ա) արտարժութային ավանդի համար` 1 (մեկ) միլիոն հայկական դրամ,
բ) դրամային ավանդի համար` 2 (երկու) միլիոն հայկական դրամ:
6.1. Եթե մեկ ֆիզիկական անձը մեկ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը 1 (մեկ) միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը մինչև 2 (երկու) միլիոն հայկական դրամի չափով:
6.2. Եթե մեկ ֆիզիկական անձը մեկ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, և նրա դրամային ավանդը փոքր է 1 (մեկ) միլիոն հայկական դրամից, ապա 1 (մեկ) միլիոն դրամից պակաս մասով երաշխավորվում է նաև արտարժութային ավանդը:
7. Երկու կամ ավելի ֆիզիկական անձանց համատեղ ավանդը դիտարկվում է որպես յուրաքանչյուր անձի առանձին ավանդ` համատեղ ավանդի պայմանագրով սահմանված ավանդատուի մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ ավանդը բաժանվում է ավանդատուների միջև հավասարաչափ:
8. Եթե մեկ անձը մեկ բանկում ունի առանձին ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ ավանդի ավանդատու է, ապա երաշխավորվող ավանդը հաշվարկվում է որպես առանձին ավանդի և համատեղ ավանդի իր մասնաբաժնի հանրագումարը, իսկ երաշխավորման ենթակա գումարը հաշվարկվում է սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն:
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
i
ԳԼՈՒԽ 3. |
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
10. Բանկերի կողմից երաշխիքային վճարների հաշվարկումը և վճարումն իրականացվում է բանկերի կողմից ներգրավված ավանդների հիման վրա` սույն գլխով սահմանված կարգով:
10.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը երաշխիքային վճարներն իրականացնում են 2003 թվականի հուլիսի 1-ից:
10.2. 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո գտնվող բանկերը երաշխիքային վճարներ չեն իրականացնում:
11. Բանկերը երաշխիքային վճարների հաշվարկն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված հաշվարկի հիման վրա:
12. Երաշխիքային վճարների գումարի չափը կազմում է հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի կողմից ներգրավված ավանդների միջինի տարեկան 0,5 տոկոս: Երաշխիքային վճարի չափը մեծացնելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից վեց ամիս հետո:
12.1. Բանկերը երաշխիքային վճարները կատարում են հայկական դրամով` եռամսյակը մեկ անգամ:
i
12.2. Բանկերը երաշխիքային վճարները կատարում են (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրանք գանձում է) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը:
(12.2-րդ կետը փոփ. 30.07.03 թիվ 261-Ն որոշում)
i
12.1.(պրիմ). 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ստեղծված բանկերը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում ավանդների երաշխավորման հիմնադրամին միանվագ վճարում են 15 մլն դրամ:.
(12.1(պրիմ)-րդ կետը լրաց. 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
13. Բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված ձև թիվ 26 հաշվետվությունը, որի հիման վրա երաշխիքային վճարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գանձում է բանկերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող թղթակցային հաշիվներից:
14. Երաշխիքային վճարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կուտակում է հիմնադրամում:
i
15. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:
(15-րդ կետը փոփ. 11.11.03 թիվ 383-Ն որոշում)
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 11.11.03 թիվ 383-Ն որոշում)
i
ԳԼՈՒԽ 4. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԸ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
17. Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 533-րդ հոդվածով սահմանված դեպքը, որը վրա է հասել 2005 թվականի հուլիսի 1-ից հետո:
18. Երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո 3 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այդ մասին հայտարարություն է տալիս պաշտոնական մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
19. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող հայտարարության մեջ պարտադիր նշվում են.
- բանկի անվանումը,
- տեղեկություն այն մասին, որ տվյալ բանկի ավանդատուները կարող են դիմել բանկին իրենց ավանդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով,
- երաշխավորված գումարը ստանալու կարգը և պայմանները,
- երաշխավորված գումարը ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
i
20. Սույն կանոնակարգի 19-րդ կետով սահմանված կարգով հայտարարության հրապարակման պահից 10 (տասը)-օրյա ժամկետում բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում մանրամասն տեղեկություններ երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների, նրանց ավանդների չափի վերաբերյալ:
Սույն կետով սահմանված տեղեկատվության ներկայացման ձևը բանկին է ներկայացնում «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդ» հիմնարկը` ստեղծված Կենտրոնական բանկի նախագահի 20.03.2003 թ. թիվ 1/92Լ որոշմամբ այսուհետև` հիմնարկ, երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո երկօրյա ժամկետում:
(20-րդ կետը փոփ. 11.11.03 թիվ 383-Ն որոշում)
20.1. Սույն կետով սահմանված տեղեկատվությունը ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը լրացուցիչ հայտարարություն է տալիս մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` նշելով այն բանկի անվանումը, գտնվելու վայրը, աշխատանքային ժամերը, որտեղից ավանդատուն կարող է ստանալ երաշխավորված գումարը:
21. Սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքում բանկի ավանդատուները տվյալ բանկում իրենց հաշիվների քաղվածքներին ծանոթանալու և սխալ հայտնաբերելու դեպքում, գրավոր պարզաբանումներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և բանկ:
22. Երաշխավորված ավանդների հատուցումը սկսվում է երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց 14 (տասնչորս) օր հետո և իրականացվում է այդ պահից սկսած եռամսյա ժամկետում: Բացառիկ դեպքերում (տվյալ բանկի բոլոր ավանդատուներին երաշխավորված գումարների հատուցումը չհասցնելու, տարերային աղետի և այլն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս երեք ամսով:
23. Երաշխավորված ավանդի գումարը ստանալու համար ավանդատուն երաշխավորված գումարները վճարող բանկին ներկայացնում է գրավոր դիմում` սկսած երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց 14 (տասնչորս) օր հետո` մինչև եռամսյա ժամկետում:
23.1. Ավանդատուի և երաշխավորված գումարները վճարող բանկի միջև տարաձայնություն առաջանալու դեպքում ավանդատուն կարող է սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում գրավոր դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
23.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ավանդատուի դիմումը քննարկում և անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում և արդյունքների մասին հայտնում է դիմողին և երաշխավորված գումարները վճարող բանկին:
23.3. Երաշխավորված գումարները վճարող բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված գումարի հատուցումը:
i
24. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում անձի կողմից երաշխավորված գումարը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում չհատուցված ավանդը հատուցվում է երաշխավորված գումարի ստացման դեպքը վրա հասնելու պահից երեք տարվա ընթացքում:
(24-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
i
25. Հատուցումը կազմակերպվում և իրականացվում է այլ բանկի միջոցով: Այլ բանկի ընտրության որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ընտրված բանկի հաշվին է փոխանցում անհրաժեշտ գումարն ու տրամադրում ավանդատուների ցուցակը, որի մեջ ներառվում են ավանդատուի անուն ազգանունը, անձնագրային տվյալները, տվյալ բանկում ներդրված ավանդի գումարի չափը, տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված գումարի չափը և այլն:
(25-րդ կետը փոփ. 01.06.04 թիվ 140-Ն որոշում)
26. Երաշխավորված գումարները վճարող բանկն այդ գումարի վճարումն իրականացնում է սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում` ավանդատուի կողմից ներկայացված գրավոր դիմումի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված սույն կանոնակարգի 25-րդ կետի երկրորդ մասով սահմանված ավանդատուների ցուցակի հիման վրա: