Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ...

 

 

040.0471.270402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2002 թվականի N 471

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական կառավարման լիազորված մարմին ճանաչելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

i

2. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

3. Սահմանել, որ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

4. Թույլատրել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) անասնաբուժական օգնության կազմակերպում.

զ) փորձագիտական գործունեության կազմակերպում.

է) խորհրդատվական ծառայության կազմակերպում.

ը) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

թ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

ժ) սովորողների սննդի կազմակերպում.

ժա) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

ժբ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժգ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

ա) շարունակում է աջակցել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութատեխնիկական և լաբորատոր բազաների ամրապնդմանը և համալրմանը, ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպմանը.

բ) համաձայնություն է տալիս «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից միջազգային խորհրդատվական և գիտական ծրագրերի իրականացմանը.

գ) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություն ընդունելության մասնագիտությունների ցանկի, տեղերի թվի, պետական որակավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունների վերաբերյալ:

i

6. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, «Ոսկեհատ» և «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունների հողատարածքների (ցանկը կցվում է), թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

(6-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 650-Ն որոշում)

7. Սահմանել, որ`

i

ա) Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնօրինության շենքերը, շինությունները` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, «Ոսկեհատ» և «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունների հողատարածքները (ցանկը կցվում է), ինչպես նաև թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) մինչև վերակազմակերպումը Հայկական գյուղատնտեսական ակադեմիային «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը կանոնակարգող պայմանագրերում:

(7-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 888-Ն, 13.05.10 թիվ 650-Ն որոշումներ)

i

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսներիի նախարարությանը` սույն որոշման երկրորդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

(8-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 650-Ն որոշում)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 27-ից:

(որոշումը փոփ. 15.09.05 թիվ 1567-Ն որոշում)

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անշարժ գույքի|  Հասցեն   |Ինչ    |Շահա-|Սկզբնական|Մնացոր-|Ծանոթագրու-|

|ը/կ|անվանումը    |           |նյութից|գործ-|արժեքը   |դային  |թյուն      |

|   |             |           |է կա-  |ման  |(հազ.    |արժեքը |           |

|   |             |           |ռուցված|հանձ-|դրամ)    |(հազ.  |           |

|   |             |           |       |նըման|         |դրամ)  |           |

|   |             |           |       |տարե-|         |       |           |

|   |             |           |       |թիվը |         |       |           |

|   |             |           |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 1 |      2      |     3     |   4   |  5  |    6    |   7   |     8     |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 1.|1-ին ուս.    |Երևան,     |քարե   |1933թ| 111503,5|   -   |           |

|   |մասնաշենք    |Տերյան 74  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 2.|1-ին ուս.    |Երևան,     |երկաթ- |1999թ|  39191,9|31353,5|Կառուցված է|

|   |մասնաշենք    |Տերյան 74  |բետոնյա|     |         |       |Հայկական   |

|   |             |           |       |     |         |       |գյուղատնտե-|

|   |             |           |       |     |         |       |սական      |

|   |             |           |       |     |         |       |ակադեմիայի |

|   |             |           |       |     |         |       |արտաբյուջե-|

|   |             |           |       |     |         |       |տային      |

|   |             |           |       |     |         |       |միջոցներով:|

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 3.|2-րդ ուս.    |Երևան,     |երկաթ- |1975թ| 200895,7|50064,5|           |

|   |մասնաշենք    |Տերյան 74  |բետոնյա|     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 4.|3-րդ ուս.    |Երևան,     |քարե   |1932թ|  37784,1|   -   |           |

|   |մասնաշենք    |Կորյունի 15|       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 5.|4-րդ ուս.    |Երևան,     |քարե   |1989թ|  36264,1| 1800,0|           |

|   |մասնաշենք    |Կորյունի 17|       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 6.|5-րդ ուս.    |Երևան,     |քարե   |1935թ|  50548,4|   -   |           |

|   |մասնաշենք    |Կորյունի 19|       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 7.|6-րդ ուս.    |Երևան,     |քարե   |1955թ|   7893,7|   -   |           |

|   |մասնաշենք    |Էրեբունու  |       |     |         |       |           |

|   |             |10         |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 8.|Արաբկիրի     |Երևան,     |քարե   |1965թ|  14277,1| 1850,0|           |

|   |ուսանողական  |Արաբկիրի 37|       |     |         |       |           |

|   |հանրակացարան |           |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 9.|(9-րդ կետն ուժը կորցրել է 07.07.05 թիվ 984-Ն որոշում)                |

i

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|10.|(10-րդ կետն ուժը կորցրել է 07.07.05 թիվ 984-Ն որոշում)               |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|11.|Ուսանողների  |ՀՀ Կոտայքի |երկաթ- |2001թ|  10202,6| 9692,5|Կառուցված է|

|   |հանգստի      |մարզ, գ.   |բետոնյա|     |         |       |Հայկական   |

|   |ճամբար       |Աղավնաձոր  |       |     |         |       |գյուղատնտե-|

|   |             |           |       |     |         |       |սական      |

|   |             |           |       |     |         |       |ակադեմիայի |

|   |             |           |       |     |         |       |արտաբյուջե-|

|   |             |           |       |     |         |       |տային      |

|   |             |           |       |     |         |       |միջոցներով:|

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|12.|Կաթսայատուն  |Երևան,     |քարե   |1999թ|  18231,1| 3646,2|Կառուցված է|

|   |             |Տերյան 74  |       |     |         |       |Հայկական   |

|   |             |           |       |     |         |       |գյուղատնտե-|

|   |             |           |       |     |         |       |սական      |

|   |             |           |       |     |         |       |ակադեմիայի |

|   |             |           |       |     |         |       |արտաբյուջե-|

|   |             |           |       |     |         |       |տային      |

|   |             |           |       |     |         |       |միջոցներով:|

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|13.|Ջերմոց       |Երևան,     |մետաղյա|2001թ|   6545,5| 5890,0|Կառուցված է|

|   |             |Տերյան 74  |       |     |         |       |Հայկական   |

|   |             |           |       |     |         |       |գյուղատնտե-|

|   |             |           |       |     |         |       |սական      |

|   |             |           |       |     |         |       |ակադեմիայի |

|   |             |           |       |     |         |       |արտաբյուջե-|

|   |             |           |       |     |         |       |տային      |

|   |             |           |       |     |         |       |միջոցներով:|

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|14.|Ավտոհավաքա-  |Երևան,     |քարե   |1970թ|   1175,9|   -   |           |

|   |կայան        |Տերյան 74  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|15.|Հիդրավլ.     |Երևան,     |Երկաթ- |1940թ|   3090,6|   -   |           |

|   |շինություն   |Տերյան 74  |բետոնյա|     |         |       |           |

|_________________________________________________________________________|

|               «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսություն                  |

|_________________________________________________________________________|

|Հողատարածքները`                                                          |

|ընդամենը` 62,7 հա, այդ թվում`                                            |

|  վարելահող` 62,7 հա                                                     |

|_________________________________________________________________________|

| 1.|Ուսումնա-    |ՀՀ Արմավիրի|քարե   |1987թ|   6118,7|   -   |           |

|   |փորձնական    |մարզ,      |       |     |         |       |           |

|   |արտադրական   |գ. Ոսկեհատ |       |     |         |       |           |

|   |մասնաշենք`   |           |       |     |         |       |           |

|   |բոքսերով     |           |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 2.|Լաբորատորային|ՀՀ Արմավիրի|քարե   |1987թ|   5684,3|   -   |           |

|   |մասնաշենք`   |մարզ,      |       |     |         |       |           |

|   |կաթսայատնով  |գ. Ոսկեհատ |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 3.|Պահեստ` 3    |ՀՀ Արմավիրի|քարե   |1989թ|   1346,3|   -   |           |

|   |բաժանմունքով |մարզ,      |       |     |         |       |           |

|   |             |գ. Ոսկեհատ |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 4.|Արևային      |ՀՀ Արմավիրի|երկաթ- |1987թ|   8564,1|  690,0|           |

|   |ջերմոց       |մարզ,      |բետոնյա|     |         |       |           |

|   |             |գ. Ոսկեհատ |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 5.|Տրանսֆորմ.   |ՀՀ Արմավիրի|քարե   |1987թ|    573,2|   -   |           |

|   |ենթակայան    |մարզ,      |       |     |         |       |           |

|   |             |գ. Ոսկեհատ |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 6.|Խորքային     |ՀՀ Արմավիրի|       |1987թ|     17,2|   -   |           |

|   |ջրհոր` պոմպով|մարզ,      |       |     |         |       |           |

|   |             |գ. Ոսկեհատ |       |     |         |       |           |

|_________________________________________________________________________|

|              «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն                 |

|_________________________________________________________________________|

|Հողատարածքները`                                                          |

|ընդամենը` 1077 հա, այդ թվում`                                            |

|  վարելահող` 272.8 հա                                                    |

|  խոտհարք` 407 հա                                                        |

|  արոտավայր` 396 հա                                                      |

|_________________________________________________________________________|

| 1.|Գրասենյակի   |ՀՀ Կոտայքի |քարե   |1981թ|    253,1|   -   |           |

|   |մասնաշենք    |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 2.|Կաթի ուսում- |ՀՀ Կոտայքի |քարե   |1951թ|   8398,4|   -   |           |

|   |նաարտադրական |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |կոմբինատի    |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|   |մասնաշենք    |           |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 3.|Կովանոցներ   |ՀՀ Կոտայքի |քարե   |1940թ|    616,6|   -   |           |

|   |(3 միավոր)   |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 4.|Կովանոց      |ՀՀ Կոտայքի |պանելա-|1986թ|    964,5|   -   |           |

|   |             |մարզ, գ.   |յին    |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 5.|Ձիանոց       |ՀՀ Կոտայքի |քարե   |1940թ|    521,2|   -   |           |

|   |             |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 6.|Հորթանոց     |ՀՀ Կոտայքի |քարե   |1940թ|    288,3|   -   |           |

|   |             |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 7.|Թռչնանոց     |ՀՀ Կոտայքի |քարե   |1960թ|    163,5|   -   |           |

|   |             |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 8.|Ջերմոցներ    |ՀՀ Կոտայքի |մետաղյա|1983թ|    565,0|   -   |           |

|   |(2 միավոր)   |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

| 9.|Կոյուղի      |ՀՀ Կոտայքի |մետաղյա|1973թ|    219,3|   -   |           |

|   |             |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|10.|Ցանկապատ     |ՀՀ Կոտայքի |մետաղյա|1987թ|    262,9|   -   |           |

|   |(250 գծմ)    |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|11.|Էլեկտրական   |ՀՀ Կոտայքի |քարե   |1980թ|   2083,2|   -   |           |

|   |ենթակայան    |մարզ, գ.   |       |     |         |       |           |

|   |(2 միավոր)   |Բալահովիտ  |       |     |         |       |           |

|___|_____________|___________|_______|_____|_________|_______|___________|

|12.|Սիլոսի հոր   |ՀՀ Կոտայքի |պանելա-|1987թ|     50,7|   -   |           |

|   |             |մարզ, գ.   |յին    |     |         |       |           |

|   |             |Բալահովիտ  |       |     |         |       |           |

._________________________________________________________________________.

(ցանկը փոփ. 18.09.08 թիվ 1124-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2002
N 471
Որոշում